Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

1 Կորնթացիներ 9։1-27

9  Մի՞թե ես ազատ չեմ+։ Մի՞թե առաքյալ չեմ+։ Մի՞թե չեմ տեսել Հիսուսին՝ մեր Տիրոջը+։ Մի՞թե դուք իմ աշխատանքի արդյունքը չեք Տիրոջ գործի մեջ։  Եթե ուրիշների համար ես առաքյալ չեմ, ապա ձեզ համար, անկասկած, առաքյալ եմ, որովհետև դուք այն կնիքն եք, որը հաստատում է+, որ ես Տիրոջ առաքյալն եմ։  Ինձ դատողների դեմ իմ պաշտպանությունը հետևյալն է+.  մի՞թե մենք իրավունք չունենք ուտելու+ և խմելու։  Մի՞թե իրավունք չունենք մեզ հետ վերցնելու մեր հավատացյալ կանանց+, ինչպես որ անում են մյուս առաքյալները, Տիրոջ եղբայրներն+ ու Կեփասը+։  Կամ մի՞թե միայն ես ու Բառնաբասը+ իրավունք չունենք հրաժարվելու ապրուստի համար աշխատելուց+։  Ո՞ր զինվորն է իր սեփական ծախսով ծառայում։ Ո՞վ է, որ խաղողի այգի է տնկում և նրա պտղից չի ուտում+։ Կամ ո՞վ է, որ հոտ է հովվում և չի սնվում այդ հոտի տված կաթով+։  Մի՞թե այս բաները մարդկանց տեսանկյունից եմ ասում+։ Կամ մի՞թե Օրենքը+ նույնպես այս բաները չի ասում։  Մովսեսի օրենքում գրված է. «Կալ անող եզան դունչը մի՛ կապիր»+։ Մի՞թե Աստված եզների համար է հոգ տանում։ 10  Թե՞ մասնավորապես մեզ համար է ասում։ Իրականում դա մեզ համար էր գրվել+, որովհետև հերկողը հույսով պիտի հերկի, և կալսողը բերքից օգտվելու հույսով պիտի կալսի+։ 11  Եթե մենք ձեր մեջ հոգևոր բաներ+ ենք ցանել, արդյոք մե՞ծ բան է, եթե ձեզանից մարմնի համար անհրաժեշտ բաներ հնձենք+։ 12  Եթե ուրիշները օգտվում են այդ իրավունքից+, չէ՞ որ առավել ևս մենք իրավունք ունենք։ Բայցևայնպես, մենք չօգտվեցինք այդ իրավունքից+, այլ ամեն ինչի դիմանում ենք, որպեսզի ոչ մի խոչընդոտ չստեղծենք Քրիստոսի մասին բարի լուրի համար+։ 13  Չգիտե՞ք, որ սուրբ պարտականություններ կատարող մարդիկ տաճարում եղած բաներն են ուտում+, և զոհասեղանի մոտ սպասավորություն անողները+ զոհասեղանի հետ իրենց բաժինն են ունենում։ 14  Այդպես էլ Տերը պատվիրեց+, որ բարի լուրը հռչակողները բարի լուրով էլ ապրեն+։ 15  Բայց ես դրանցից ոչ մեկից չօգտվեցի+։ Ինչ խոսք, այս բաները ես չգրեցի, որ իմ պարագայում այդպես արվի, քանի որ ինձ համար ավելի լավ է, որ մեռնեմ, քան... Ես թույլ չեմ տա, որ որևէ մեկը իմ պարծենալու+ պատճառը ունայն դարձնի։ 16  Բայց այն, որ հռչակում եմ բարի լուրը+, ինձ համար պարծենալու պատճառ չէ, քանի որ ինձ վրա պարտավորություն+ է դրված։ Եվ վա՛յ+ ինձ, եթե չհռչակեմ բարի լուրը։ 17  Եթե ես հոժար կամքով+ եմ դա անում, վարձատրություն+ ունեմ, բայց եթե անում եմ հակառակ իմ կամքի, միևնույնն է, ինձ պարտականություն*+ է հանձնված։ 18  Ուրեմն ո՞րն է իմ վարձատրությունը. այն, որ բարի լուրը ձրի հռչակեմ+, որպեսզի բարի լուրի շնորհիվ իմ ունեցած իրավունքը չչարաշահեմ։ 19  Թեպետ ոչ մեկին ես պարտական չեմ, սակայն ինձ բոլորի ծառան+ դարձրի, որպեսզի կարողանամ հնարավորինս շատ մարդկանց շահել+։ 20  Ուստի հրեաների համար հրեայի պես եղա+, որպեսզի հրեաներին շահեմ։ Օրենքի տակ լինողների համար օրենքի տակ լինողի պես եղա+ (թեև ինքս օրենքի տակ չեմ)+, որպեսզի օրենքի տակ լինողներին շահեմ։ 21  Նրանց համար, ովքեր առանց օրենքի են+, օրենք չունեցողի պես եղա+ (թեպետ Աստծու առաջ ես առանց օրենքի չեմ, այլ օրենքի տակ եմ+ Քրիստոսի առաջ)+, որպեսզի շահեմ նրանց, ովքեր առանց օրենքի են։ 22  Թույլերի համար թույլի պես եղա, որպեսզի թույլերին շահեմ+։ Ամեն տեսակ մարդկանց համար ամեն ինչ եղա+, որպեսզի ամեն հնարավոր ձևով մի քանիսին փրկեմ։ 23  Բայց ամեն բան բարի լուրի համար եմ անում, որպեսզի այն քարոզեմ+ ուրիշներին։ 24  Չգիտե՞ք, որ մրցավազքին բոլոր մասնակցողներն են վազում+, բայց միայն մեկն է ստանում մրցանակը+։ Ուրեմն այնպես վազեք+, որ ստանաք այն+։ 25  Ամեն ոք, ով մրցումների է մասնակցում, ամեն ինչում ինքնատիրապետում+ է դրսևորում։ Նրանք դա անում են, որ մի ապականելի պսակ+ ստանան, իսկ մենք՝ անապականելի+։ 26  Ուստի ես աննպատակ չեմ վազում+ և այնպես եմ բռնցքահարում, որ քամի ծեծող չլինեմ+։ 27  Ես իմ մարմնին եմ հարվածում+ և ծառայեցնում եմ այն, որ չլինի թե ուրիշներին քարոզելուց հետո ես ինքս ինչ-որ ձևով Աստծու հավանությանը չարժանանամ+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «տնտեսություն»։