Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

1 Կորնթացիներ 16։1-24

16  Ինչ վերաբերում է սրբերի+ համար փող հավաքելուն+, ապա ինչպես որ պատվիրեցի Գաղատիայի ժողովներին+, դուք էլ այդպես արեք։  Շաբաթվա առաջին օրը ձեզանից ամեն մեկը թող իր տանը մի բան մի կողմ դնի և հավաքի՝ ըստ իր ունեցածի, որպեսզի երբ ես գամ, հավաքելն այդ ժամանակ չլինի։  Բայց երբ գամ, կուղարկեմ այն մարդկանց, ում նամակներով հավանություն եք տվել+, որպեսզի ձեր նվերը տանեն Երուսաղեմ։  Սակայն եթե հարմար լինի, որ ես էլ գնամ այնտեղ, նրանք ինձ հետ կգան։  Բայց ես ձեզ մոտ կգամ, երբ անցնեմ Մակեդոնիայի միջով, որովհետև Մակեդոնիայով եմ անցնելու+,  և հնարավոր է՝ մնամ ու նույնիսկ ձմեռը ձեզ մոտ անցկացնեմ, որպեսզի ուր որ գնալու լինեմ, ճանապարհի մի մասը ուղեկցեք+ ինձ։  Չեմ ուզում հիմա պարզապես անցողակի տեսնել ձեզ, որովհետև հույս ունեմ, որ մի որոշ ժամանակ ձեզ մոտ կմնամ+, եթե Եհովան+ թույլ տա+։  Իսկ առայժմ մինչև Պենտեկոստեի տոնը կմնամ Եփեսոսում+,  որովհետև գործունեության լայն դուռ է բացվել իմ առաջ+, սակայն հակառակորդները շատ են։ 10  Բայց եթե Տիմոթեոսը+ գա, տեսեք, որ վախ չունենա ձեզ մոտ, որովհետև ինձ պես նա էլ Եհովայի գործն է կատարում+։ 11  Ուստի ոչ մեկը թող վերևից չնայի նրան+։ Խաղաղությամբ ճանապարհ դրեք նրան, որ ինձ մոտ գա, քանի որ եղբայրների հետ նրան եմ սպասում։ 12  Իսկ ինչ վերաբերում է Ապողոսին+՝ մեր եղբորը, ես նրան շատ խնդրեցի, որ եղբայրների հետ ձեզ մոտ գա, բայց նա հիմա չկամեցավ գալ. սակայն երբ հնարավորություն ունենա, կգա։ 13  Արթուն մնացեք+, հավատի մեջ հաստատ կանգնեք+, արիացեք+, զորացեք+։ 14  Ձեր բոլոր գործերը թող սիրով լինեն+։ 15  Դուք գիտեք, որ Ստեփանասի տնեցիները Աքայիայի առաջին պտուղներն են+, և որ նրանք իրենց անձերը տրամադրեցին սրբերին ծառայելու համար+։ Ուստի հորդորում եմ ձեզ, եղբայրնե՛ր, 16  որ դուք էլ շարունակեք հպատակվել այդպիսիներին ու ամեն մեկին, ով համագործակցում և աշխատում է+։ 17  Ես ուրախ եմ Ստեփանասի+, Ֆորտունատոսի և Աքայիկոսի ներկայության համար, որովհետև նրանք լրացրին ձեր բացակայությունը, 18  քանի որ թարմացրին ինչպես իմ, այնպես էլ ձեր ոգին+։ Ուստի գնահատեք այդպիսի մարդկանց+։ 19  Իրենց բարևներն են ձեզ ուղարկում Ասիայի* ժողովները+։ Ակյուղասն ու Պրիսկիղան իրենց տան+ մեջ եղող ժողովի հետ միասին իրենց ջերմ քրիստոնեական ողջույններն են ուղարկում ձեզ։ 20  Բարևում են ձեզ բոլոր եղբայրները։ Բարևեք միմյանց սուրբ համբույրով+։ 21  Ահա և իմ՝ Պողոսիս ողջույնը՝ գրված իմ իսկ ձեռքով+։ 22  Եթե որևէ մեկը չի սիրում Տիրոջը, թող անիծյալ լինի+։ Ո՛վ մեր Տեր, ե՛կ+։ 23  Թող Տեր Հիսուսի անզուգական բարությունը ձեզ հետ լինի։ 24  Թող որ իմ սերը ձեզ հետ լինի. բոլորիդ, որ Քրիստոս Հիսուսի աշակերտներն եք։

Ծանոթագրություններ

Տե՛ս Գրծ 2։9-ի ծնթ.։