Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

1 Թեսաղոնիկեցիներ 2։1-20

2  Դուք լավ գիտեք, եղբայրնե՛ր, որ մեր այցելությունը+ ապարդյուն չեղավ+։  Ինչպես գիտեք, Փիլիպպեում+ չարչարանքներ կրելուց+ և անարգվելուց+ հետո մեր Աստծու շնորհիվ մենք համարձակությամբ լցվեցինք Աստծու բարի լուրը մեծ պայքարով ձեզ հայտնելու համար+։  Մեր տված հորդորը չի գալիս սխալ գաղափարներից, ոչ էլ անմաքրությունից+ կամ նենգությունից։  Եվ քանի որ Աստված ստուգեց մեզ և պիտանի համարեց+ բարի լուրը քարոզելու, մենք խոսում ենք ոչ թե մարդկանց հաճեցնելու+ համար, այլ Աստծուն, որը քննում է մեր սրտերը+։  Ինչպես որ գիտեք, մենք ձեզ մոտ երբեք չեկանք շողոքորթ խոսքերով+ կամ ինչպես կեղծավորներ+՝ ագահությունից+ դրդված. Աստված է վկա։  Մենք մարդկանցից փառք չէինք փնտրում+՝ ո՛չ ձեզանից, ո՛չ էլ ուրիշներից, թեև որպես Քրիստոսի առաքյալներ կարող էինք ձեզ ծախսի տակ գցել+։  Ընդհակառակը՝ մենք քնքշորեն էինք վարվում ձեզ հետ, ինչպես որ կերակրող մայրն է քնքշորեն խնամում+ իր երեխաներին։  Ուստի ջերմ զգացմունքներ ունենալով ձեր հանդեպ+՝ մենք ուրախ էինք ձեզ ոչ միայն հայտնելու Աստծու բարի լուրը, այլև տալու մեր հոգիները+, որովհետև դուք սիրելի+ դարձաք մեզ։  Եղբայրնե՛ր, դուք անշուշտ հիշում եք մեր տքնաջան աշխատանքը+ և թափած ջանքերը։ Մենք քարոզում էինք ձեզ Աստծու բարի լուրը և միևնույն ժամանակ օր ու գիշեր աշխատում էինք, որպեսզի ձեզնից ոչ մեկին ծախսի տակ չգցենք+։ 10  Դուք վկա եք, Աստված նույնպես, թե ինչպիսի նվիրվածությամբ, արդարությամբ և անարատությամբ+ վարվեցինք ձեզ՝ հավատացյալներիդ հետ։ 11  Դուք լավ գիտեք, որ ինչպես հայրն+ իր որդիներին, այնպես էլ մենք հորդորում էինք+ ձեզանից ամեն մեկին, սփոփում և վկայություն տալիս, 12  որպեսզի դուք շարունակեք վարվել+ Աստծուն արժանի կերպով, որը կանչում է+ ձեզ դեպի իր թագավորությունն+ ու փառքը։ 13  Ահա թե ինչու մենք անդադար շնորհակալություն ենք հայտնում+ Աստծուն, որ երբ Աստծու խոսքը+ մեզանից լսեցիք, ընդունեցիք այն ոչ թե որպես մարդկանց խոսք+, այլ, ինչպես որ ճշմարտապես կա, որպես Աստծու խոսք, որը ներգործում է ձեր՝ հավատացյալներիդ մեջ+։ 14  Եղբայրնե՛ր, դուք նման եղաք Հրեաստանի քրիստոնեական ժողովներին՝ Աստծու ժողովներին, քանի որ դուք էլ նույն չարչարանքներն եք կրում+ ձեր իսկ հայրենակիցների կողմից, ինչպես որ նրանք են չարչարվում հրեաների կողմից, 15  որոնք նույնիսկ Տեր Հիսուսին+ ու մարգարեներին+ սպանեցին և հալածեցին մեզ+։ Եվ նրանք հաճելի չեն Աստծուն ու դեմ են մարդկանց շահերին, 16  քանի որ փորձում են խանգարել+ մեզ քարոզել այլազգի մարդկանց, ինչը նրանց կարող էր առաջնորդել փրկության+, և դրանով նրանք ամբողջացնում են+ իրենց մեղքերը։ Բայց նրա* ցասումը վերջապես եկել է նրանց վրա+։ 17  Եղբայրնե՛ր, երբ ստիպված եղանք կարճ ժամանակով հեռանալ ձեզանից, մենք չէինք կարող տեսնել ձեզ, բայց դուք միշտ մեր սրտում էիք, ուստի ամեն ջանք արեցինք, որ բավարարենք ձեզ տեսնելու մեր փափագը+։ 18  Այդ իսկ պատճառով մենք ցանկացանք գալ ձեզ մոտ, և ես՝ Պողոսս, երկու անգամ ուզեցի ձեզ մոտ գալ, բայց Սատանան խոչընդոտ եղավ մեր ճանապարհին։ 19  Ո՞վ է մեր հույսը կամ ուրախությունը կամ ցնծության պսակը+ մեր Տեր Հիսուսի առաջ նրա ներկայության ժամանակ+։ Մի՞թե դուք չեք։ 20  Այո՛, դուք եք մեր փառքը և ուրախությունը։

Ծանոթագրություններ

Կամ՝ «Աստծու»։