Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Օսեե 9։1-17

9  «Մի՛ ցնծա, ո՛վ Իսրայել+, և մի՛ ուրախացիր մյուս ժողովուրդների պես+, որովհետև պոռնկություն գործելով՝ դու հեռացար քո Աստծուց+։ Ցորենի բոլոր կալերի վրա դու քո պոռնկության վարձը սիրեցիր+։  Կալն ու հնձանը չեն կերակրում քեզ+, և քաղցր գինի չկա+։  Դու այլևս չես բնակվի Եհովայի երկրում+։ Եփրեմը Եգիպտոս կվերադառնա+, և Ասորեստանում նրանք անմաքուր բաներ կուտեն+։  Նրանք այլևս գինի չեն մատուցի Եհովայի համար+, և նրանց զոհերը նրան չեն գոհացնի+։ Դրանք սգո+ հացի պես կլինեն նրանց համար։ Բոլոր ուտողները կպղծվեն, որովհետև նրանց հացը իրենց իսկ հոգիների համար է. այն չի մտնի Եհովայի տուն+։  Ի՞նչ պիտի անեք հանդիպման օրը և Եհովային նվիրված տոնի օրը+։  Ավերման պատճառով դուք ստիպված կլինեք հեռանալ+։ Եգիպտոսը ձեզ կհավաքի+, իսկ Մեմֆիսը+ կթաղի։ Եղինջը կտիրի ձեր արծաթե թանկարժեք իրերին+, և ձեր վրաններում փշեր կաճեն+։  Նրանց պատժելու օրերը պիտի գան+, հատուցման օրերը պիտի գան+։ Իսրայելը պիտի իմանա դա+։ Մարգարեն կհիմարանա+, և ներշնչյալ խոսքեր ասող մարդը կխենթանա, քանի որ շատ են քո հանցանքները+, և մեծ է քո հակառակությունը»։  Եփրեմի դետը+ իմ Աստծու հետ էր+։ Մարգարեի+ բոլոր ճանապարհներին թռչնորսի որոգայթ կա+, նրա Աստծու տանը հակառակություն կա։  Ավերելու մեջ նրանք խորամուխ են եղել+, ինչպես Գաբաայի օրերում+։ Ուստի Աստված հիշելու է նրանց հանցանքը+, ուշադրություն է դարձնելու նրանց մեղքերին։ 10  «Ես գտա Իսրայելին, որը անապատի խաղողի էր նման+։ Ես տեսա ձեր հայրերին, որոնք մատղաշ թզենու առաջին պտղին էին նման+։ Սակայն նրանք Փեգորի Բահաղի+ մոտ գնացին և իրենց անձերը այդ ամոթալի բանին նվիրեցին+։ Իրենց սիրած բանի նման իրենք էլ նողկալի դարձան+։ 11  Եփրեմի փառքը թռչնի պես թռչում հեռանում է+, դրա համար էլ չկա ո՛չ ծնունդ, ո՛չ հղիություն, ո՛չ էլ բեղմնավորում+։ 12  Եվ եթե որդիներ էլ մեծացնեն, ես նրանց կզրկեմ զավակներից, և մարդ չի մնա+, որովհետև... Այո՛, վա՜յ նրանց, երբ որ ես հետ քաշվեմ նրանցից+։ 13  Եփրեմը, որն ինձ թվաց, թե նման է Տյուրոսին և տնկված է արոտավայրում+, այդ Եփրեմը իր որդիներին դուրս պիտի բերի սպանողի մոտ»+։ 14  Տո՛ւր նրանց, ո՛վ Եհովա, ինչ որ պիտի տաս+։ Տո՛ւր նրանց վիժող արգանդ+ և ցամաքած ստինքներ։ 15  «Նրանց ամբողջ չարությունը տեղի ունեցավ Գաղգաղայում+։ Այնտեղ ես նրանց ատեցի+։ Իրենց չար գործերի համար ես կվռնդեմ նրանց իմ տնից+։ Այլևս չեմ սիրի նրանց+։ Նրանց բոլոր իշխանները կամակորներ են+։ 16  Եփրեմին պիտի հարվածեն+։ Նրա արմատը կչորանա+։ Նա պտուղ չի տա+։ Իսկ եթե ծնի էլ, ես կմեռցնեմ նրա արգանդի ցանկալի պտուղը»+։ 17  Իմ Աստվածը+ մերժելու է նրանց, քանի որ չլսեցին նրան+, և նրանք ազգերի մեջ թափառողներ պիտի լինեն+։

Ծանոթագրություններ