Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Օսեե 5։1-15

5  «Լսեցե՛ք սա, ո՛վ քահանաներ+, ուշադրությո՛ւն դարձրու, ո՛վ Իսրայելի տուն, և ակա՛նջ դիր, ո՛վ թագավորի տուն+։ Ձեր դեմ դատաստան կա, որովհետև դուք որոգայթ+ եք դարձել Մասփայի համար և տարածված ցանց՝ Թաբորի+ վրա։  Հավատուրացները մորթելու մեջ խորասույզ են եղել+, թեև զգուշացրել եմ նրանց բոլորին+։  Ես անձամբ ճանաչում եմ Եփրեմին+, և Իսրայելը ինձնից ծածկված չէ+։ Ո՛վ Եփրեմ, դու սանձարձակորեն ես վարվում կանանց հետ+։ Իսրայելը պղծել է իրեն+։  Նրանց գործերը թույլ չեն տալիս հետ դառնալ իրենց Աստծու մոտ+, քանի որ նրանց մեջ պոռնկության ոգի կա+, և նրանք Եհովային չեն ընդունում+։  Իսրայելի հպարտությունը իր դեմ է վկայում+։ Իսրայելն ու Եփրեմը սայթաքեցին իրենց մեղքի պատճառով+։ Հուդան էլ սայթաքեց նրանց հետ+։  Իրենց հոտերով ու նախիրներով նրանք գնացին Եհովային փնտրելու, բայց չգտան+. նա հետ էր քաշվել նրանցից։  Եհովայի հետ նրանք անհավատարմորեն վարվեցին+. օտար որդիներ ունեցան+։ Իսկ հիմա մեկ ամսվա մեջ նրանց կխժռեն իրենց ունեցվածքի հետ միասին+։  Եղջյուր փչեք+ Գաբաայում+ և փող հնչեցրեք Ռամայում։ Մարտական կոչ արձակեք Բեթ-Ավանում+։ Քո հետևից, ո՛վ Բենիամին+։  Ո՛վ Եփրեմ, դու զարհուրելի տեսարան կդառնաս հանդիմանության օրը+։ Իսրայելի ցեղերին ես ճշմարտությունը հայտնեցի, թե ինչ պիտի պատահի նրանց+։ 10  Հուդայի իշխանները սահմաններ փոխողների պես են դարձել+։ Իմ բարկությունը ջրի պես նրանց վրա պիտի թափեմ։ 11  Եփրեմն ընկճված է, արդարացիորեն փշրված է+, որովհետև ինքնավստահ գնաց իր հակառակորդի հետևից+։ 12  Եփրեմի համար ես ցեցի+ պես եղա և Հուդայի տան համար՝ փտության պես։ 13  Եփրեմը տեսավ իր հիվանդությունը, և Հուդան՝ իր խոցերը+։ Եփրեմը գնաց Ասորեստան+ և պատգամաբերներ ուղարկեց մեծ թագավորի մոտ+։ Բայց նա չկարողացավ ձեզ առողջացնել+ և ձեր խոցերը բուժել+։ 14  Եփրեմի համար ես առյուծի պես կլինեմ+ և Հուդայի տան համար՝ զորեղ առյուծի պես։ Ե՛ս, ե՛ս պիտի պատառեմ, ես կգնամ ու կտանեմ, և ազատող չի լինի+։ 15  Կգնամ, հետ կդառնամ իմ տեղը, մինչև որ նրանք կրեն իրենց մեղքի պատիժը+։ Եվ նրանք իմ երեսը պիտի փնտրեն+։ Երբ սաստիկ նեղության մեջ լինեն+, ինձ կփնտրեն»+։

Ծանոթագրություններ