Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

1 Թագավորներ 2։1-46

2  Երբ մոտեցան Դավթի մեռնելու օրերը+, նա պատվիրեց իր որդի Սողոմոնին.  «Ես այն ճանապարհն եմ գնում, ուր երկրի վրա բոլորն են գնալու+։ Ուստի քաջացի՛ր+ ու արիացի՛ր+։  Հնազանդվիր քո Աստված Եհովային. նրա ճանապարհներով քայլիր+, պահիր նրա կանոնները, պատվիրանները, դատավճիռներն+ ու վկայությունները*, ինչպես որ Մովսեսի օրենքում է գրված+, որպեսզի խելամիտ լինես ամեն ինչում, ինչ էլ որ անես և ուր էլ որ գնաս,  և որպեսզի Եհովան իրագործի իր խոսքը, որ ասաց իմ մասին+, թե՝ «եթե քո որդիները+ պահեն իրենց ընթացքը և իրենց ողջ սրտով+ ու ողջ հոգով ճշմարտության+ մեջ գնան+ իմ առաջ, ապա քո սերնդից չի պակասի Իսրայելի գահին նստողը»+։  Դու լավ գիտես, թե ինչ արեց ինձ Շարուհեայի որդի Հովաբը+, ինչպես վարվեց Իսրայելի բանակի երկու զորագլուխների՝ Ների որդի Աբեների+ և Հեթերի+ որդի Ամեսայի+ հետ։ Նա սպանեց նրանց և խաղաղ ժամանակ պատերազմի արյուն թափեց+ ու այդ արյունով ներկեց իր մեջքի գոտին և իր ոտքերի սանդալները։  Քո իմաստության համաձայն գործիր+ և թույլ մի՛ տուր, որ նրա ալևոր մազերը խաղաղությամբ+ իջնեն գերեզման*+։  Բայց գաղաադցի Բերզելիի+ որդիներին սիրառատ բարություն* ցույց տուր, որովհետև նրանք էլ այդպես վարվեցին՝ աջակից լինելով+ ինձ, երբ ես փախչում էի քո եղբայր Աբիսողոմից+. թող որ նրանք քո սեղանից ուտողների հետ լինեն+։  Ահա քեզ մոտ է Բենիամինյաններից Գերայի որդի բահուրիմցի+ Սեմեին+։ Նա ինձ ծանր անեծքներով անիծեց+ այն օրը, երբ ես Մանայիմ+ էի գնում։ Սակայն նա Հորդանանի մոտ ինձ դիմավորելու եկավ+, և ես նրան երդվեցի Եհովայով ու ասացի. «Քեզ սրով չեմ սպանի»+։  Մի՛ թող, որ նա անպատիժ մնա+, որովհետև դու իմաստուն+ մարդ ես և լավ գիտես, թե ինչպես պիտի վարվես նրա հետ ու ինչպես պիտի նրա ալևոր+ մազերը արյունով գերեզման* իջեցնես»+։ 10  Դավիթը ննջեց իր հայրերի հետ+, և նրան թաղեցին Դավթի քաղաքում+։ 11  Դավիթը Իսրայելի վրա թագավորեց քառասուն տարի+. Քեբրոնում+ թագավորեց յոթ տարի+, իսկ Երուսաղեմում՝ երեսուներեք տարի+։ 12  Եվ Սողոմոնը իր հոր՝ Դավթի գահին նստեց+։ Նրա թագավորական իշխանությունը ավելի հաստատուն դարձավ+։ 13  Որոշ ժամանակ անց Ագգիթի որդի Ադոնիան եկավ Սողոմոնի մոր՝ Բերսաբեի+ մոտ։ Բերսաբեն հարցրեց նրան. «Խաղաղությա՞մբ ես եկել»+։ «Խաղաղությամբ»,– պատասխանեց նա 14  և ավելացրեց. «Բան ունեմ քեզ ասելու»։ Բերսաբեն էլ ասաց՝ խոսի՛ր+։ 15  Ադոնիան շարունակեց. «Դու ինքդ էլ գիտես, որ թագավորությունը իմն էր լինելու, և ողջ Իսրայելի երեսը դեպի ինձ էր ուղղված, որ ես թագավոր լինեի+։ Սակայն թագավորությունը անցավ իմ եղբորը, որովհետև դա Եհովայից էր+։ 16  Եվ հիմա քեզանից մի բան եմ խնդրում։ Մի՛ մերժիր ինձ»+։ Նա էլ ասաց՝ խոսի՛ր։ 17  Ադոնիան շարունակեց. «Խնդրում եմ, ասա Սողոմոն թագավորին (նա քեզ չի մերժի), որ սունամացի+ Աբիսակին+ ինձ կնության տա»։ 18  Բերսաբեն պատասխանեց. «Բարի՛։ Այդ մասին կխոսեմ թագավորի հետ»։ 19  Բերսաբեն մտավ Սողոմոն թագավորի մոտ, որպեսզի խոսի նրա հետ Ադոնիայի+ մասին։ Թագավորը նրան դիմավորելու համար ոտքի ելավ+ ու խոնարհվեց նրա առաջ+։ Հետո նստեց իր գահին և կարգադրեց, որ թագավորի մոր համար էլ աթոռ բերեն, որպեսզի իր աջ կողմը+ նստի։ 20  Բերսաբեն ասաց նրան. «Մի փոքր բան պիտի խնդրեմ քեզանից։ Ինձ մի՛ մերժիր»։ Թագավորն ասաց. «Խնդրի՛ր, մա՛յր իմ, քեզ չեմ մերժի»։ 21  Նա էլ ասաց. «Թող սունամացի Աբիսակը քո եղբայր Ադոնիային կնության տրվի»։ 22  Սողոմոն թագավորը պատասխանեց իր մորը. «Ինչո՞ւ ես Ադոնիայի համար սունամացի Աբիսակին խնդրում։ Նրա համար նաև թագավորությունս խնդրիր+, չէ՞ որ նա իմ ավագ եղբայրն է+։ Խնդրիր ոչ միայն նրա համար, այլ Աբիաթար+ քահանայի ու Շարուհեայի+ որդի Հովաբի+ համար էլ»։ 23  Եվ Սողոմոն թագավորը երդվեց Եհովայով ու ասաց. «Թող Աստված ինձ այսպես ու սրանից ավելին անի+, եթե Ադոնիայի խոսքերը իր իսկ հոգու դեմ չեն+։ 24  Կենդանի՛ է Եհովան+, որ հաստատեց ինձ+ ու նստեցրեց իմ հայր Դավթի գահին+, ինձ համար տուն շինեց+, ինչպես որ խոստացել էր+. այսօր ևեթ Ադոնիան կմեռնի»+։ 25  Անմիջապես Սողոմոն թագավորը հրաման տվեց Հովիադայի որդի Բանեային+։ Նա էլ հարվածեց Ադոնիային, ու նա մեռավ+։ 26  Իսկ Աբիաթար+ քահանային թագավորն ասաց. «Գնա՛ Անաթոթ+, քո արտերը, որովհետև դու մահվան ես արժանի+, բայց այսօր քեզ չեմ մեռցնի, քանի որ իմ հայր Դավթի առջևից Գերիշխան Տեր Եհովայի+ տապանակն ես տարել+ և դու էլ ես նեղություններ կրել այն ամբողջ ժամանակ, երբ իմ հայրն էլ նեղության մեջ էր»+։ 27  Եվ Սողոմոնը զրկեց Աբիաթար քահանային Եհովային որպես քահանա ծառայելուց, որպեսզի կատարվի Եհովայի այն խոսքը, որ Սելովում+ ասել էր Հեղիի տան վերաբերյալ+։ 28  Լուրը հասավ Հովաբին+ (Հովաբը թեպետ Աբիսողոմի կողմը չէր անցել+, սակայն անցել էր Ադոնիայի կողմը)+. նա փախավ մտավ Եհովայի վրանը+ ու բռնեց զոհասեղանի եղջյուրներից+։ 29  Սողոմոն թագավորին տեղեկացրին, թե Հովաբը փախել մտել է Եհովայի վրանը և հիմա զոհասեղանի մոտ է։ Սողոմոնը ուղարկեց Հովիադայի որդի Բանեային ու պատվիրեց. «Գնա՛ ու սպանի՛ր նրան»+։ 30  Բանեան Եհովայի վրանը մտավ ու ասաց Հովաբին. «Թագավորն ասում է՝ դո՛ւրս արի»։ Բայց նա պատասխանեց. «Ո՛չ, ես այստե՛ղ+ պիտի մեռնեմ»։ Բանեան նրա խոսքերը թագավորին հաղորդեց. «Հովաբը այսպես ասաց ու ինձ այսպիսի պատասխան տվեց»։ 31  Այդ ժամանակ թագավորն ասաց նրան. «Նրա ասածի պես արա. սպանիր նրան ու թաղիր և ինձանից ու իմ հոր տնից Հովաբի թափած+ անմեղ արյունը+ հեռացրու։ 32  Եհովան նրա արյունը իր գլխին հետ կդարձնի+, որովհետև նա սրով սպանել է իրենից արդար ու իրենից լավ երկու մարդկանց+՝ Ների որդի Աբեներին+՝ Իսրայելի բանակի զորագլխին+, և Հեթերի որդի Ամեսային+՝ Հուդայի բանակի զորագլխին+, իսկ իմ հայր Դավիթը այդ մասին ոչինչ չգիտեր+։ 33  Թող նրանց արյունը հավիտյան հետ դառնա Հովաբի ու նրա սերնդի գլխին+, իսկ Դավթին+, նրա սերնդին, նրա տանն ու նրա գահին թող հավիտյան խաղաղություն լինի Եհովայի կողմից»+։ 34  Հովիադայի որդի Բանեան գնաց+ ու սպանեց+ Հովաբին և թաղեց անապատում գտնվող նրա տան մոտ։ 35  Հովաբի փոխարեն թագավորը զորագլուխ նշանակեց+ Հովիադայի որդի Բանեային+, իսկ Աբիաթարի փոխարեն՝ Սադոկ քահանային+։ 36  Ի վերջո, թագավորը մարդ ուղարկեց Սեմեիին+ կանչելու և ասաց նրան. «Քեզ համար տուն շինիր Երուսաղեմում, այնտեղ ապրիր և այս ու այն կողմ չգնաս։ 37  Լավ իմացիր, որ այն օրը, երբ դուրս գաս այնտեղից ու Կեդրոն հեղեղատը+ անցնես, անպատճառ կմեռնես+, և քո արյունը քո գլխին կլինի»+։ 38  Սեմեին պատասխանեց թագավորին. «Խոսքդ բարի է։ Ինչպես որ իմ տեր թագավորն ասաց, ծառադ այնպես կանի»։ Եվ Սեմեին Երուսաղեմում ապրեց շատ օրեր։ 39  Երեք տարի անց Սեմեիի երկու ծառաները+ փախան Մաաքայի որդի Գեթի+ թագավոր Անքուսի+ մոտ։ Սեմեիին ասացին. «Քո ծառաները Գեթում են»։ 40  Սեմեին իսկույն վեր կացավ, էշը թամբեց ու գնաց Գեթ՝ Անքուսի մոտ՝ ծառաներին որոնելու։ Նա գնաց ու իր ծառաներին Գեթից բերեց։ 41  Սողոմոնին տեղեկացրին, թե՝ Սեմեին Երուսաղեմից գնացել է Գեթ ու վերադարձել։ 42  Թագավորն էլ մարդ ուղարկեց, կանչեց+ Սեմեիին ու ասաց. «Չէ՞ որ քեզ երդվեցրի Եհովայով ու զգուշացրի+, թե՝ «այն օրը, երբ դուրս գաս այստեղից և ուրիշ տեղ գնաս, իմացիր, որ անպատճառ պիտի մեռնես», և դու ինձ ասացիր՝ «լսածս խոսքը բարի է»+։ 43  Ուրեմն ինչի՞ համար չպահեցիր Եհովային տված երդումդ+ ու չենթարկվեցիր իմ հրամանին»+։ 44  Թագավորը նաև ասաց Սեմեիին. «Դու ինքդ գիտես, և քո սիրտն էլ գիտի այն չարիքները, որ արել ես իմ հայր Դավթին+։ Բայց Եհովան քո չարիքները քո գլխին է հետ դարձնելու+։ 45  Իսկ Սողոմոն թագավորը կօրհնվի+, և Դավթի գահը Եհովայի առաջ հավիտյան պիտի հաստատվի»+։ 46  Հետո թագավորը հրաման տվեց Բանեային՝ Հովիադայի որդուն։ Սա էլ գնաց ու հարվածեց Սեմեիին, ու նա մեռավ+։ Եվ թագավորությունը հաստատվեց Սողոմոնի ձեռքում+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «հիշեցումները»։
Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։
Կամ՝ «նվիրված սեր»։
Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։