Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

1 Թագավորներ 11։1-43

11  Սողոմոն թագավորը, բացի փարավոնի աղջկանից+, ուրիշ շատ օտարազգի կանանց+ էլ սիրեց՝ մովաբացի+, ամմոնացի+, եդոմացի+, սիդոնացի+ և քետացի+ կանանց՝  այն ազգերից, որոնց մասին Եհովան ասել էր Իսրայելի որդիներին. «Չմտնեք նրանց մոտ+, և նրանք էլ չպիտի մտնեն ձեզ մոտ, այլապես ձեր սրտերը կդարձնեն դեպի իրենց աստվածները, որ նրանց հետևեք»+։ Բայց Սողոմոնը սիրով հարեց+ նրանց։  Նա յոթ հարյուր իշխանազուն կանայք ուներ ու երեք հարյուր հարճ, և նրա կանայք աստիճանաբար+ նրա սիրտը հեռացրին Աստծուց։  Երբ Սողոմոնը ծերացավ+, նրա կանայք խոտորեցրին+ նրա սիրտը, որ օտար աստվածների հետևից գնա+, և նրա սիրտն արդեն ամբողջությամբ+ իր Աստված Եհովայի հետ չէր, ինչպես իր հայր Դավթի սիրտը։  Սողոմոնը սկսեց սիդոնացիների Աստարտ+ աստվածուհու և ամմոնացիների գարշելի Մեղքոմի+ հետևից գնալ։  Նա սկսեց չարություն+ գործել Եհովայի աչքում և ամբողջությամբ չհետևեց Եհովային իր հայր Դավթի պես+։  Այն ժամանակ Սողոմոնը Երուսաղեմի դիմաց+՝ լեռան+ վրա, բարձունքներ+ շինեց մովաբացիների գարշելի+ Քամոսի+ և Ամմոնի որդիների նողկալի Մողոքի համար։  Նույն բանն արեց նաև իր բոլոր օտարազգի կանանց+ համար, որոնք զոհերի ծուխն էին վեր հանում և իրենց աստվածներին զոհեր մատուցում+։  Եվ Եհովայի բարկությունը բորբոքվեց+ Սողոմոնի դեմ, որովհետև նրա սիրտը խոտորվել էր Եհովայից՝ Իսրայելի Աստծուց+, որը երկու անգամ հայտնվել էր նրան+ 10  և պատվիրել, որ օտար աստվածների հետևից չգնա+, բայց նա չպահեց Եհովայի պատվիրանը։ 11  Ուստի Եհովան ասաց Սողոմոնին. «Քանի որ այդպես վարվեցիր և չպահեցիր իմ ուխտն ու իմ կանոնները, որոնք պատվիրել էի քեզ պահել, թագավորությունը քո ձեռքից կխլեմ* և քո ծառային կտամ+։ 12  Բայց հանուն քո հայր Դավթի+ քո օրերում չեմ անի դա+, այլ քո որդու ձեռքից կխլեմ*+։ 13  Սակայն ամբողջ թագավորությունը չեմ խլի*+, այլ հանուն իմ ծառա Դավթի+ և հանուն Երուսաղեմի, որին ես ընտրել եմ+, մեկ ցեղը քո որդուն կտամ»։ 14  Եհովան Սողոմոնի համար մի հակառակորդ+ վեր կացրեց+՝ եդոմացի Ադադին՝ թագավորի սերնդից։ Նա Եդոմում+ էր։ 15  Այն ժամանակ, երբ Դավիթը կոտորեց Եդոմը+, զորագլուխ Հովաբը եկավ սպանվածներին թաղելու և փորձեց Եդոմի բոլոր արուներին կոտորել+։ 16  (Հովաբը և բոլոր իսրայելացիները Եդոմում մնացին վեց ամիս, մինչև որ նա Եդոմի բոլոր արուներին բնաջնջեց)։ 17  Իսկ Ադադը, որն այդ ժամանակ դեռ փոքր երեխա էր, իր հոր եդոմացի ծառաներից մի քանիսի հետ փախավ Եգիպտոս։ 18  Նրանք Մադիանից+ եկան Փառան։ Այնտեղից իրենց հետ մարդիկ վերցրին և Փառանից+ գնացին Եգիպտոսի թագավորի՝ փարավոնի մոտ, որը նրան տուն տվեց, նաև ուտելիք հատկացրեց ու հողատարածք տրամադրեց։ 19  Ադադը այնքան մեծ բարեհաճություն գտավ+ փարավոնի աչքում, որ սա իր կնոջ՝ Թահփենես թագուհու քրոջը կնության տվեց նրան+։ 20  Որոշ ժամանակ անց Թահփենեսի քույրը նրա համար որդի ծնեց՝ Գանեբաթին։ Թահփենեսը երեխային կաթից կտրելու+ արարողությունը փարավոնի տանը արեց, և Գանեբաթը փարավոնի որդիների հետ նրա տանն էր ապրում։ 21  Ադադը Եգիպտոսում լսեց, որ Դավիթը ննջել է իր նախահայրերի հետ+, և որ զորագլուխ Հովաբն էլ է մահացել+։ Ուստի Ադադն ասաց փարավոնին. «Արձակի՛ր ինձ+, որ գնամ իմ երկիրը»։ 22  Սակայն փարավոնը հարցրեց նրան. «Ի՞նչդ է պակաս ինձ մոտ, որ ուզում ես քո երկիրը գնալ»։ Նա էլ պատասխանեց. «Ոչ մի բանի պակասություն չունեմ։ Բայց ինձ անպատճառ արձակիր»։ 23  Աստված Սողոմոնի համար մեկ ուրիշ հակառակորդ էլ վեր կացրեց+՝ Ելիադայի որդի Ռազոնին, որը փախել էր իր տիրոջից՝ Սուբայի+ թագավոր Ադրազարից+։ 24  Երբ Դավիթը կոտորեց Սուբայի մարդկանց+, Ռազոնը իր մոտ մարդիկ հավաքեց և հրոսակախմբի հրամանատար դարձավ։ Նրանք գնացին ու բնակություն հաստատեցին Դամասկոսում+ և սկսեցին այնտեղ իշխել։ 25  Սողոմոնի բոլոր օրերում նա Իսրայելի հակառակորդը եղավ+՝ ի հավելումն այն չարիքի, որ պատճառում էր Ադադը։ Ասորիքում թագավորելու ողջ ընթացքում նա մեծ ատելություն+ էր տածում Իսրայելի հանդեպ։ 26  Նաբատի որդի Հերոբովամն+ էլ թագավորի դեմ ձեռք բարձրացրեց+։ Նա Եփրեմյան էր՝ Սարեդայից, Սողոմոնի ծառան+, և նրա մոր անունը Սարուա էր, որը մի այրի կին էր։ 27  Ահա թե ինչու նա ձեռք բարձրացրեց թագավորի դեմ. Սողոմոնը կառուցել էր Թումբը*+ և իր հայր Դավթի քաղաքի+ պարսպի անցքը փակել էր։ 28  Հերոբովամն էլ մի քաջարի և ուժեղ տղամարդ էր+։ Երբ Սողոմոնը նկատեց, որ նա աշխատասեր+ երիտասարդ է, նրան վերակացու+ նշանակեց Հովսեփի տան+ բոլոր հարկադիր աշխատողների+ վրա։ 29  Մի անգամ, երբ Հերոբովամը դուրս եկավ Երուսաղեմից, ճանապարհին նրան հանդիպեց սիլոնացի+ Աքիա+ մարգարեն. Աքիան նոր հանդերձ էր հագել։ Այդ երկուսից բացի, դաշտում ոչ մեկը չկար։ 30  Աքիան վերցրեց իր վրայի նոր հանդերձը ու պատռելով+՝ տասներկու+ կտոր արեց 31  և ասաց Հերոբովամին. «Տասը կտորը քեզ վերցրու, որովհետև Իսրայելի Աստված Եհովան այսպես է ասում. «Ահա թագավորությունը պիտի խլեմ* Սողոմոնի ձեռքից ու տասը ցեղերը քեզ պիտի տամ+։ 32  Նրան միայն մեկ ցեղ+ կմնա հանուն իմ ծառա Դավթի+ և հանուն Երուսաղեմ քաղաքի+, որն ընտրեցի Իսրայելի բոլոր ցեղերի միջից։ 33  Սա այն բանի համար, որ նրանք լքեցին ինձ+ և սկսեցին սիդոնացիների աստվածուհի Աստարտի+, Մովաբի աստված Քամոսի+ և Ամմոնի որդիների աստված Մեղքոմի+ առաջ խոնարհվել։ Նրանք չգնացին իմ ճանապարհներով, չարեցին այն, ինչը ճիշտ էր իմ աչքում, չպահեցին իմ կանոններն ու դատավճիռները, ինչպես որ նրա հայր Դավիթը։ 34  Բայց ես ամբողջ թագավորությունը չեմ վերցնի նրա ձեռքից և նրան կառավարիչ կթողնեմ իր բոլոր օրերում հանուն իմ ծառա Դավթի, որին ընտրեցի+, քանի որ նա պահեց իմ պատվիրաններն ու իմ կանոնները։ 35  Թագավորությունը վերցնելու եմ նրա որդու ձեռքից և տասը ցեղերը քեզ եմ հանձնելու+։ 36  Իսկ նրա որդուն մեկ ցեղ եմ տալու, որպեսզի իմ ծառա Դավիթը միշտ ճրագ ունենա իմ առջև Երուսաղեմում+, այն քաղաքում, որն ընտրել եմ ինձ համար, որպեսզի իմ անունն այնտեղ դնեմ+։ 37  Ես կվերցնեմ քեզ, և դու հոգուդ ուզածի պես+ բոլորի վրա թագավոր կլինես ու թագավոր կդառնաս Իսրայելի վրա։ 38  Եվ եթե դու հնազանդվես այն ամենին, ինչ որ պատվիրեմ քեզ, քայլես իմ ճանապարհներով և անես այն, ինչը ճիշտ է իմ աչքում՝ պահելով իմ կանոններն ու պատվիրանները, ինչպես որ արեց իմ ծառա Դավիթը+, ապա ես քեզ հետ կլինեմ+։ Քեզ համար մնայուն տուն պիտի շինեմ, ինչպես որ Դավթի համար շինեցի+, և Իսրայելը քեզ պիտի տամ։ 39  Այդ պատճառով էլ պիտի ցածրացնեմ Դավթի սերնդին+, բայց ոչ ընդմիշտ»»+։ 40  Սողոմոնը ուզում էր սպանել Հերոբովամին+, բայց Հերոբովամը փախավ+ Եգիպտոս՝ Եգիպտոսի թագավոր Սիսակի+ մոտ, և ապրեց այնտեղ մինչև Սողոմոնի մահը։ 41  Սողոմոնի մնացած գործերի, նրա բոլոր արածների և նրա իմաստության մասին գրված է Սողոմոնի գործերի գրքում։ 42  Նա Երուսաղեմում ամբողջ Իսրայելի վրա թագավորեց քառասուն տարի+։ 43  Սողոմոնը ննջեց իր նախահայրերի հետ+։ Նրան թաղեցին իր հոր՝ Դավթի քաղաքում+, իսկ նրա փոխարեն սկսեց թագավորել նրա որդի Ռոբովամը+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «կպատռեմ»։
Բռց.՝ «կպատռեմ»։
Բռց.՝ «պատռի»։
Տե՛ս 2Սմ 5։9-ի ծնթ.։
Բռց.՝ «պատռեմ»։