Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

1 Կորնթացիներ 5։1-13

5  Ձեր մոտից պոռնկության+ մասին լուրեր են հասել ինձ, այն էլ մի այնպիսի պոռնկության, որ նույնիսկ անհավատների մեջ չկա. ոմն մեկը իր հոր կնոջ հետ է կենակցում+։  Եվ դուք հպարտանո՞ւմ եք+։ Փոխարենը՝ չպե՞տք է սգաք+ և այդ բանն անող մարդուն ձեր միջից հեռացնեք+։  Թեպետ ես ֆիզիկապես բացակա եմ, բայց մտքով* ձեզ հետ եմ, և արդեն դատել եմ+ այդ բանն անող մարդուն, ասես անձամբ ներկա եմ,  որպեսզի երբ մեր Տեր Հիսուսի անունով դուք միասին հավաքվեք, և ես էլ մտքով ձեզ հետ լինեմ մեր Տեր Հիսուսի զորության հետ միասին+,  այդ մարդուն հանձնեք Սատանային+՝ մարմնի կործանման համար*, որպեսզի ժողովի ոգին+ փրկվի Տիրոջ օրը+։  Լավ չէ, որ պարծենում եք+։ Չգիտե՞ք, որ մի փոքր թթխմորը խմորում է+ ողջ զանգվածը+։  Հեռացրեք հին թթխմորը, որպեսզի նոր զանգված լինեք+՝ խմորումից զերծ, ինչպես որ կաք, որովհետև Քրիստոսը+՝ մեր Պասեքի գառը+, զոհաբերվեց+։  Հետևաբար եկեք տոնը նշենք+ ո՛չ հին թթխմորով+, ո՛չ էլ չարության ու ամբարշտության+ թթխմորով+, այլ անկեղծության և ճշմարտության անթթխմոր հացով+։  Իմ նամակում ձեզ գրեցի այլևս շփում չունենալ պոռնիկների հետ։ 10  Չեմ ուզում ասել առհասարակ այս աշխարհի+ պոռնիկների+ հետ կամ ագահների ու շորթողների կամ էլ կռապաշտների հետ, այլապես, դուք ստիպված կլինեիք դուրս գալ աշխարհից+։ 11  Բայց հիմա գրում եմ ձեզ, որ այլևս շփում չունենաք+ այնպիսի մեկի հետ, որը թեև եղբայր է կոչվում, սակայն, միևնույն ժամանակ, պոռնիկ է կամ ագահ+ կամ կռապաշտ կամ չարախոս կամ հարբեցող+ կամ էլ շորթող. այդպիսի մարդու հետ նույնիսկ հաց չուտեք։ 12  Իմ ի՞նչ գործն է, որ դրսիններին+ դատեմ։ Չէ՞ որ դուք ներսիններին եք դատում+, 13  իսկ դրսիններին Աստված է դատում+։ «Հեռացրե՛ք չար մարդուն ձեր միջից»+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «ոգով»։ Հուն.՝ պնևմա։
Կամ՝ «այդ վատ ազդեցության վերացման համար»։