Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

1 Կորնթացիներ 3։1-23

3  Ես էլ, եղբայրնե՛ր, չկարողացա ձեզ հետ խոսել իբրև հոգևոր մարդկանց+ հետ, այլ խոսեցի իբրև մարմնավոր մարդկանց հետ, իբրև մանուկների+՝ քրիստոնեական հավատի մեջ։  Ես ձեզ կաթով սնեցի և ոչ թե պինդ կերակուրով+, որովհետև դուք դեռ չէիք կարող ուտել։ Դուք հիմա էլ չեք կարող+,  քանի որ դեռ մարմնավոր եք+։ Եթե ձեր մեջ դեռ նախանձ ու պառակտումներ կան+, ուրեմն մի՞թե մարմնավոր չեք և մի՞թե մյուս մարդկանց պես չեք վարվում+։  Երբ մեկն ասում է՝ «ես Պողոսին եմ հետևում», իսկ մյուսը՝ «ես՝ Ապողոսին»+, ուրեմն մի՞թե դուք էլ մյուս մարդկանց նման չեք։  Ուրեմն ո՞վ է Ապողոսը+, կամ ո՞վ է Պողոսը. պարզապես ծառայողներ+, որոնք կատարում են Տիրոջ հանձնարարած գործը, և որոնց միջոցով դուք դարձաք հավատացյալներ։  Ես տնկեցի+, Ապողոսը ջրեց+, բայց Աստված է, որ աճեցրեց+,  այնպես որ ո՛չ տնկողն է մի բան+, ո՛չ էլ ջրողը, այլ Աստված, որ աճեցնում է+։  Այսպիսով՝ տնկողն ու ջրողը մեկ են+, սակայն յուրաքանչյուրը կստանա իր վարձատրությունը՝ իր իսկ աշխատանքի համեմատ+։  Մենք Աստծու համագործակիցներն ենք+, իսկ դուք Աստծու մշակվող դաշտն եք+, Աստծու կառույցը+։ 10  Իմ հանդեպ դրսևորված Աստծու անզուգական բարության համաձայն+՝ ես՝ որպես իմաստուն գլխավոր շինարար, հիմքը դրեցի+, բայց մեկ ուրիշն է կառուցում դրա վրա։ Սակայն ամեն մեկը թող ուշադիր լինի, թե ինչպես է կառուցում+։ 11  Ոչ մի մարդ չի կարող որևէ ուրիշ հիմք դնել+, բացի նրանից, որն արդեն դրված է, որն է՝ Հիսուս Քրիստոսը+։ 12  Եթե մեկը այս հիմքի վրա կառուցի ոսկով, արծաթով, թանկարժեք քարերով, փայտով, չոր խոտով, ծղոտով, 13  ամեն մեկի գործը հայտնի կդառնա. երբ օրը գա, ամեն մեկի գործը կերևա, որովհետև կրակը կբացահայտի ամեն ինչ+ և կփորձի, թե ինչպիսին է յուրաքանչյուրի գործը։ 14  Եթե որևէ մեկի կառուցածը մնա այդ հիմքի վրա+, ապա նա վարձատրություն+ կստանա, 15  իսկ եթե այրվի, նա կորուստ կունենա, բայց ինքը կփրկվի+, սակայն ասես կրակի միջից փրկված կլինի+։ 16  Մի՞թե չգիտեք, որ դուք Աստծու տաճարն եք+, և որ Աստծու ոգին ձեր մեջ է բնակվում+։ 17  Եթե որևէ մեկը Աստծու տաճարը կործանի, Աստված էլ նրան կկործանի+, որովհետև Աստծու տաճարը սուրբ է+, և այդ տաճարը+ դուք եք+։ 18  Թող ոչ ոք ինքն իրեն չխաբի. եթե ձեզանից որևէ մեկը կարծում է, թե իմաստուն է+ այս աշխարհում, ապա թող հիմար դառնա, որպեսզի իմաստուն լինի+։ 19  Այս աշխարհի իմաստությունը հիմարություն է Աստծու համար+, ինչպես որ գրված է. «Նա իմաստուններին բռնում է իրենց իսկ խորամանկության մեջ»+։ 20  Նաև գրված է. «Եհովան գիտի, որ իմաստուն մարդկանց դատողություններն ունայն են»+։ 21  Ուրեմն թող ոչ մեկը չպարծենա մարդկանցով, քանի որ ամեն բան ձեզ է պատկանում+՝ 22  թե՛ Պողոսը, թե՛ Ապողոսը+, թե՛ Կեփասը, թե՛ աշխարհը, թե՛ կյանքը, թե՛ մահը, թե՛ ներկա բաները և թե՛ գալիք բաները+՝ ամենն էլ ձեզ են պատկանում. 23  դուք էլ, ձեր հերթին, Քրիստոսին եք պատկանում+, իսկ Քրիստոսը՝ Աստծուն+։

Ծանոթագրություններ