Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

1 Թագավորներ 8։1-66

8  Այդ ժամանակ Սողոմոն+ թագավորը Իսրայելի երեցներին+, Իսրայելի որդիների ցեղերի բոլոր գլուխներին+ ու տոհմապետներին+ հավաքեց+ իր մոտ՝ Երուսաղեմ, որպեսզի Եհովայի ուխտի տապանակը+ հանեն Դավթի քաղաքից+, այսինքն՝ Սիոնից+։  Իսրայելի բոլոր տղամարդիկ Սողոմոն թագավորի մոտ հավաքվեցին տոնի ժամանակ+՝ լուսնային անթանի ամսին՝ յոթերորդ ամսին+։  Իսրայելի բոլոր երեցները եկան, և քահանաները վերցրին+ տապանակը+։  Նրանք տարան Եհովայի տապանակը, հանդիպման վրանը+ և վրանում եղող բոլոր սուրբ իրերը. դրանք քահանաներն ու ղևտացիները+ տարան+։  Սողոմոն թագավորն ու նրա մոտ հավաքված Իսրայելի ողջ ժողովը տապանակի առջևում էին և անթիվ-անհամար+ ոչխարներ ու ցլեր էին զոհաբերում+։  Հետո քահանաները Եհովայի ուխտի տապանակը+ տարան իր տեղը+՝ տան խորքի սենյակը՝ Սրբությունների Սրբություն, և դրեցին քերովբեների թևերի տակ+։  Քերովբեների թևերը տարածվում էին այն տեղի վրա, որտեղ տապանակն էր, այնպես որ քերովբեները վերևից ծածկում էին տապանակն ու նրա ձողերը+։  Ձողերն+ այնքան երկար էին, որ դրանց ծայրերը երևում էին Սրբությունից՝ խորքի սենյակի առջևի մասից, բայց դրսից չէին երևում։ Դրանք այնտեղ են մինչև այսօր+։  Տապանակի մեջ ուրիշ բան չկար, բացի երկու քարե տախտակներից+, որոնք այնտեղ էր դրել+ Մովսեսը Քորեբում, երբ Եհովան ուխտ կապեց+ Իսրայելի որդիների հետ Եգիպտոսից նրանց դուրս գալու ժամանակ+։ 10  Երբ քահանաները դուրս եկան սուրբ վայրից, ամպը+ լցրեց Եհովայի տունը։ 11  Քահանաները+ ամպի պատճառով չէին կարողանում շարունակել իրենց ծառայությունը+, քանի որ Եհովայի փառքը+ լցրել էր Եհովայի տունը+։ 12  Այդ ժամանակ Սողոմոնն ասաց. «Եհո՛վա, դու ասացիր, որ թանձր խավարում+ պիտի բնակվես։ 13  Ահա քեզ համար բնակվելու մի վեհապանծ տուն շինեցի+՝ մի հաստատուն տեղ+, որ դարերով այնտեղ բնակվես»+։ 14  Ապա թագավորը դեմքով շրջվեց դեպի ժողովուրդը և Իսրայելի ժողովին օրհնեց+. Իսրայելի ամբողջ ժողովը կանգնած էր։ 15  Նա ասաց. «Օրհնյալ է Եհովան+՝ Իսրայելի Աստվածը, որն իր բերանով խոսեց իմ հայր Դավթի հետ+ և իր ձեռքով կատարեց խոստացածը+։ Նա ասել էր. 16  «Այն օրից, երբ իմ Իսրայել ժողովրդին Եգիպտոսից դուրս բերեցի, Իսրայելի ցեղերին պատկանող ոչ մի քաղաք չընտրեցի+ տուն շինելու համար+, որ իմ անունն+ այնտեղ լինի, այլ ընտրեցի Դավթին, որ իմ Իսրայել ժողովրդին ղեկավարի»+։ 17  Եվ իմ հայր Դավիթը իր սրտում ցանկացավ Իսրայելի Աստված Եհովայի անվան համար տուն կառուցել+։ 18  Սակայն Եհովան ասաց իմ հայր Դավթին. «Թեև քո սրտում ցանկացար իմ անվան համար տուն կառուցել, և լավ արեցիր, որ այդ ցանկությունը քո սրտում+ դրեցիր, 19  բայց դո՛ւ չես կառուցելու տունը, այլ քո որդին, որ պիտի դուրս գա քո երանքից*, նա՛ պիտի իմ անվան համար տուն կառուցի»+։ 20  Եհովան կատարեց իր ասած խոսքը+, որ իմ հոր փոխարեն ե՛ս պիտի վեր կենայի ու նստեի Իսրայելի գահին+, ինչպես որ Եհովան ասել էր, որ ե՛ս պիտի տուն կառուցեի Իսրայելի Աստծու՝ Եհովայի անվան համար+, 21  և այդ տան մեջ տեղ պիտի պատրաստեի տապանակի համար, որտեղ Եհովայի ուխտն+ է, որը նա կապեց մեր հայրերի հետ, երբ նրանց հանեց Եգիպտոսից»։ 22  Ապա Սողոմոնը կանգնեց Եհովայի զոհասեղանի+ դիմաց՝ Իսրայելի ողջ ժողովի առաջ, ձեռքերը դեպի երկինք բարձրացրեց+ 23  ու ասաց. «Ո՛վ Եհովա, Իսրայելի՛ Աստված+, քեզ պես Աստված չկա+ ո՛չ վերը՝ երկնքում, և ո՛չ էլ վարը՝ երկրի վրա։ Դու պահում ես քո ուխտը և սիրառատ բարություն+ ես ցուցաբերում քո ծառաների+ հանդեպ, որոնք ամբողջ սրտով քայլում են քո առաջ+։ 24  Դու կատարեցիր քո ծառային՝ իմ հայր Դավթին տված խոստումդ։ Քո բերանով տված խոստումդ քո ձեռքով կատարեցիր, ինչպես որ այսօր է+։ 25  Իսկ հիմա, ո՛վ Եհովա, Իսրայելի՛ Աստված, կատարիր այն խոստումդ, որ տվել ես իմ հայր Դավթին՝ ասելով. «Քո սերնդից չի պակասի իմ առաջ Իսրայելի գահին նստողը+, եթե միայն քո որդիները պահեն իրենց ընթացքը և իմ առաջ քայլեն այնպես, ինչպես որ դու քայլեցիր»։ 26  Եվ հիմա, ո՛վ Իսրայելի Աստված, խնդրում եմ, թող որ քո ծառային՝ իմ հայր Դավթին տված խոստումդ+ իրականություն դառնա։ 27  Մի՞թե Աստված երկրի վրա է ապրելու+։ Ահա երկինքն+ ու երկինքների երկինքը+ չեն կարող քեզ պարունակել+, ուր մնաց թե իմ այս կառուցած տունը+։ 28  Ուշադրություն դարձրու քո ծառայի աղոթքին+ ու բարեհաճությունդ ստանալու աղաչանքին+, ո՛վ իմ Աստված Եհովա, և լսիր քո ծառայի պաղատանքն ու աղոթքը, որ նա այսօր մատուցում է քո առաջ+։ 29  Թող քո աչքերը գիշեր ու ցերեկ բաց լինեն+ այս տան վրա, այն տեղի, որի համար ասացիր, թե՝ «այնտեղ պիտի լինի իմ անունը»+, որպեսզի լսես քո ծառայի աղոթքը, որ նա, շրջվելով դեպի այս վայրը, մատուցում է քեզ+։ 30  Լսիր քո ծառայի ու քո Իսրայել ժողովրդի աղերսանքը+, որով նրանք կաղոթեն քեզ՝ շրջվելով դեպի այս վայրը։ Լսիր քո բնակության վայրից՝ երկնքից+, լսիր և ներիր+։ 31  Երբ մեկը մեղք գործի իր մերձավորի հանդեպ+, և սա նրան անեծքով երդում անել տա, որ անեծքի տակ դնի նրան+, և եթե անեծքի տակ եղողը գա ու այս տանը քո զոհասեղանի առաջ կանգնի, 32  ապա լսիր երկնքից ու դատիր քո ծառաներին. դատապարտիր անօրենին՝ պատժելով նրան իր ճանապարհի համեմատ+, իսկ արդարին արդարացրու+ և իր արդարության չափով հատուցում տուր նրան+։ 33  Երբ քո Իսրայել ժողովուրդը քո դեմ շարունակ մեղք գործելու պատճառով+ պարտվի իր թշնամու առաջ+, բայց դեպի քեզ դառնա+ ու փառաբանի քո անունը+, աղոթի+ ու քո բարեհաճությունը խնդրի այս տան մեջ+, 34  ապա լսիր երկնքից ու ներիր քո Իսրայել ժողովրդի մեղքերը+, վերադարձրու նրանց+ այն երկիրը, որ տվել ես նրանց նախահայրերին+։ 35  Երբ քո դեմ շարունակ մեղք գործելու պատճառով+ երկինքը փակվի ու անձրև չգա+, և երբ նրանք աղոթք անեն՝ շրջվելով դեպի այս վայրը+, ու փառաբանեն քո անունը և քո՝ նրանց նեղելու պատճառով+ հետ դառնան իրենց մեղքերից, 36  ապա լսիր երկնքից ու ներիր քո ծառաների՝ քո Իսրայել ժողովրդի մեղքը, որովհետև դու սովորեցնում ես+ նրանց այն բարի ճանապարհը, որով նրանք պիտի ընթանան+, և անձրև ուղարկիր+ քո երկրի վրա, որը ժառանգություն տվեցիր քո ժողովրդին։ 37  Եթե երկրում սով+ լինի կամ համաճարակ+, տոթակեզ քամի, ալրացող*+, մորեխ+ կամ խավարասեր+, եթե թշնամին պաշարի նրանց իրենց քաղաքներում, և ինչ տեսակ պատուհաս կամ հիվանդություն էլ որ լինի, 38  և եթե որևէ մեկը կամ քո ամբողջ Իսրայել ժողովուրդը+ քեզ աղոթի+ կամ քո բարեհաճությունը աղերսի+ (որովհետև ամեն մեկը գիտի իր սրտի ցավը+) և իր ձեռքերը դեպի այս տունը տարածի+, 39  ապա լսիր երկնքից+՝ քո բնակության վայրից+, ներիր+, գործի անցիր+ ու ամեն մեկին իր ճանապարհների համեմատ հատուցիր+, քանի որ դու գիտես նրանց սիրտը+ (չէ՞ որ միայն դու ես ճանաչում բոլոր մարդկանց որդիների սրտերը)+, 40  որպեսզի նրանք վախենան+ քեզանից բոլոր օրերում, քանի դեռ ապրում են այն երկրի վրա, որ տվել ես մեր նախահայրերին+։ 41  Եթե մի օտարական+, որ քո Իսրայել ժողովրդից չէ, գա հեռու երկրից քո անվան համար+ 42  (որովհետև նրանք կլսեն քո մեծ անվան+, քո հզոր ձեռքի+ ու մեկնած բազկի մասին), գա ու դեպի այս տունը շրջվելով՝ աղոթք անի+, 43  դու լսիր երկնքից՝ քո բնակության տեղից+, և ամեն ինչ արա այնպես, ինչպես որ օտարականը կխնդրի քեզ+, որպեսզի երկրի բոլոր ազգերը ճանաչեն քո անունը+, վախենան քեզանից, ինչպես քո Իսրայել ժողովուրդը, և որպեսզի իմանան, որ քո անունով է կոչվում իմ կառուցած այս տունը+։ 44  Եթե քո ժողովուրդը պատերազմի դուրս գա+ իր թշնամիների դեմ այն ճանապարհով, որով դու նրանց կուղարկես+, և նրանք աղոթեն+ Եհովային՝ շրջվելով դեպի քո ընտրած քաղաքը+ և դեպի այս տունը, որ կառուցել եմ քո անվան համար+, 45  ապա լսիր երկնքից նրանց աղոթքն ու բարեհաճությունդ ստանալու աղերսանքը և արդարադատ եղիր նրանց հանդեպ+։ 46  Եթե նրանք մեղք գործեն քո դեմ+ (քանի որ չկա մի մարդ, որ մեղք չգործի)+, և դու բարկանաս նրանց վրա ու թշնամու ձեռքը մատնես, և նրանց գերեվարողները գերի տանեն նրանց թշնամու երկիրը՝ հեռավոր թե մոտիկ+, 47  և եթե նրանք խելքի գան այն երկրում, ուր գերի են տարվելու+, և դեպի քեզ դառնալով+՝ բարեհաճությունդ աղերսեն+ ու ասեն իրենց գերության երկրում+՝ «մեղք գործեցինք+, սխալվեցինք+ ու անօրենություն արեցինք»+, 48  և եթե նրանք իրենց գերության տարած թշնամիների երկրում ամբողջ սրտով ու ամբողջ հոգով դառնան դեպի քեզ+ և աղոթք անեն՝ շրջվելով դեպի այն երկիրը, որը տվել ես նրանց հայրերին, դեպի այն քաղաքը, որը դու ընտրել ես, և դեպի այն տունը, որը ես կառուցել եմ քո անվան համար+, 49  ապա լսիր երկնքից՝ քո բնակության վայրից+, նրանց աղոթքն ու աղաչանքը և արդարադատ եղիր նրանց հանդեպ+, 50  ներիր+ քո ժողովրդին, որ մեղք է գործել+ քո դեմ, և ներիր քո հանդեպ+ գործած նրանց բոլոր հանցանքները+. գութ արթնացրու+ նրանց գերեվարողների սրտում, որ խղճան նրանց 51  (քանի որ քո ժողովուրդն են և քո ժառանգությունը+, որոնց դուրս բերեցիր Եգիպտոսից+, այդ երկաթի հնոցից)+, 52  և թող քո աչքերը ուղղված լինեն դեպի ծառայիդ և Իսրայել ժողովրդիդ աղերսանքը+, որ լսես այն ամենը, ինչի մասին որ նրանք քեզ կխնդրեն+։ 53  Չէ՞ որ դու, ո՛վ Գերիշխան Տեր Եհովա, երկրի բոլոր ազգերից զատեցիր նրանց, որ քո ժառանգությունը դառնան+, ինչպես որ ասացիր քո ծառա Մովսեսի միջոցով+, երբ մեր հայրերին դուրս բերիր Եգիպտոսից»։ 54  Եվ երբ Սողոմոնն ավարտեց Եհովային ուղղված այս ամբողջ աղոթքն ու աղերսանքը, վեր կացավ Եհովայի զոհասեղանի մոտից, որի առջև ծնկի էր եկել+ և ձեռքերը դեպի երկինք տարածել+, 55  կանգնեց+ ու բարձրաձայն օրհնեց+ Իսրայելի ամբողջ ժողովին՝ ասելով. 56  «Օրհնյա՜լ լինի Եհովան+, որ հանգստություն տվեց իր Իսրայել ժողովրդին՝ ամեն բան անելով այնպես, ինչպես որ խոստացել էր+։ Իր ծառայի՝ Մովսեսի միջոցով խոստացած+ բոլոր բարի խոսքերից ոչ մի խոսք առանց կատարվելու չմնաց+։ 57  Թող մեր Աստվածը՝ Եհովան, մեզ հետ լինի+, ինչպես որ մեր հայրերի հետ էր+։ Թող մեզ չլքի ու չթողնի+, 58  այլ թող մեր սիրտը դեպի իրեն դարձնի+, որպեսզի իր բոլոր ճանապարհների մեջ քայլենք+ ու պահենք իր պատվիրանները+, կարգադրություններն+ ու դատավճիռները+, որոնք նա պատվիրեց մեր հայրերին։ 59  Եվ թող որ Եհովայի առջև մատուցած աղաչանքի իմ այս խոսքերը գիշեր ու ցերեկ հիշվեն+ մեր Աստված Եհովայի կողմից, որպեսզի ամեն օր+, որքան որ պետք լինի, իր ծառային ու իր Իսրայել ժողովրդին արդարությամբ դատի, 60  և որպեսզի երկրի բոլոր ժողովուրդներն իմանան+, որ Եհովան է ճշմարիտ Աստվածը+, և մեկ ուրիշը չկա+։ 61  Թող ձեր սիրտը ամբողջովին+ մեր Աստված Եհովայի հետ լինի. նրա կանոնների համաձայն ընթացեք ու նրա պատվիրանները պահեք, ինչպես որ այսօր եք անում»։ 62  Թագավորը, նրա հետ նաև ողջ Իսրայելը Եհովայի առաջ մեծաքանակ զոհեր մատուցեցին+։ 63  Սողոմոնը Եհովային խաղաղության զոհեր+ մատուցեց, որոնք պետք է մատուցեր. քսաներկու հազար ցուլ և հարյուր քսան հազար ոչխար+։ Այսպես թագավորն ու Իսրայելի բոլոր որդիները հանդիսավոր կերպով Եհովայի տան բացումն արեցին+։ 64  Այդ օրը թագավորը սրբացրեց գավիթի մեջտեղի մասը, որ Եհովայի տան դիմացն էր+, որպեսզի այնտեղ մատուցի ողջակեզը, հացի ընծան ու խաղաղության զոհերի ճարպը, քանի որ Եհովայի առաջ գտնվող պղնձե զոհասեղանը+ փոքր էր և չէր կարող պարունակել ողջակեզը, հացի ընծան ու խաղաղության զոհերի ճարպը+։ 65  Եվ այդ ժամանակ Սողոմոնն ու նրա հետ նաև ամբողջ Իսրայելը՝ հսկայական ժողովը+, որ եկել էր Եմաթի մուտքից+ մինչև Եգիպտոսի գետահովիտն+ ընկած վայրերից, մեր Աստված Եհովայի առաջ յոթ օր ու դարձյալ յոթ օր+, այսինքն՝ տասնչորս օր, տոն+ արեցին։ 66  Ութերորդ օրը նա արձակեց ժողովրդին+։ Նրանք օրհնեցին թագավորին ու գնացին իրենց տները՝ զվարթ սրտով+ և ուրախանալով+ բոլոր այն բարիքների+ համար, որ Եհովան արել էր իր Դավիթ ծառային ու իր Իսրայել ժողովրդին։

Ծանոթագրություններ

Տե՛ս Ծն 35։11-ի ծնթ.։
Բույսերի սնկային հիվանդություն։