Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

1 Կորնթացիներ 15։1-58

15  Եղբայրնե՛ր, հիշեցնում եմ ձեզ այն բարի լուրը+, որը ես հռչակեցի ձեզ+, որը ընդունեցիք և որի մեջ հաստատված եք+։  Իմ հռչակած այս բարի լուրի միջոցով դուք նաև փրկվում եք+, եթե այն ամուր եք բռնում, այլապես զուր տեղը հավատացյալներ դարձաք+։  Ձեզ փոխանցեցի ամենակարևոր բաները, որոնք ես ինքս էլ ընդունեցի+. այն, որ Քրիստոսը մահացավ մեր մեղքերի համար, ինչպես ասում էին Սուրբ Գրքերը+,  և որ նա թաղվեց+ ու երրորդ օրը+ հարություն առավ+՝ դարձյալ Սուրբ Գրքերի համաձայն+,  և որ երևաց Կեփասին+, ապա՝ տասներկու առաքյալներին+։  Դրանից հետո նա միանգամից երևաց ավելի քան հինգ հարյուր եղբայրների, որոնց մեծ մասը մինչև հիմա դեռ կա+, բայց ոմանք ննջել են մահվան քնով։  Դրանից հետո երևաց Հակոբոսին+, ապա՝ բոլոր առաքյալներին+,  իսկ բոլորից հետո երևաց նաև ինձ+՝ իբրև ժամանակից շուտ ծնվածի։  Առաքյալների մեջ ես փոքրագույնն եմ+ և արժանի չեմ առաքյալ կոչվելու, քանի որ հալածում էի+ Աստծու ժողովը։ 10  Սակայն Աստծու անզուգական բարությամբ+ ես այն եմ, ինչ որ կամ։ Եվ նրա անզուգական բարությունը, որ ցուցաբերվեց իմ հանդեպ, ապարդյուն չեղավ+, այլ ես մյուս բոլորից ավելի շատ աշխատեցի+, բայց ոչ թե ես, այլ Աստծու անզուգական բարությունը, որ ինձ հետ է+։ 11  Սակայն թե՛ ես, թե՛ մյուսները այսպես ենք քարոզում, և դուք էլ այսպես հավատացիք+։ 12  Ուրեմն եթե քարոզվում է, որ Քրիստոսը հարություն է առել+, ինչպե՞ս են ձեզանից ոմանք ասում, թե մահացածների հարություն չկա+։ 13  Եթե իրոք մահացածների հարություն չկա, ուրեմն Քրիստոսն էլ հարություն չի առել+։ 14  Եվ եթե Քրիստոսը հարություն չի առել, անշուշտ, մեր քարոզչությունը իզուր է, և մեր հավատն էլ է իզուր+։ 15  Դեռ ավելին, ստացվում է՝ մենք նաև Աստծու սուտ վկաներ ենք+, որովհետև վկայեցինք+ Աստծու մասին, թե նա հարություն է տվել Քրիստոսին+, որին, սակայն, հարություն չի տվել, եթե իրականում մահացածները հարություն չեն առնելու+։ 16  Եթե մահացածները հարություն չեն առնելու, ուրեմն Քրիստոսն էլ հարություն չի առել։ 17  Իսկ եթե Քրիստոսը հարություն չի առել, ձեր հավատն անօգուտ է, և դուք դեռ ձեր մեղքերի մեջ եք+։ 18  Փաստորեն Քրիստոսի այն հետևորդներն էլ, ովքեր ննջեցին մահվան քնով+, կործանվեցին+։ 19  Եթե մենք միայն այս կյանքում ենք հույս դրել Քրիստոսի վրա+, ապա բոլոր մարդկանց մեջ ամենախղճալին ենք։ 20  Սակայն Քրիստոսը հարություն է առել+՝ ննջեցյալների մեջ առաջին պտուղը+։ 21  Ինչպես որ մահն+ է մարդու միջոցով, այնպես էլ մահացածների հարությունն+ է մարդու միջոցով, 22  որովհետև ինչպես Ադամով բոլորը մահանում են+, այնպես էլ Քրիստոսով բոլորը կկենդանանան+։ 23  Բայց ամեն մեկը՝ ըստ իր կարգի. նախ՝ Քրիստոսը՝ առաջին պտուղը+, իսկ հետո՝ նրա ներկայության ժամանակ+, նրանք, ովքեր Քրիստոսին են պատկանում։ 24  Հետո՝ վերջում, նա թագավորությունը կհանձնի իր Աստծուն և Հորը, երբ ոչնչացրած կլինի ամեն կառավարություն, ամեն իշխանություն և զորություն+։ 25  Նա պետք է թագավորի, մինչև որ Աստված բոլոր թշնամիներին նրա ոտքերի տակ դնի+։ 26  Եվ վերջին թշնամին մահն է, որ պետք է ոչնչացվի+, 27  քանի որ Աստված «ամեն բան հպատակեցրեց նրա ոտքերի տակ»+։ Բայց երբ ասվում է, որ «ամեն բան հպատակեցվեց»+, պարզ է, որ բացի Աստծուց, ով ամեն բան հպատակեցրեց նրան+։ 28  Բայց երբ Աստված ամեն բան հպատակեցնի Որդուն+, այդ ժամանակ Որդին ինքն էլ կհպատակվի Աստծուն+, ով բոլոր բաները հպատակեցրեց նրան, որպեսզի Աստված լինի ամեն ինչ ամենքի համար+։ 29  Այլապես ի՞նչ կանեն նրանք, ովքեր մկրտվում են մահացած լինելու նպատակով+։ Եթե մահացածները ընդհանրապես հարություն չեն առնելու+, ուրեմն էլ ինչո՞ւ են նրանք մկրտվում+ մահացած լինելու համար։ 30  Եվ ինչո՞ւ ենք մենք ամեն ժամանակ վտանգի ենթարկվում+։ 31  Ամեն օր ես դեմառդեմ մահվան առջև եմ կանգնում+։ Եվ դա այնքան հավաստի է, որքան որ այն փաստը, եղբայրնե՛ր, որ ես ցնծում եմ+ ձեզանով՝ մեր Տեր Քրիստոս Հիսուսի աշակերտներով։ 32  Եթե ես ուրիշների պես Եփեսոսում գազանների հետ կռվեցի+, ի՞նչ օգուտ է դա ինձ համար։ Եթե մահացածները հարություն չեն առնելու, ուրեմն «եկեք ուտենք ու խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք»+։ 33  Մի՛ մոլորվեք։ Վատ ընկերակցությունները ապականում են օգտակար սովորությունները+։ 34  Սթափվե՛ք+ արդարությամբ վարվելով և մեղք մի՛ գործեք, որովհետև ձեզանից ոմանք Աստծուն չեն ճանաչում+։ Սա ասում եմ, որ ամաչեցնեմ ձեզ+։ 35  Բայց ինչ-որ մեկը կասի. «Մահացածները ինչպե՞ս են հարություն առնելու։ Կամ ինչպիսի՞ մարմնով են հարություն առնելու»+։ 36  Ո՛վ անխոհեմ մարդ, ինչ որ ցանում ես, չի կենդանանա, եթե նախ չմեռնի+. 37  և ինչ որ ցանում ես, ոչ թե մարմինը պիտի գոյանա, այլ մերկ հատիկը+՝ լինի ցորենի, թե մեկ այլ բանի, 38  սակայն Աստված դրան մարմին է տալիս+, ինչպես որ իրեն է հաճելի+, սերմերից յուրաքանչյուրին՝ իր մարմինը։ 39  Բոլոր մարմինները նույնը չեն. ուրիշ է մարդկանց մարմինը, ուրիշ է անասունների մարմինը, ուրիշ է թռչունների մարմինը, և ուրիշ է ձկներինը+։ 40  Կան նաև երկնային+ մարմիններ և երկրային մարմիններ+, բայց ուրիշ է երկնային մարմինների փառքը+, և ուրիշ է երկրային մարմիններինը։ 41  Ուրիշ է արևի+ փառքը, ուրիշ է լուսնի+ փառքը, ուրիշ է աստղերի+ փառքը, և մի աստղն էլ մյուս աստղից տարբերվում է իր փառքով։ 42  Այդպես է նաև մահացածների հարությունը+։ Մարմինը ցանվում է ապականված, հարություն է առնում առանց ապականության+։ 43  Ցանվում է անպատվությամբ+, հարություն է առնում փառքով+։ Ցանվում է թույլ+ մարմին, հարություն է առնում զորեղ մարմին+ 44  Ցանվում է ֆիզիկական մարմին+, հարություն է առնում ոգեղեն մարմին+։ Եթե կա ֆիզիկական մարմին, կա նաև ոգեղեն մարմին։ 45  Հենց այդպես էլ գրված է. «Առաջին մարդ Ադամը կենդանի հոգի դարձավ»+։ Իսկ վերջին Ադամը դարձավ կյանք տվող+ ոգի+։ 46  Սակայն առաջինը ոգեղենը չէ, այլ ֆիզիկականն է, և հետո նոր՝ ոգեղենը+։ 47  Առաջին մարդը երկրից է և հողի փոշուց է պատրաստված+. երկրորդ մարդը երկնքից է+։ 48  Ինչպիսին որ հողեղենն է+, այնպիսին էլ մյուս հողեղեններն են. և ինչպիսին որ երկնքից եկածն է+, այնպիսին էլ երկնքում մյուս եղողներն են+։ 49  Եվ ինչպես որ նման+ եղանք հողեղենին, այնպես էլ կնմանվենք+ երկնայինին։ 50  Սակայն սա եմ ասում, եղբայրնե՛ր, որ միսն ու արյունը չեն կարող Աստծու թագավորությունը ժառանգել+, ոչ էլ ապականությունն է անապականություն ժառանգում+։ 51  Ահա մի սրբազան գաղտնիք եմ հայտնում ձեզ. բոլորս չէ, որ պիտի ննջենք մահվան քնով, սակայն բոլորս պիտի փոխվենք+ 52  հանկարծակի, մեկ ակնթարթում, վերջին փողի հնչելու ժամանակ։ Փողը+ կհնչի, և մահացածները հարություն կառնեն առանց ապականության, և մենք կփոխվենք, 53  քանի որ այս ապականացուն պետք է անապականությունը+ հագնի, և այս մահկանացուն+ պետք է անմահությունը հագնի։ 54  Բայց երբ այս ապականացուն հագնի անապականությունը, և այս մահկանացուն հագնի անմահությունը, այն ժամանակ կկատարվի այն խոսքը, որ գրված է. «Մահը+ կլանվեց հավիտյան»+։ 55  «Մա՛հ, ո՞ւր է քո հաղթանակը։ Մա՛հ, ո՞ւր է քո խայթոցը»+։ 56  Խայթոցը+, որ մահ է բերում, մեղքն է, իսկ մեղքի զորությունը Օրենքն է+։ 57  Բայց շնորհակալություն Աստծուն, որ հաղթանակ է տալիս մեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով+։ 58  Հետևաբար, իմ սիրելի՛ եղբայրներ, եղեք հաստատուն+, անսասան և միշտ զբաղված եղեք Տիրոջ գործում+՝ իմանալով, որ Տիրոջը մատուցվող ձեր ծառայության մեջ ձեր աշխատանքը զուր չէ+։

Ծանոթագրություններ