Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

1 Հովհաննես 3։1-24

3  Տեսեք, թե ինչպիսի սեր+ է մեր Հայրը մեզ տվել, որպեսզի մենք Աստծու զավակներ կոչվենք+, և այդպիսին էլ կանք։ Աշխարհը+ չի ճանաչում մեզ, քանի որ Աստծուն էլ չի ճանաչում+։  Սիրելինե՛ր, հիմա մենք Աստծու զավակներ ենք+, սակայն մեզ դեռ հայտնի չէ, թե ինչպիսին ենք լինելու ապագայում+։ Գիտենք, որ երբ նա հայտնվի+, մենք նրա նման կլինենք+, որովհետև կտեսնենք նրան այնպես, ինչպես որ կա+։  Եվ ամեն ոք, ով վստահում է նրան, մաքրում է+ իրեն, ինչպես որ նա է մաքուր+։  Ամեն ոք, ով շարունակում է մեղք գործել+, նաև անօրենություն է գործում+. հետևաբար, մեղքը+ անօրենություն է։  Դուք նաև գիտեք, որ նա հայտնվեց, որպեսզի հեռացնի մեր մեղքերը+, ու նրա մեջ մեղք չկա+։  Ամեն ոք, ով միության մեջ է մնում+ նրա հետ, մեղք չի գործում+։ Ով շարունակում է մեղք գործել, ո՛չ տեսել է նրան և ո՛չ էլ ճանաչել+։  Որդյակնե՛ր, թող ոչ ոք չմոլորեցնի ձեզ։ Ով արդարությամբ է վարվում, արդար է, ինչպես որ նա է արդար+։  Ով շարունակում է մեղք գործել, Բանսարկուից է, որովհետև Բանսարկուն սկզբից ևեթ մեղք է գործում+։ Աստծու Որդին հենց այս նպատակով հայտնվեց+, որպեսզի Բանսարկուի գործերը քանդի+։  Ամեն ոք, ով Աստծուց է ծնված, չի շարունակում մեղք գործել+, որովհետև նրա ոգին* մնում է այդ մարդու մեջ։ Նա չի կարող շարունակ մեղք գործել, քանի որ Աստծուց է ծնված+։ 10  Սրանով են ակնհայտ Աստծու զավակները և Բանսարկուի զավակները. ամեն ոք, ով արդարություն չի գործում+, Աստծուց չէ, և ոչ էլ նա, ով իր եղբորը չի սիրում+։ 11  Սա է այն պատգամը, որը սկզբից լսեցիք+, որ մենք պետք է սեր ունենանք իրար հանդեպ+ 12  և չլինենք Կայենի պես, որը Չարից էր և սպանեց+ իր եղբորը։ Եվ ինչո՞ւ սպանեց. որովհետև նրա գործերը չար էին+, իսկ իր եղբոր գործերը՝ արդար+։ 13  Մի՛ զարմացեք, եղբայրնե՛ր, որ աշխարհը ատում է ձեզ+։ 14  Մենք գիտենք, որ մահից դեպի կյանք ենք անցել+, որովհետև սիրում ենք եղբայրներին+։ Իսկ ով չի սիրում, մնում է մահվան մեջ+։ 15  Ամեն ոք, ով ատում է+ իր եղբորը, մարդասպան է+, և դուք գիտեք, որ ոչ մի մարդասպան+ հավիտենական կյանք չունի իր մեջ+։ 16  Սրանով ճանաչեցինք սերը+, որ նա իր հոգին տվեց մեզ համար+։ Ուստի մենք էլ պարտավոր ենք մեր հոգիները տալ մեր եղբայրների համար+։ 17  Բայց ով որ այս աշխարհի բարիքներն ունենա+ և տեսնի, որ իր եղբայրը կարիքի մեջ է+, ու չկարեկցի նրան+, ինչպե՞ս կարող է Աստծու սերը նրա մեջ մնալ+։ 18  Որդյակնե՛ր, եկեք սիրենք+ ոչ թե խոսքով ու լեզվով+, այլ գործով+ ու ճշմարտությամբ+։ 19  Սրանով գիտենք, որ ճշմարտության կողմն ենք+, և մեր սրտերում հավաստիացած ենք, որ Աստված սիրում է մեզ, 20  որ եթե նույնիսկ ինչ-որ բաներում էլ մեր սրտերը դատապարտում են մեզ+, հիշում ենք, որ Աստված մեր սրտերից ավելի մեծ է և ամեն բան գիտի+։ 21  Սիրելինե՛ր, եթե մեր սրտերը մեզ չեն դատապարտում, ապա խոսելու ազատություն ունենք առ Աստված+, 22  և ինչ էլ որ խնդրենք, կստանանք նրանից+, քանի որ պահում ենք նրա պատվիրանները ու նրա աչքին հաճելի բաներն ենք անում+։ 23  Սա է նրա պատվիրանը. մենք պետք է հավատ ունենանք նրա Որդի Հիսուս Քրիստոսի անվան հանդեպ+ և սիրենք միմյանց+, ինչպես որ նա մեզ պատվիրեց։ 24  Ով պահում է նրա պատվիրանները, միության մեջ է մնում նրա հետ, և նա էլ նրա հետ+։ Եվ մեզ տրված ոգու+ շնորհիվ մենք իմանում ենք, որ նա միության մեջ է մնում մեզ հետ+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «սերմը»։