Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

1 Թեսաղոնիկեցիներ 4։1-18

4  Վերջապես, եղբայրնե՛ր, խնդրում և հորդորում ենք ձեզ Տեր Հիսուսի անունով, որ դուք, հրահանգ ստանալով մեզանից, թե ինչպես պետք է քայլեք+ ու հաճեցնեք Աստծուն (ինչը և դուք անում եք), շարունակեք լիարժեք կերպով դա անել+։  Դուք գիտեք այն պատվերները+, որ տվեցինք ձեզ Տեր Հիսուսի անունով։  Սա է Աստծու կամքը, որ դուք սրբացվեք+, որ հեռու մնաք պոռնկությունից+,  որ ձեզանից յուրաքանչյուրը իմանա, թե ինչպես պետք է տիրապետի իր մարմնին+ սրբությամբ+ ու պատվով  և ոչ թե անհագ սեռական կրքով+ (ինչպիսին որ ունեն Աստծուն չճանաչող+ ազգերը)+,  որպեսզի ոչ մեկը վնաս չպատճառի իր եղբորը և այս հարցում ոտնձգություն չանի նրա իրավունքների դեմ+, որովհետև Եհովան կպատժի այս բոլոր բաներն անողներին+, ինչպես որ նախապես ասել ենք ձեզ և պարզ բացատրել+։  Չէ՞ որ Աստված կանչել է մեզ սուրբ լինելու+, ոչ թե անմաքուր կյանքով ապրելու համար։  Ուրեմն ով արհամարհում է+ սա, ոչ թե մարդու է արհամարհում, այլ Աստծուն+, որն իր սուրբ ոգին+ դնում է ձեր մեջ։  Սակայն եղբայրասիրության+ մասին կարիք չկա, որ գրենք ձեզ, քանի որ դուք Աստծուց սովորել եք+ սիրել միմյանց+, 10  և իրականում դուք արդեն սիրում եք ամբողջ Մակեդոնիայի բոլոր եղբայրներին։ Բայց հորդորում ենք ձեզ, եղբայրնե՛ր, որ շարունակեք դա անել ավելի մեծ չափով 11  և նպատակ դնեք հանգիստ կյանք վարել+, միայն ձեր գործով զբաղվել+ և ձեր ձեռքերով աշխատել+, ինչպես որ պատվիրեցինք ձեզ, 12  որ պարկեշտությամբ վարվեք+ մարդկանց առաջ+ և ոչ մի բանի կարիք չունենաք+։ 13  Նաև, եղբայրնե՛ր, ուզում ենք, որ դուք տեղյակ լինեք ննջեցյալների+ մասին, որպեսզի չտխրեք, ինչպես մյուսները, որ հույս չունեն+։ 14  Եթե հավատում ենք, որ Հիսուսը մահացավ ու հարություն առավ+, ուրեմն նաև հավատում ենք, որ նրանց, ովքեր Հիսուսով ննջել են մահվան քնով, Աստված կյանքի կբերի, որպեսզի նրա հետ լինեն+։ 15  Սա ենք ասում ձեզ Եհովայի խոսքով+, որ մեր միջից նրանք, ովքեր ողջ կմնան մինչև Տիրոջ ներկայությունը+, ոչ մի դեպքում առաջ չեն անցնի ննջեցյալներից, 16  քանի որ Տերն ինքը երկնքից կիջնի+՝ հրեշտակապետի+ ձայնով հրամաններ տալով և Աստծու փողով+, և Քրիստոսի աշակերտները, ովքեր մահացած են, առաջինը հարություն կառնեն+։ 17  Դրանից հետո մենք՝ կենդանի մնացածներս, կհափշտակվենք+ ամպերի մեջ+, որպեսզի նրանց+ հետ լինենք և օդում Տիրոջը հանդիպենք+, և այդպիսով միշտ Տիրոջ հետ կլինենք+։ 18  Ուրեմն շարունակեք մխիթարել միմյանց այս խոսքերով։

Ծանոթագրություններ