Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

1 Թագավորներ 1։1-53

1  Դավիթ թագավորը ծերացել էր+ ու տարիքն առել։ Նրան հանդերձներով ծածկում էին, բայց նա չէր տաքանում։  Այդ ժամանակ նրա ծառաներն ասացին նրան. «Թող մեր տեր թագավորի համար մի կույս+ աղջիկ որոնեն, որ սպասավորություն անի+ թագավորին ու խնամի+ նրան։ Նա քո ծոցը կպառկի+, որ մեր տեր թագավորը տաքանա»+։  Ուստի Իսրայելի ողջ տարածքում մի գեղեցիկ աղջիկ փնտրեցին և, ի վերջո, գտան սունամացի+ Աբիսակին+ ու բերեցին թագավորի մոտ։  Աղջիկը չափազանց գեղեցիկ էր+։ Նա սկսեց խնամել թագավորին ու ծառայել նրան, բայց թագավորը հարաբերություն չունեցավ նրա հետ։  Այդ ընթացքում Ագգիթի+ որդի Ադոնիան+ սկսեց մեծամտանալ+ ու ասել. «Ե՛ս եմ թագավոր լինելու»+։ Նա իր համար ձեռք բերեց կառք ու ձիավորներ, նաև հիսուն մարդ, որոնք պետք է իր առջևից վազեին+։  Նրա հայրը, չցանկանալով վիրավորել որդու զգացմունքները, ոչ մի անգամ չհանդիմանեց նրան ու չասաց. «Ինչո՞ւ ես այդպես անում»+։ Ադոնիայի մայրը ծնել էր նրան Աբիսողոմից հետո, և նա էլ էր տեսքով շատ գեղեցիկ+։  Նա համաձայնության եկավ Շարուհեայի որդի Հովաբի և Աբիաթար+ քահանայի հետ, և նրանք Ադոնիայի կողմն անցնելով՝ սկսեցին օգնել նրան+։  Իսկ Սադոկ+ քահանան, Հովիադայի որդի Բանեան+, Նաթան+ մարգարեն, Սեմեին+, Ռեին և Դավթի զորավոր մարդիկ+ չմիացան+ Ադոնիային։  Մի անգամ Ադոնիան ոչխարներ, ցլեր ու պարարտ անասուններ զոհաբերեց+ Զոոլեթ քարի մոտ, որը Ենռոգելի+ մոտ է, և հրավիրեց իր բոլոր եղբայրներին՝ թագավորի որդիներին+, և Հուդայի բոլոր տղամարդկանց՝ թագավորի ծառաներին, 10  իսկ Նաթան մարգարեին, Բանեային, Դավթի զորավոր մարդկանց և իր եղբայր Սողոմոնին չհրավիրեց։ 11  Այդ ժամանակ Նաթանն+ ասաց Բերսաբեին+՝ Սողոմոնի մորը+. «Լսե՞լ ես, որ Ագգիթի որդի Ադոնիան+ թագավոր է դարձել։ Իսկ մեր տեր Դավիթը այդ մասին ոչինչ չգիտի։ 12  Եկ քեզ մի խորհուրդ տամ+։ Փրկիր քո հոգին և քո որդի Սողոմոնի հոգին+։ 13  Մտիր Դավիթ թագավորի մոտ ու ասա նրան. «Չէ՞ որ դու ինքդ, իմ տե՛ր թագավոր, երդվեցիր քո աղախնին՝ ասելով. «Քո որդի Սողոմոնն է թագավորելու ինձնից հետո, նա է նստելու իմ գահին»+։ Հապա ինչո՞ւ է Ադոնիան թագավոր դարձել»։ 14  Եվ երբ դու թագավորի հետ դեռ խոսելիս լինես, քո հետևից ես էլ կմտնեմ ու կհաստատեմ քո խոսքերը»+։ 15  Բերսաբեն մտավ թագավորի ննջասենյակը+. թագավորը շատ ծեր էր+, և սունամացի Աբիսակը+ ծառայում էր նրան։ 16  Բերսաբեն ծնկի եկավ ու մինչև գետին խոնարհվեց+ թագավորի առաջ։ Թագավորը հարցրեց. «Ի՞նչ է խնդրանքդ»+։ 17  Նա էլ պատասխանեց. «Տե՛ր իմ+, դու քո Աստված Եհովայով երդվեցիր քո աղախնին ու ասացիր. «Քո որդի Սողոմոնն է թագավոր դառնալու ինձանից հետո, և նա է նստելու իմ գահին»+։ 18  Բայց ահա Ադոնիան+ է թագավոր դարձել, իսկ իմ տեր թագավորը այդ մասին ոչինչ չգիտի+։ 19  Նա մեծ քանակությամբ ցլեր, պարարտ եզներ ու ոչխարներ է զոհաբերել և հրավիրել է թագավորի բոլոր որդիներին+, նաև Աբիաթար+ քահանային ու զորագլուխ Հովաբին+, բայց քո ծառա Սողոմոնին չի հրավիրել+։ 20  Ո՛վ իմ տեր թագավոր, ողջ Իսրայելի աչքերը+ քեզ են ուղղված, որ հայտնես նրանց, թե քեզանից հետո ով է նստելու իմ տեր թագավորի գահին+։ 21  Իսկ եթե ոչ, ապա երբ իմ տեր թագավորը ննջի իր հայրերի հետ+, այն ժամանակ ես և իմ որդի Սողոմոնը հանցավոր կհամարվենք»։ 22  Մինչ նա խոսում էր թագավորի հետ, ներս մտավ Նաթան մարգարեն+։ 23  Թագավորին իսկույն տեղեկացրին. «Նաթան մարգարեն է եկել»։ Նա մոտեցավ թագավորին և մինչև գետին խոնարհվեց նրա առաջ+։ 24  Նաթանն ասաց. «Տե՛ր իմ թագավոր, դո՞ւ ես ասել, թե՝ «Ադոնիան է թագավորելու ինձանից հետո, և նա է նստելու իմ գահին»+։ 25  Այսօր նա իջել է, որ շատ ցլեր, պարարտ եզներ ու ոչխարներ զոհաբերի+, և հրավիրել է թագավորի բոլոր որդիներին, զորագլուխներին ու Աբիաթար քահանային+։ Հիմա նրանք ուտում ու խմում են նրա առաջ և ասում. «Կեցցե՛ Ադոնիա թագավորը»+։ 26  Իսկ ինձ՝ քո ծառային, Սադոկ+ քահանային, Հովիադայի որդի Բանեային+ և քո ծառա Սողոմոնին նա չի հրավիրել+։ 27  Եթե այս ամենը իմ տեր թագավորի ձեռքով է եղել, նշանակում է՝ դու չես իմացրել քո ծառային+, թե քեզանից հետո ով պիտի նստի իմ տեր թագավորի գահին»։ 28  Դավիթ թագավորն ասաց. «Բերսաբեին+ ինձ մոտ կանչեք»։ Նա էլ եկավ ու կանգնեց թագավորի առաջ։ 29  Թագավորը երդվեց+ ու ասաց. «Կենդանի՛ է Եհովան+, որ ազատել է+ իմ հոգին+ ամեն նեղությունից+. 30  ինչպես որ երդվել եմ քեզ Իսրայելի Աստված Եհովայով, թե՝ «ինձանից հետո քո որդի Սողոմոնն է թագավոր լինելու, և իմ փոխարեն նա է նստելու իմ գահին», այսօր հենց այդպես էլ անելու եմ»+։ 31  Բերսաբեն ընկավ ծնկների վրա և երեսը մինչև գետին խոնարհեց+ թագավորի առաջ՝ ասելով. «Թող իմ տեր Դավիթ թագավորը հավիտյան ողջ լինի»+։ 32  Դավիթ թագավորն անմիջապես պատվիրեց. «Ինձ մոտ կանչեք Սադոկ+ քահանային, Նաթան մարգարեին և Հովիադայի որդի Բանեային»+։ Եվ երբ նրանք եկան թագավորի մոտ, 33  ասաց նրանց. «Ձեզ հետ վերցրեք ձեր տիրոջ ծառաներին+, իմ որդի Սողոմոնին իմ ջորու+ վրա նստեցրեք ու նրան ուղեկցեք դեպի Գեհոն+։ 34  Սադոկ քահանան և Նաթան մարգարեն այնտեղ նրան թագավոր կօծեն+ Իսրայելի վրա, իսկ դուք փող հնչեցրեք+ ու ասացեք. «Կեցցե՛ Սողոմոն թագավորը»+։ 35  Հետո նրա հետևից գնացեք. նա կգա ու իմ գահին կնստի և իմ փոխարեն թագավոր կլինի։ Ես նրան առաջնորդ կնշանակեմ Իսրայելի ու Հուդայի վրա»։ 36  Այդ ժամանակ Հովիադայի որդի Բանեան ասաց թագավորին. «Ամեն+։ Թող որ Եհովա Աստվածը հաստատի իմ տեր թագավորի խոսքերը+։ 37  Ինչպես որ Եհովան իմ տեր թագավորի հետ էր+, այնպես էլ Սողոմոնի հետ թող լինի+, և նրա գահը էլ ավելի մեծացնի+ իմ տեր Դավիթ թագավորի գահից»։ 38  Սադոկ+ քահանան, Նաթան+ մարգարեն, Հովիադայի որդի Բանեան+, քերեթցիներն+ ու փելեթցիները+ գնացին, Սողոմոնին նստեցրին Դավիթ թագավորի ջորու+ վրա ու բերեցին Գեհոն+։ 39  Ապա Սադոկ քահանան վրանից+ վերցրեց յուղով+ լի եղջյուրն ու օծեց+ Սողոմոնին։ Այնուհետև փողը հնչեցրին, և ամբողջ ժողովուրդը բացականչեց. «Կեցցե՛ Սողոմոն թագավորը»+։ 40  Դրանից հետո ժողովուրդը նրա հետևից գնաց։ Մարդիկ սրինգ+ էին նվագում և մեծ ցնծությամբ ուրախանում էին+, այնպես որ երկիրը+ պատռվում էր նրանց ձայներից։ 41  Ադոնիան և բոլոր հրավիրվածները նոր էին վերջացրել ուտելը+, երբ լսեցին այդ աղմուկը։ Փողի ձայնը լսելով՝ Հովաբը հարցրեց. «Այս ի՞նչ աղմուկ+ է բարձրացել քաղաքում»։ 42  Նա իր խոսքը դեռ չէր ավարտել, երբ Աբիաթար քահանայի որդի Հովնաթանը+ եկավ։ Ադոնիան ասաց. «Նե՛րս մտիր, քանի որ դու մի արժանավոր մարդ ես ու բարի լուր ես բերել»+։ 43  «Ո՛չ,– պատասխանեց Հովնաթանը Ադոնիային,– մեր տեր Դավիթ թագավորը Սողոմոնին թագավոր է դարձրել+։ 44  Նա Սադոկ քահանային, Նաթան մարգարեին, Հովիադայի որդի Բանեային, քերեթցիներին ու փելեթցիներին նրա հետ ուղարկեց, և սրանք նստեցրին նրան թագավորի ջորու վրա+։ 45  Հետո Սադոկ քահանան ու Նաթան մարգարեն նրան թագավոր օծեցին+ Գեհոնում։ Այնտեղից ուրախանալով գնացին, ու քաղաքում իրարանցում սկսվեց։ Հենց այդ աղմուկն է, որ լսում եք+։ 46  Նաև Սողոմոնը թագավորական գահին նստեց+։ 47  Թագավորի ծառաներն էլ եկան՝ մեր տեր Դավիթ թագավորին բարին մաղթելու, և ասացին. «Թող քո Աստվածը Սողոմոնի անունը քո անունից ավելի փառավորի, և թող նրա գահը քո գահից ավելի մեծացնի»+։ Եվ թագավորը խոնարհվեց իր անկողնու վրա+։ 48  Ապա ասաց. «Օրհնյալ+ լինի Իսրայելի Աստված Եհովան, որն այսօր մեզ տվեց նրան, ով պիտի նստի իմ գահին, և իմ աչքերը տեսնում են այդ»»+։ 49  Բոլոր հրավիրվածները, որոնք Ադոնիայի հետ էին, սկսեցին վախից դողալ։ Նրանք վեր կացան, ու ամեն մեկը գնաց իր ճանապարհով+։ 50  Իսկ Ադոնիան, վախենալով Սողոմոնից, վեր կացավ, գնաց ու զոհասեղանի եղջյուրներից բռնեց+։ 51  Այդ մասին Սողոմոնին տեղեկացրին՝ ասելով. «Ադոնիան վախենում է Սողոմոն թագավորից։ Նա բռնել է զոհասեղանի եղջյուրներից և ասում է. «Թող Սողոմոն թագավորը նախ ինձ երդվի, որ իր ծառային սրով չի սպանի»»։ 52  Իսկ Սողոմոնն ասաց. «Եթե նա արժանավոր մարդ լինի, նրանից մի մազ+ անգամ գետին չի ընկնի։ Բայց եթե նրա մեջ չարություն գտնվի+, նա կմեռնի»+։ 53  Ուստի Սողոմոն թագավորը մարդ ուղարկեց նրա հետևից, և նրան իջեցրին զոհասեղանից։ Ադոնիան եկավ ու խոնարհվեց Սողոմոն թագավորի առաջ, և Սողոմոնն ասաց նրան. «Գնա՛ քո տունը»+։

Ծանոթագրություններ