Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

1 Թագավորներ 22։1-53

22  Երեք տարի Ասորիքի և Իսրայելի միջև պատերազմ չեղավ։  Երրորդ տարում Հուդայի թագավոր Հովսափատը+ գնաց Իսրայելի թագավորի մոտ։  Այդ ժամանակ Իսրայելի թագավորն ասաց իր ծառաներին. «Գիտե՞ք արդյոք, որ Ռամոթ-Գաղաադը+ մերն է։ Իսկ մենք չենք շտապում այն վերցնել Ասորիքի թագավորի ձեռքից»։  Ուստի նա հարցրեց Հովսափատին. «Կգա՞ս ինձ հետ Ռամոթ-Գաղաադ՝ կռվելու»+։ Հովսափատն էլ պատասխանեց Իսրայելի թագավորին. «Ինչպես դու, այնպես էլ ես։ Ինչպես քո ժողովուրդը, այնպես էլ իմ ժողովուրդը+, և ինչպես քո ձիերը, այնպես էլ իմ ձիերը»։  Սակայն Հովսափատն ասաց Իսրայելի թագավորին. «Խնդրում եմ, նախ Եհովայի խոսքը հարցրու»+։  Ուստի Իսրայելի թագավորը հավաքեց մարգարեներին+՝ մոտավորապես չորս հարյուր մարդու, և հարցրեց նրանց. «Գնա՞մ Ռամոթ-Գաղաադի դեմ պատերազմելու, թե՞ ոչ»։ Նրանք էլ պատասխանեցին. «Գնա՛+, Եհովան այդ քաղաքը թագավորի ձեռքն է մատնելու»։  Բայց Հովսափատը հարցրեց. «Այստեղ Եհովայի ուրիշ մարգարե չկա՞։ Եկեք նրա միջոցով էլ հարցնենք»+։  Իսրայելի թագավորը պատասխանեց Հովսափատին. «Մի մարդ էլ կա, որի միջոցով կարող ենք հարցնել Եհովային+։ Բայց ես ատում եմ նրան+, որովհետև իմ մասին բարի բաներ չի մարգարեանում, այլ միայն չար բաներ+։ Նա Ելմայի որդի Միքիան է»։ Սակայն Հովսափատն ասաց. «Թագավորը թող այդպիսի բան չասի»+։  Այդ ժամանակ Իսրայելի թագավորը կանչեց մի պալատականի+ ու պատվիրեց. «Իսկույն այստեղ բեր Ելմայի որդի Միքիային»+։ 10  Իսրայելի թագավորն ու Հուդայի Հովսափատ թագավորը, արքայական հանդերձներ հագած+, նստել էին իրենց գահերին՝ Սամարիայի դարպասների մուտքի մոտ՝ կալում, և բոլոր մարգարեները նրանց առջև իրենց մարգարեների պես էին պահում+։ 11  Քանանայի որդի Սեդեկիան իր համար երկաթե եղջյուրներ սարքեց ու ասաց. «Այսպես է ասում Եհովան+. «Սրանցով պիտի հարվածես ասորիներին, մինչև որ բնաջնջես նրանց»»+։ 12  Մյուս բոլոր մարգարեներն էլ էին նույնը մարգարեանում՝ ասելով. «Գնա՛ Ռամոթ-Գաղաադ, և դու հաջողություն կունենաս։ Եհովան այդ քաղաքը թագավորի ձեռքն է մատնելու»+։ 13  Պատգամաբերը, որ գնացել էր Միքիային կանչելու, ասաց նրան. «Բոլոր մարգարեները միաբերան թագավորի համար բարի են խոսում։ Թող քո խոսքն էլ նրանցից մեկի խոսքի նման լինի, և դու էլ բարին խոսիր»+։ 14  Բայց Միքիան պատասխանեց. «Կենդանի է Եհովան+. ինչ որ Եհովան ինձ ասի, ես այն եմ խոսելու»+։ 15  Եվ երբ նա թագավորի մոտ եկավ, թագավորը հարցրեց նրան. «Մի՛քիա, գնա՞նք Ռամոթ-Գաղաադի դեմ պատերազմելու, թե՞ ոչ»։ Նա էլ պատասխանեց. «Գնա՛ և հաջողություն կունենաս։ Եհովան այդ քաղաքը թագավորի ձեռքն է մատնելու»+։ 16  Այդ խոսքերը լսելով՝ թագավորն ասաց նրան. «Քանի՞ անգամ քեզ երդվել տամ, որ դու ինձ միայն ճշմարտությունն ասես Եհովայի անունով»+։ 17  Ուստի Միքիան ասաց. «Տեսնում եմ, թե ինչպես են բոլոր իսրայելացիները լեռների վրա ցրված+, որ ասես հովիվ չունեցող ոչխարներ լինեն+։ Եհովան ասաց. «Սրանք տեր չունեն։ Թող ամեն մեկը խաղաղությամբ իր տուն վերադառնա»»+։ 18  Իսրայելի թագավորն ասաց Հովսափատին. «Քեզ չասացի՞, որ նա իմ մասին բարի բաներ չի մարգարեանա, այլ միայն չար»+։ 19  Իսկ Միքիան ավելացրեց. «Ուրեմն լսիր Եհովայի խոսքը+. տեսա Եհովային իր գահի վրա նստած+, և երկնքի բոլոր զորքերը՝ նրա կողքին կանգնած՝ նրա աջ ու ձախ կողմերում+։ 20  Եհովան հարցրեց. «Ո՞վ կխաբի Աքաաբին, որ նա գնա Ռամոթ-Գաղաադ ու ընկնի այնտեղ»։ Մեկը սկսեց մի բան ասել, իսկ մյուսը՝ մեկ ուրիշ բան+։ 21  Ի վերջո, մի ոգի+ դուրս եկավ ու կանգնելով Եհովայի առաջ՝ ասաց. «Ե՛ս կխաբեմ նրան»։ «Ինչպե՞ս»,– հարցրեց Եհովան+։ 22  Նա էլ պատասխանեց. «Դուրս կգամ ու սուտ ոգի կդառնամ նրա բոլոր մարգարեների բերանում»+։ Այդ ժամանակ նա ասաց. «Դու կխաբես նրան, ու դա քեզ կհաջողվի+։ Գնա ու այդպես արա»+։ 23  Եվ հիմա Եհովան խաբեության ոգի է դրել քո բոլոր մարգարեների բերանում+, իսկ քեզ համար Եհովան չարիք է խոսել»+։ 24  Քանանայի որդի Սեդեկիան մոտեցավ Միքիային ու նրա այտին հարվածելով+՝ ասաց. «Այդ ինչպե՞ս Եհովայի ոգին ինձանից հեռացավ, որ քեզ հետ խոսի»+։ 25  Միքիան պատասխանեց. «Թե ինչպես, դու կտեսնես այն օրը, երբ թաքնվես ամենահեռավոր+ սենյակում»+։ 26  Այդ ժամանակ Իսրայելի թագավորը կարգադրեց. «Վերցրե՛ք Միքիային ու հե՛տ տարեք նրան քաղաքագլուխ Ամոնի ու թագավորի որդի Հովասի մոտ+ 27  և ասացե՛ք. «Թագավորն այսպես է ասում+. «Այս մարդուն բանտում պահեք+ և օրաբաժնից պակաս հաց+ ու ջուր տվեք նրան, մինչև որ ես խաղաղությամբ վերադառնամ»»»+։ 28  Այդ խոսքերի վրա Միքիան ասաց. «Եթե դու վերադառնաս խաղաղությամբ, ուրեմն Եհո՛վան չի խոսել ինձ հետ»+։ Ապա ավելացրեց. «Լսեցե՛ք, բոլո՛ր ժողովուրդներ»+։ 29  Դրանից հետո Իսրայելի թագավորն ու Հուդայի Հովսափատ թագավորը գնացին Ռամոթ-Գաղաադ+։ 30  Իսրայելի թագավորն ասաց Հովսափատին. «Ես կերպարանափոխված կռվի մեջ կմտնեմ+, իսկ դու քո հանդերձները հագիր»+։ Իսրայելի թագավորը կերպարանափոխվեց+ ու կռվի մեջ մտավ+։ 31  Իսկ Ասորիքի թագավորը հրամայեց իր կառքերի երեսուներկու պետերին+. «Չպատերազմեք ո՛չ փոքրի և ո՛չ էլ մեծի հետ, այլ միայն Իսրայելի թագավորի հետ»+։ 32  Տեսնելով Հովսափատին՝ կառքերի պետերը մտածեցին. «Անշուշտ, սա է Իսրայելի թագավորը»+։ Ուստի շուռ եկան, որ նրա դեմ կռվեն։ Եվ երբ Հովսափատը սկսեց օգնություն կանչել+, 33  կառքերի պետերը հասկացան, որ նա չէ Իսրայելի թագավորը, և դադարեցրին նրան հետապնդելը+։ 34  Մի մարդ լարեց իր աղեղն ու միամտորեն հարվածեց Իսրայելի թագավորին նրա զրահի մասերի միացման տեղից։ Թագավորն ասաց իր կառապանին+. «Շրջի՛ր կառքը և դո՛ւրս տար ինձ կռվի դաշտից։ Ես ծանր վիրավոր եմ»։ 35  Սակայն այդ օրը պատերազմը սաստկացավ, և այդ պատճառով թագավորը ստիպված էր կանգնած մնալ կառքում ասորիների դեմ։ Երեկոյան նա մեռավ+։ Իսկ նրա վերքից արյունը մարտակառքի մեջ էր հոսել+։ 36  Երբ արևը մայր էր մտնում, բանակով մեկ սկսեցին բարձրաձայն կանչել. «Ամեն մեկն իր քաղաքը, և ամեն մեկն իր երկիրը թող գնա»+։ 37  Այսպիսով՝ թագավորը մեռավ։ Նրան բերեցին Սամարիա և այնտեղ թաղեցին+։ 38  Իսկ երբ մարտակառքը լվացին Սամարիայի ավազանի մոտ, շները լակեցին նրա արյունը+ մարմնավաճառները լողացան այնտեղ)՝ համաձայն այն խոսքի, որ Եհովան ասել էր+։ 39  Աքաաբի մնացած գործերի և նրա արած բոլոր բաների մասին, փղոսկրից+ շինած տան և նրա կառուցած բոլոր քաղաքների մասին գրված է Իսրայելի թագավորների գործերի ամենօրյա գրառումների գրքում+։ 40  Աքաաբը ննջեց իր նախահայրերի հետ+, իսկ նրա փոխարեն թագավոր դարձավ նրա որդի Օքոզիան+։ 41  Ասայի որդի Հովսափատը+ Հուդայի վրա թագավոր դարձավ Իսրայելի Աքաաբ թագավորի չորրորդ տարում։ 42  Հովսափատը երեսունհինգ տարեկան էր, երբ սկսեց թագավորել, և քսանհինգ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Ազուբա, որը Սալիի դուստրն էր։ 43  Նա իր հոր՝ Ասայի բոլոր ճանապարհներով գնաց ու չխոտորվեց դրանցից. նա արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում+։ Բայց բարձունքները չվերացրեց։ Ժողովուրդը առաջվա պես բարձունքների վրա զոհեր էր մատուցում ու զոհերի ծուխն էր վեր հանում+։ 44  Հովսափատը խաղաղ հարաբերությունների մեջ էր Իսրայելի թագավորի հետ+։ 45  Հովսափատի մնացած գործերի, նրա զորության և այն մասին, թե ինչպես նա պատերազմեց, գրված է Հուդայի թագավորների գործերի գրքում+։ 46  Նա երկրից մաքրեց բոլոր տաճարային պոռնիկներին*+, որոնք մնացել էին նրա հայր Ասայի օրերից+։ 47  Այդ ժամանակ Եդոմում+ թագավոր չկար, նրա տեղը փոխանորդն էր+։ 48  Հովսափատը Թարսիսի+ նավեր կառուցեց, որ գնան Օֆիր՝ ոսկի բերելու, բայց չգնացին, քանի որ նավերը Եսիոն-Գաբերի մոտ խորտակվեցին+։ 49  Այդ ժամանակ էր, որ Աքաաբի որդի Օքոզիան ասաց Հովսափատին՝ «թող իմ ծառաները քո ծառաների հետ նավերով գնան», բայց Հովսափատը չհամաձայնվեց+։ 50  Ի վերջո, Հովսափատը ննջեց իր նախահայրերի հետ+, և նրան թաղեցին իր նախահայրերի մոտ՝ Դավթի քաղաքում+։ Նրա փոխարեն սկսեց թագավորել նրա որդի Հովրամը+։ 51  Աքաաբի որդի Օքոզիան+ Սամարիայում Իսրայելի վրա թագավոր դարձավ Հուդայի Հովսափատ թագավորի տասնյոթերորդ տարում և Իսրայելի վրա թագավորեց երկու տարի։ 52  Նա չարություն+ գործեց Եհովայի աչքում ու գնաց իր հոր+ և իր մոր+, նաև Նաբատի որդի Հերոբովամի ճանապարհով+, որը Իսրայելին մեղք գործել էր տվել+։ 53  Նա ծառայեց Բահաղին+ ու խոնարհվեց նրա առաջ և վիրավորեց+ Իսրայելի Աստված Եհովային՝ անելով այն ամենը, ինչը որ նրա հայրն էր արել։

Ծանոթագրություններ

Այսինքն՝ տղամարդիկ, որոնց տաճարում օգտագ. էին պոռնկության համար։