Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Օսեե 8։1-14

8  «Եղջերափո՛ղ հնչեցրեք+։ Թշնամին արծվի+ պես հարձակվում է Եհովայի տան վրա, որովհետև նրանք զանց արին իմ ուխտը+ և իմ օրենքի դեմ անօրենություն գործեցին+։  Նրանք կանչում են ինձ. «Ո՛վ իմ Աստված, ես՝ Իսրայելս, ճանաչում եմ քեզ»+։  Իսրայելը մերժել է բարին+։ Թող թշնամին հետապնդի նրան+։  Նրանք թագավորներ են դրել+, բայց առանց ինձ, իշխաններ են դրել, բայց առանց իմ հավանության։ Իրենց արծաթով ու ոսկով իրենց համար կուռքեր են շինել+, որպեսզի բնաջինջ լինեն+։  Քո հորթը մերժվել է+, ո՛վ Սամարիա։ Իմ բարկությունը բորբոքվել է նրանց դեմ+։ Դեռ ինչքա՞ն ժամանակ չեն կարողանալու մաքրվել այս հանցանքից+։  Այդ հորթը Իսրայելից է+։ Արհեստավորն է շինել այն+, և այն Աստված չէ, որովհետև Սամարիայի հորթը փշուր-փշուր է լինելու+։  Քանի որ քամի սերմեցին, մրրիկ պիտի հնձեն+։ Ցորենի գլխին հասկ չկա+, այն ալյուր չի տալիս+։ Եվ եթե տա էլ, օտարները կուտեն+։  Իսրայելը կուլ պիտի գնա+։ Նրանք ազգերի մեջ կլինեն+, ինչպես մի անոթ, որը ոչ մի բանի պիտանի չէ+։  Նրանք գնացին Ասորեստան+, ինչպես հոտից առանձնացած զեբր+։ Եփրեմը սիրեկաններ է վարձել+։ 10  Թեև վարձում են ազգերի միջից+, բայց ես հիմա հավաքելու եմ նրանց, և նրանք մի որոշ ժամանակ կտանջվեն+ թագավորի և իշխանների բեռից։ 11  Եփրեմը շատացրեց զոհասեղանները, որ մեղք գործի+։ Նա զոհասեղաններ ունեցավ, որ մեղք գործի+։ 12  Ես նրա համար բազում բաներ գրեցի իմ օրենքից+, սակայն դրանք օտար համարվեցին+։ 13  Իբրև նվիրաբերության զոհեր նրանք ինձ միս էին զոհաբերում+ և ուտում էին այն, ինչը հաճելի չէր Եհովային+։ Հիմա նա հիշելու է նրանց հանցանքը և հաշիվ է պահանջելու նրանց մեղքերի համար+։ Նրանք հետ դարձան Եգիպտոս+։ 14  Իսրայելը մոռացավ իր Ստեղծչին+ և սկսեց տաճարներ կառուցել+, իսկ Հուդան շատացրեց բերդաքաղաքների թիվը+։ Ուստի ես կրակ կուղարկեմ նրա քաղաքների վրա, և այն կխժռի նրանց պալատները»+։

Ծանոթագրություններ