Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Օսեե 3։1-5

3  Եհովան ասաց ինձ. «Դարձյալ գնա և ուրիշի կողմից սիրված ու շնացող այդ կնոջը սիրիր+, ինչպես որ Եհովան Իսրայելի որդիներին սիրեց+, թեև նրանք գնում են ուրիշ աստվածների մոտ+ և չամիչի բլիթներ են սիրում»+։  Եվ ես ինձ համար հետ բերեցի նրան՝ վճարելով տասնհինգ կտոր արծաթ+ ու մեկուկես խոմեր* գարի։  Հետո ասացի նրան. «Շատ օրեր ինձ հետ կապրես+։ Պոռնկությամբ չես զբաղվի+ և ուրիշ տղամարդունը չես լինի+։ Ե՛ս էլ քեզ հետ հարաբերություն չեմ ունենա»։  Եվ սա այն բանի համար, որ Իսրայելի որդիները շատ օրեր պիտի ապրեն առանց թագավորի+, առանց իշխանի, առանց զոհաբերության+, առանց սուրբ սյան, առանց եփուդի+ և թերափիմի+։  Դրանից հետո Իսրայելի որդիները հետ կգան և իրենց Աստված Եհովային+ ու իրենց թագավոր Դավթին կփնտրեն+։ Վերջին օրերում+ նրանք դողալով կմոտենան Եհովային+ ու նրա բարությանը։

Ծանոթագրություններ

Մեկ խոմերը հվսր է 220 լ.։