Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

1 Պետրոս 2։1-25

2  Ուրեմն մի կողմ դրեք ամեն չարություն+, ամեն խաբեություն, կեղծավորություն, նախանձ ու ամեն տեսակ վատաբանություն+,  և որպես նորածին մանուկներ+՝ փափագ զարգացրեք անխարդախ կաթի+ հանդեպ, որն Աստծու խոսքից է բխում, որպեսզի դրա միջոցով աճեք և հասնեք փրկության+,  եթե ճաշակել եք, որ Տերը բարի է+։  Երբ գաք նրա, այսինքն՝ կենդանի քարի մոտ+, որ թեպետ մերժված է+ մարդկանցից+, բայց Աստծու կողմից ընտրված և թանկարժեք նրա համար+,  դուք՝ իբրև կենդանի քարեր, կկառուցվեք որպես հոգևոր տուն+՝ սուրբ քահանայություն լինելու համար, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծուն ընդունելի հոգևոր զոհեր+ մատուցեք+,  քանի որ Սուրբ Գրքի մեջ գրված է. «Ահա ես Սիոնում մի քար եմ դնում՝ ընտրված, հիմքի անկյունաքար ու թանկարժեք, և ով հավատա դրան, ոչ մի դեպքում չի հիասթափվի»+։  Ուստի ձեզ՝ հավատացյալներիդ համար նա թանկարժեք է, բայց չհավատացողների մասին գրված է. «Թեև շինարարները մերժեցին այդ քարը+, այն անկյան գլուխը դարձավ»+,  նաև «գայթակղության քար ու սայթաքելու վեմ»+։ Նրանք գայթակղվում են, քանի որ չեն հնազանդվում խոսքին։ Հենց այդ բանի համար էլ նրանք նշանակված էին+։  Իսկ դուք «ընտրյալ ցեղ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ+, մի ժողովուրդ՝ հատուկ սեփականություն լինելու+, որպեսզի ամենուրեք հռչակեք գերազանց հատկությունները»+ նրա, ով խավարից կանչեց ձեզ իր սքանչելի լույսի մեջ+, 10  քանի որ մի ժամանակ դուք ժողովուրդ չէիք, բայց հիմա Աստծու ժողովուրդն եք+, ձեր հանդեպ ողորմություն չէր ցուցաբերվել, բայց հիմա ձեր հանդեպ ողորմություն ցուցաբերվեց+։ 11  Սիրելինե՛ր, հորդորում եմ ձեզ իբրև պանդուխտների և ժամանակավոր բնակիչների+, որ հեռու մնաք մարմնական ցանկություններից+, որոնք պայքար են մղում հոգու դեմ+։ 12  Լավ վարք ունեցեք ազգերի մեջ+, որ ինչ բանում ձեր դեմ խոսում են իբրև չարագործների, ականատես լինելով ձեր բարի գործերին+՝ փառավորեն Աստծուն այն օրը, երբ նա ստուգելու գա+։ 13  Հանուն Տիրոջ հպատակվեք+ բոլոր իշխանություն ունեցողներին+՝ թե՛ թագավորին+՝ որպես վերադասի, 14  և թե՛ կառավարիչներին՝ որպես նրա կողմից ուղարկվածների՝ չարագործներին պատժի ենթարկելու, իսկ բարին գործողներին գովելու համար+, 15  որովհետև Աստծու կամքն այն է, որ բարին գործելով՝ դուք պապանձեցնեք անխոհեմ մարդկանց լեզուները, որ տգետ բաներ են խոսում+։ 16  Եղեք ինչպես ազատ մարդիկ+, բայց ձեր ազատությունը մի՛ օգտագործեք որպես չարությունը ծածկելու միջոց+, այլ ապրեք որպես Աստծու ծառաներ+։ 17  Պատվեք ամեն տեսակ մարդկանց+, սիրեք ողջ եղբայրությունը+, վախեցեք Աստծուց+, պատվեք թագավորին+։ 18  Ծառաները թող ամենայն երկյուղածությամբ հպատակվեն+ իրենց տերերին+, ոչ միայն բարիներին և խոհեմներին, այլ նաև նրանց, ում դժվար է հաճեցնել, 19  քանի որ եթե մեկը ջանում է Աստծու առաջ մաքուր խիղճ ունենալ և այդ պատճառով ձախորդություններ է կրում ու անարդարացիորեն չարչարվում է, դա հաճելի է Աստծուն+։ 20  Ի՞նչ արժեք կունենա ձեր տոկունությունը, եթե այն դրսևորեք, երբ ձեր գործած մեղքի համար ձեզ ծեծեն+։ Բայց եթե բարին գործելու համար չարչարվեք+ ու տոկունություն դրսևորեք, ապա դա հաճելի կլինի Աստծուն+։ 21  Դեպի այս ուղին եք դուք կանչվել, որովհետև Քրիստոսն էլ չարչարվեց ձեզ համար+՝ օրինակ թողնելով ձեզ, որ սերտորեն նրա հետքերին հետևեք+։ 22  Նա ոչ մի մեղք չգործեց+, ոչ էլ խաբեություն կար նրա բերանում+։ 23  Երբ նրա մասին չարախոսում էին+, փոխարենը՝ նա չէր չարախոսում+։ Երբ նա չարչարվում էր+, չէր սպառնում, այլ իրեն հանձնում էր նրան+, ով արդարությամբ է դատում։ 24  Նա ցցի վրա+ իր մարմնում կրեց մեր մեղքերը+, որպեսզի մեղքերից ձերբազատվենք+ ու ապրենք արդարության համար։ Եվ «նրա վերքերով դուք բուժվեցիք»+։ 25  Մոլորված ոչխարների պես էիք+, բայց հիմա վերադարձել եք հովվի+ ու ձեր հոգիների պահապանի մոտ։

Ծանոթագրություններ