Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Օսեե 4։1-19

4  Լսեցե՛ք Եհովայի խոսքը, ո՛վ Իսրայելի որդիներ։ Եհովան դատ ունի այս երկրի բնակիչների հետ+, քանի որ այս երկրում չկա ճշմարտություն+, սիրառատ բարություն, Աստծու մասին գիտելիք+։  Ամենուրեք անեծք+, խաբեություն+, սպանություն+, գողություն+ ու շնություն+ կա, և արյունահեղություն արյունահեղության հետևից+։  Ահա թե ինչու այս երկիրը պիտի ողբա+, և նրա բոլոր բնակիչները պիտի չքանան դաշտի գազանների ու երկնքի թռչունների հետ, և նույնիսկ ծովի ձկները պիտի ոչնչանան+։  «Սակայն ոչ մեկը թող չվիճի+, ոչ էլ որևէ մեկին հանդիմանի, քանի որ քո ժողովուրդը քահանայի հետ վիճողների է նման+։  Դու ցերեկով պիտի սայթաքես+, և քահանան էլ քեզ հետ պիտի սայթաքի, ասես գիշերով+։ Եվ ես քո մորը բնաջինջ պիտի անեմ+։  Իմ ժողովուրդը պիտի բնաջինջ լինի, որովհետև ինձ չի ճանաչում+։ Քանի որ դու մերժեցիր գիտելիքները+, ես էլ քեզ կմերժեմ, և դու ինձ համար իբրև քահանա չես ծառայի+։ Եվ քանի որ դու մոռանում ես քո Աստծու օրենքը+, ես էլ քո որդիներին կմոռանամ+։  Որքան շատ նրանք բազմացան, այնքան շատ իմ դեմ մեղք գործեցին+։ Իմ փառքը անպատվության հետ փոխեցին+։  Նրանք իմ ժողովրդի մեղքն են խժռում և իրենց հոգով նրա անօրենությունն են ցանկանում+։ 9    Ժողովրդին կպատահի այն, ինչ քահանային+. ես նրանցից հաշիվ պիտի պահանջեմ իրենց ճանապարհների համար+ և պիտի հատուցեմ նրանց իրենց գործերի համեմատ+։ 10    Նրանք կուտեն, բայց չեն կշտանա+։ Նրանք սանձարձակորեն կվարվեն կանանց հետ, բայց չեն բազմանա+, որովհետև դադարել են Եհովային ուշադրություն դարձնելուց+։ 11  Պոռնկությունը, հին գինին ու նոր գինին զրկում են բարի մղումներից+։ 12  Իմ ժողովուրդը իր փայտե+ կուռքից է հարցնում+, և իրենց ձեռքի ցուպը պատասխանում է նրանց, որովհետև պոռնկության ոգին մոլորեցրել է նրանց+, և պոռնկության պատճառով նրանք չեն հպատակվում իրենց Աստծուն+։ 13  Լեռների գլուխներին զոհեր են մատուցում+ և բլուրների վրա զոհերի ծուխն են վեր հանում+ ամեն մի վիթխարի ծառի, ստյուրակի* և մեծ ծառի տակ, քանի որ դրանք լավ ստվեր են գցում+։ Դրա համար ձեր դուստրերը պոռնկություն են գործում, և ձեր հարսները՝ շնություն։ 14  Ես հաշիվ չեմ պահանջելու ձեր դուստրերից իրենց պոռնկության համար և ձեր հարսներից իրենց շնության համար, որովհետև տղամարդիկ էլ են առանձնանում պոռնիկների հետ+ և տաճարի մարմնավաճառ կանանց+ հետ զոհ են մատուցում։ Հասկացողություն չունեցող+ ժողովուրդը ոտնակոխ պիտի լինի։ 15  Թեև դու պոռնկություն ես գործում, ո՛վ Իսրայել+, Հուդան թող հանցավոր չլինի+։ Մի՛ գնացեք Գաղգաղա+, վեր մի՛ ելեք Բեթ-Ավան+ ու ոչ էլ երդվեք՝ ասելով՝ «կենդանի է Եհովան»+։ 16  Իսրայելը կամակոր կովի պես կամակոր է դարձել+։ Մի՞թե Եհովան կհովվի նրան իբրև գառի լայնարձակ տեղում։ 17  Եփրեմը կապվել է կուռքերի հետ+։ Թողեք նրան+։ 18  Երբ վերջանում է նրանց գարեջուրը+, նրանք սանձարձակորեն են վարվում կանանց հետ+։ Նրա պահապանները+ անպատվություն են սիրում+։ 19  Քամին նրան իր թևերի վրա կտանի+, և նրանք իրենց զոհերից կամաչեն»+։

Ծանոթագրություններ

Ծառի տեսակ։