Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

1 Թագավորներ 20։1-43

20  Ասորիքի Բենադադ+ թագավորը հավաքեց իր ամբողջ զորքը, իր հետ նաև երեսուներկու թագավորներ+, ձիեր+ ու կառքեր+, և գնաց պաշարեց+ Սամարիան+ ու կռվեց նրա դեմ։  Նա պատգամաբերներ+ ուղարկեց քաղաք՝ Իսրայելի Աքաաբ թագավորի մոտ, ու ասաց նրան. «Ահա թե ինչ է ասում Բենադադը.  «Քո արծաթն ու ոսկին իմն են, և քո կանանցից ու որդիներից ամենագեղեցիկներն իմն են»»+։  Իսրայելի թագավորն էլ պատասխանեց. «Տե՛ր իմ թագավոր, քո ասածի պես՝ քոնն եմ ես, և քոնն է այն ամենը, ինչ որ ունեմ»+։  Պատգամաբերները նորից եկան ու ասացին. «Ահա թե ինչ է ասում Բենադադը. «Ես մարդ էի ուղարկել, որ ասեն քեզ, թե քո արծաթն ու ոսկին, քո կանանց ու որդիներին ինձ պիտի տաս։  Բայց վաղը՝ մոտավորապես այս ժամին, իմ ծառաներին քեզ մոտ կուղարկեմ, որ մանրամասն խուզարկեն քո տունը և քո ծառաների տները։ Նրանք կվերցնեն ու կտանեն այն ամենը, ինչը որ թանկ է+ քո աչքին»»։  Իսրայելի թագավորը կանչեց երկրի բոլոր երեցներին+ ու ասաց. «Նայեք ու տեսեք, որ այդ մարդը չարիք է փնտրում+։ Նա մարդ ուղարկեց ինձ մոտ իմ կանանց ու որդիների, իմ արծաթի ու ոսկու հետևից, և ես չմերժեցի նրան»։  Այս խոսքերի վրա բոլոր երեցներն ու ողջ ժողովուրդն ասացին. «Մի՛ հնազանդվիր նրան ու մի՛ համաձայնվիր»։  Ուստի նա Բենադադի պատգամաբերներին ասաց. «Իմ տեր թագավորին հայտնեք. «Ինչի համար որ առաջին անգամ մարդ էիր ուղարկել քո ծառայի մոտ, կանեմ, բայց այս բանը չեմ կարող անել»»։ Պատգամաբերներն էլ գնացին ու պատասխանը թագավորին տարան։ 10  Բենադադը նորից մարդիկ ուղարկեց նրա մոտ՝ ասելով. «Թող աստվածներն+ ինձ այսպես ու սրանից ավելին անեն+, եթե Սամարիայի հողը բավական լինի իմ հետևից եկող բոլոր մարդկանց բուռը լցնելու համար»+։ 11  Իր հերթին Իսրայելի թագավորը պատասխանեց. «Ասացեք նրան. «Թող զենքը մեջքին կապողը+ զենքը մեջքից հանողի պես չպարծենա»»+։ 12  Լսելով այս խոսքերը՝ Բենադադը, որն այդ ժամանակ վրանների մեջ խմում էր+ թագավորների հետ, հրամայեց իր ծառաներին՝ շարվե՛ք։ Եվ նրանք սկսեցին շարվել քաղաքի դեմ։ 13  Եվ ահա մի մարգարե մոտեցավ Իսրայելի Աքաաբ թագավորին+ ու ասաց. «Այսպես է ասում Եհովան+. «Տեսնո՞ւմ ես մարդկանց այս մեծ բազմությունը։ Այսօր նրանց քո ձեռքն եմ մատնելու, և դու կիմանաս, որ ես Եհովան եմ»»+։ 14  Աքաաբը հարցրեց. «Ո՞ւմ միջոցով»։ Նա պատասխանեց. «Այսպես է ասում Եհովան. «Այն երիտասարդների միջոցով, որոնք գավառների իշխաններին են ծառայում»»։ Նա դարձյալ հարցրեց. «Ո՞վ պետք է պատերազմը սկսի»։ Մարգարեն էլ պատասխանեց՝ դո՛ւ։ 15  Աքաաբը հաշվեց գավառների իշխանների երիտասարդ ծառաներին, և նրանք երկու հարյուր երեսուներկու հոգի էին+. հետո հաշվեց պատերազմելու ընդունակ Իսրայելի բոլոր որդիներին՝ յոթ հազար հոգի։ 16  Նրանք դուրս եկան կեսօրին, երբ Բենադադը և իրեն օգնող երեսուներկու թագավորները վրանների մեջ խմում հարբում էին+։ 17  Առաջինը դուրս եկան գավառների իշխանների երիտասարդ+ ծառաները։ Բենադադը անմիջապես մարդիկ ուղարկեց. նրանք էլ եկան ու հաղորդեցին. «Սամարիայից մարդիկ են դուրս եկել»։ 18  Նա ասաց. «Եթե խաղաղության համար են դուրս եկել, նրանց կենդանի բռնեք, և եթե պատերազմելու համար են դուրս եկել, դարձյալ կենդանի բռնեք»+։ 19  Քաղաքից դուրս եկան գավառների իշխանների ծառաները, իսկ նրանց հետևից՝ ամբողջ զորքը։ 20  Ամեն մարդ սկսեց սպանել իր դեմ ելնողին, և ասորիները+ փախուստի դիմեցին+։ Իսրայելը հետապնդեց նրանց, բայց Ասորիքի Բենադադ թագավորը ձիու վրա հեծած՝ ձիավորների հետ ազատվեց։ 21  Իսրայելի թագավորը դուրս եկավ, հարվածեց ձիերին, ոչնչացրեց կառքերը+ և ասորիներին մեծ կոտորածով ջարդեց։ 22  Դրանից հետո մարգարեն+ մոտեցավ Իսրայելի թագավորին ու ասաց. «Գնա և զորացիր+։ Մտածիր ու տես, թե ինչ ես անելու+, որովհետև եկող տարի* Ասորիքի թագավորը նորից քեզ վրա է հարձակվելու»+։ 23  Ասորիքի թագավորի ծառաներն ասացին նրան. «Նրանց Աստվածը լեռների Աստված է+։ Այդ պատճառով նրանք ավելի ուժեղ գտնվեցին, քան մենք։ Եկ նրանց դեմ կռվի դուրս գանք հարթավայրում և տեսնենք, թե արդյոք մենք նրանցից ավելի ուժեղ չե՞նք լինի։ 24  Այս բանն արա. թագավորներից+ յուրաքանչյուրին հեռացրու իր տեղից և նրանց փոխարեն կառավարիչներ դիր+։ 25  Քո կորցրած զորքի չափով զորք հավաքիր, ձիերի չափով՝ ձիեր և կառքերի չափով՝ կառքեր։ Նրանց դեմ պատերազմենք հարթավայրում և տեսնենք, թե արդյոք նրանցից ուժեղ չե՞նք գտնվի»+։ Նա լսեց նրանց ձայնին ու այդպես էլ արեց։ 26  Տարվա սկզբին Բենադադը հավաքեց ասորիներին+ ու գնաց Աֆեկ+, որպեսզի պատերազմի Իսրայելի դեմ։ 27  Իսրայելի որդիներն էլ հավաքվեցին և, ստանալով իրենց անհրաժեշտ բաները+, գնացին նրանց ընդառաջ։ Իսրայելի որդիները նրանց դիմաց բանակ դրեցին, որը այծերի երկու փոքր հոտերի էր նման, իսկ ասորիները լցրել էին երկիրը+։ 28  Այդ ժամանակ Իսրայելի թագավորին մոտեցավ ճշմարիտ Աստծու+ մարդն ու ասաց. «Այսպես է ասում Եհովան. «Քանի որ ասորիներն ասացին՝ «Եհովան լեռների Աստված է և ոչ թե՝ դաշտերի Աստված», մարդկանց այս բազմությանը քո ձեռքը կմատնեմ+, և դուք կիմանաք, որ ես Եհովան եմ»»+։ 29  Նրանք յոթ օր իրար դեմ բանակ դրած մնացին+, և յոթերորդ օրը պատերազմը սկսվեց։ Իսրայելի որդիները մեկ օրվա ընթացքում ասորիներից հարյուր հազար հետևակ կոտորեցին։ 30  Իսկ կենդանի մնացածները փախան Աֆեկ քաղաքը+, և այնտեղ քաղաքի պարիսպը փուլ եկավ մնացած քսանյոթ հազար հոգու վրա+։ Բենադադն էլ փախավ+ ու մտավ քաղաք և թաքնվեց ամենահեռավոր+ սենյակում։ 31  Նրա ծառաներն ասացին նրան. «Մենք լսել ենք, որ Իսրայելի տան թագավորները ողորմած+ թագավորներ են։ Խնդրում ենք, թույլ տուր՝ մեր մեջքերին+ քուրձ+ կապենք և մեր գլուխներին՝ պարաններ, ու գնանք Իսրայելի թագավորի մոտ։ Գուցե նա քո հոգին կենդանի պահի»+։ 32  Նրանք քուրձ հագան և գլուխներին պարաններ կապեցին, հետո գնացին Իսրայելի թագավորի մոտ ու ասացին. «Քո ծառա Բենադադն ասում է. «Խնդրում եմ, թող կենդանի մնա իմ հոգին»։ Աքաաբն էլ ասաց. «Նա դեռ ո՞ղջ է։ Նա իմ եղբայրն է»։ 33  Ծառաները+ դա լավ նշան համարեցին։ Նրանք իսկույն հասկացան, որ նա անկեղծ է, ուստի ասացին. «Բենադադը քո եղբայրն է»։ Նա էլ ասաց. «Գնացե՛ք, բերե՛ք նրան»։ Երբ Բենադադը եկավ նրա մոտ, նա նրան իր կառքի մեջ բարձրացրեց+։ 34  Բենադադն ասաց նրան. «Այն քաղաքները+, որոնք իմ հայրը վերցրել է քո հորից, քեզ կվերադարձնեմ։ Քեզ համար փողոցներ կընտրես Դամասկոսում, ինչպես որ իմ հայրն արեց Սամարիայում»։ Աքաաբն էլ ասաց. «Ես քեզ բաց կթողնեմ, եթե այդ պայմաններով դաշինք կնքենք»+։ Եվ նա դաշինք կնքեց նրա հետ ու ազատ արձակեց։ 35  Մարգարեների որդիներից+ մեկը Եհովայի խոսքով+ ասաց իր ընկերոջը. «Խփի՛ր ինձ, խնդրում եմ»։ Բայց նա չուզեց խփել։ 36  Նա էլ ասաց. «Քանի որ չլսեցիր Եհովայի ձայնին, երբ իմ մոտից գնաս, քեզ մի առյուծ կսպանի»։ Եվ երբ նա գնաց նրա մոտից, մի առյուծ+ հարձակվեց նրա վրա ու սպանեց նրան+։ 37  Նա մի ուրիշ մարդու գտավ ու ասաց. «Խփի՛ր ինձ, խնդրում եմ»։ Այդ մարդն էլ խփեց նրան, խփեց ու վիրավորեց։ 38  Հետո մարգարեն գնաց ու կանգնելով ճանապարհին՝ սպասեց թագավորին, և որպեսզի իրեն չճանաչեին+, աչքերը վիրակապով կապեց։ 39  Երբ թագավորն անցնում էր, նա ձայն տվեց թագավորին ու ասաց+. «Երբ քո ծառան թեժ կռվի մեջ էր, մի մարդ, թողնելով իր շարքերը, ինձ մոտ բերեց մեկին ու ասաց. «Հսկի՛ր այս մարդուն։ Եթե նա կորչի, ապա նրա հոգու տեղ+ քո հոգին+ կլինի, կամ էլ մի տաղանդ արծաթ պիտի վճարես»+։ 40  Եվ մինչ քո ծառան զբաղված էր այս ու այն գործով, այն մարդը փախավ»։ Իսրայելի թագավորն ասաց. «Դու ինքդ վճռեցիր քո դատաստանը»+։ 41  Այդ խոսքերի վրա նա հանեց աչքերի վիրակապը, և թագավորն իմացավ, որ նա մարգարեներից+ մեկն էր։ 42  Մարգարեն ասաց նրան. «Այսպես է ասում Եհովան. «Քանի որ դու ձեռքիցդ բաց թողեցիր այն մարդուն, որին ես որոշել էի կործանման մատնել+, նրա հոգու տեղ քո հոգին կլինի+, և նրա ժողովրդի տեղ՝ քո ժողովուրդը»»+։ 43  Եվ Իսրայելի թագավորը՝ տրտմած ու մռայլված+, գնաց իր տուն՝ Սամարիա+։

Ծանոթագրություններ

Այսինքն՝ հաջորդ գարուն։ Տե՛ս 2Տգ 36։10։