Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

1 Թագավորներ 9։1-28

9  Երբ Սողոմոնը ավարտեց Եհովայի տան ու թագավորի տան+ շինարարությունը+ և այն ամենը, ինչ որ ուզում էր անել+,  Եհովան երկրորդ անգամ երևաց Սողոմոնին, ինչպես որ երևացել էր նրան Գաբաոնում+։  Եվ Եհովան ասաց նրան. «Լսեցի իմ առջև արած քո աղոթքն+ ու աղաչանքը, որով իմ բարեհաճությունը խնդրեցիր։ Ես սրբացրի+ քո կառուցած այս տունը՝ դարեդար այնտեղ դնելով իմ անունը+։ Իմ աչքերն+ ու իմ սիրտը միշտ այնտեղ կլինեն+։  Եվ եթե դու քո հայր Դավթի նման+ անարատ սրտով+ և ուղղամտությամբ+ քայլես+ իմ առաջ՝ կատարելով այն ամենը, ինչ որ պատվիրել եմ քեզ+, եթե պահես իմ կանոններն+ ու դատավճիռները+,  ես էլ քո թագավորական գահը Իսրայելի վրա հավիտյան կհաստատեմ, ինչպես որ խոստացել եմ քո հայր Դավթին՝ ասելով. «Քո սերնդից չի պակասի Իսրայելի գահին նստողը»+։  Բայց եթե դուք և ձեր որդիները դադարեք ինձ հետևելուց+ ու չպահեք իմ տված պատվիրաններն ու կանոնները, որ դրել եմ ձեր առաջ, և եթե գնաք ուրիշ աստվածների+ ծառայեք ու նրանց առաջ խոնարհվեք*,  ես էլ կջնջեմ Իսրայելին այն երկրի երեսից, որ նրանց եմ տվել+, ու կմերժեմ այս տունը, որ սրբացրել եմ իմ անվան համար+, և Իսրայելը բոլոր ժողովուրդների մեջ առակ+ ու ծաղրի առարկա կդառնա,  իսկ այս տունը ավերակների կույտ կդառնա+։ Ամեն անցնող զարմանքով կնայի+, կսուլի ու կհարցնի. «Ինչո՞ւ է Եհովան այսպես վարվել այս երկրի ու այս տան հետ»+։  Եվ նրան կպատասխանեն. «Քանի որ նրանք լքեցին իրենց Աստված Եհովային, որը նրանց հայրերին դուրս էր բերել Եգիպտոսից+, և ուրիշ աստվածների հարեցին+, խոնարհվեցին նրանց առաջ ու ծառայեցին նրանց, այդ պատճառով էլ Եհովան այս ամբողջ չարիքը բերեց նրանց վրա»»+։ 10  Քսան տարվա ընթացքում Սողոմոնը կառուցեց այդ երկու տները՝ Եհովայի տունը+ և թագավորի տունը+։ 11  (Տյուրոսի Քիրամ+ թագավորը Սողոմոնին+ տվել էր մայրու և գիհու գերաններ, ինչպես նաև այնքան ոսկի, որքան նա ցանկացել էր)+։ Այն ժամանակ Սողոմոն թագավորը Քիրամին քսան քաղաք տվեց Գալիլեայում+։ 12  Քիրամը Տյուրոսից գնաց, որ տեսնի Սողոմոնի տված քաղաքները, բայց դրանք դուր չեկան նրան+։ 13  Նա ասաց. «Եղբա՛յրս, այս ի՞նչ քաղաքներ ես ինձ տվել»։ Դրա համար էլ մինչև այսօր դրանք կոչվում են Քաբոլի* երկիր։ 14  Իսկ Քիրամը թագավորին հարյուր քսան տաղանդ* ոսկի+ ուղարկեց։ 15  Սողոմոն թագավորը հավաքեց հարկադիր աշխատողների+, որ կառուցեն Եհովայի տունը+, իր տունը, Թումբը*+, Երուսաղեմի պարիսպը+, Հասորը+, Մեգիդոն+ և Գազերը+։ 16  (Եգիպտոսի փարավոնը եկել էր ու նվաճել Գազերը և կրակով այրել էր այն, իսկ քաղաքում ապրող քանանացիներին+ սպանել էր։ Նա այն օժիտ էր տվել իր դստերը+՝ Սողոմոնի կնոջը)։ 17  Սողոմոնը վերակառուցեց Գազերը, Ներքին Բեթ-Օրոնը+, 18  Բաալեթը+, Թամարը*, որը անապատում է՝ այդ երկրում, 19  շտեմարանների+ համար նախատեսված բոլոր քաղաքները, որոնք Սողոմոնին էին պատկանում, կառքերի+ և հեծյալների համար նախատեսված քաղաքները, ինչպես նաև կառուցեց այն ամենը, ինչ որ ցանկացել էր+ կառուցել Երուսաղեմում, Լիբանանում և իր տիրապետության տակ եղող ողջ երկրում։ 20  Իսկ այն բոլոր մարդկանց, որ մնացել էին ամորհացիներից+, քետացիներից+, փերեզացիներից+, խևացիներից+ և հեբուսացիներից+, այսինքն՝ ովքեր Իսրայելի որդիներից չէին+, 21  նրանց զավակներին, որոնք նրանցից հետո այդ երկրի մեջ էին մնացել, և որոնց Իսրայելի որդիները չէին կարողացել բնաջինջ անել+, Սողոմոնը հարկադրեց ստրկական աշխատանք կատարել, ինչպես որ մինչև այսօր է+։ 22  Բայց Իսրայելի որդիներից ոչ մեկին Սողոմոնը ստրուկ չդարձրեց+. նրանք իր ռազմիկներն էին, իր ծառաները, իշխաններն ու օգնականները, ինչպես նաև իր կառապանների ու ձիավորների վերակացուները+։ 23  Սողոմոնն ուներ հինգ հարյուր հիսուն գլխավոր վերակացուներ, որոնք հսկում էին աշխատանքները և վերակացություն էին անում մարդկանց վրա+։ 24  Փարավոնի դուստրը+ Դավթի քաղաքից+ տեղափոխվեց իր տուն, որը Սողոմոնն էր կառուցել նրա համար։ Այդ ժամանակ Սողոմոնը կառուցեց նաև Թումբը+։ 25  Տարեկան երեք+ անգամ Սողոմոնը ողջակեզներ ու խաղաղության զոհեր էր մատուցում այն զոհասեղանի վրա, որը Եհովայի համար էր կառուցել+, զոհերի ծուխն էր վեր հանում զոհասեղանի վրա+, որը Եհովայի առջև էր։ Այդպես նա ավարտեց տան շինարարությունը+։ 26  Սողոմոն թագավորը նավեր կառուցեց Եսիոն-Գաբերում+, որ Ելաթի+ մոտ է՝ Եդոմի երկրում՝ Կարմիր ծովի ափին+։ 27  Այդ նավերով Քիրամը Սողոմոնի ծառաների հետ ուղարկում էր իր ծառաներին+՝ նավաստիների, որոնք լավ գիտեին ծովը։ 28  Նրանք նավարկում էին Օֆիր+ ու այնտեղից չորս հարյուր քսան տաղանդ ոսկի+ էին բերում Սողոմոն թագավորին։

Ծանոթագրություններ

Կամ՝ «երկրպագեք նրանց»։
Կամ՝ «անպետք երկիր», հվնբր «շղթայված երկիր»։
Տե՛ս հավելված 17։
Տե՛ս 2Սմ 5։9-ի ծնթ.։
MmarginSy-ում՝ «Թադմոր» (տե՛ս 2Տգ 8։4), Vg-ում՝ «Պալմիրա»։