Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Օսեե 2։1-23

2  «Ասացեք ձեր եղբայրներին՝ «դուք իմ ժողովուրդն եք»+ և ձեր քույրերին՝ «դուք ողորմություն ստացած կանայք եք»+։  Դատ արեք ձեր մոր հետ+, դատ արեք, որովհետև նա իմ կինը չէ+, և ես նրա ամուսինը չեմ+։ Թող նա իրենից հեռացնի իր պոռնկությունը և իր շնությունը՝ ստինքներից+,  որ չլինի թե նրան մերկացնեմ+ ու թողնեմ այնպես, ինչպես որ իր ծնված օրն է եղել+, նրան անապատի+ նման դարձնեմ, անջուր երկրի+ վերածեմ ու ծարավից մեռցնեմ+։  Նրա որդիներին չեմ ողորմելու+, քանի որ պոռնկության որդիներ են+։  Նրանց մայրը պոռնկություն գործեց+։ Նրանցով հղի եղողը անամոթաբար վարվեց+, որովհետև ասաց. «Գնամ իմ սիրեկանների հետևից+, որոնք ինձ տալիս են իմ հացն ու ջուրը, իմ բուրդն ու կտավը, իմ յուղն ու խմելիքը»+։  Դրա համար էլ ես փշերով կցանկապատեմ նրա ճանապարհը և նրա դիմաց քարե պատ կշինեմ+, որպեսզի իր ճամփաները չկարողանա գտնել+։  Նա իր սիրեկանների հետևից կվազի, բայց նրանց չի հասնի+, կփնտրի նրանց, բայց չի գտնի։ Այդ ժամանակ կասի. «Գնամ, հետ դառնամ առաջին+ ամուսնուս մոտ+, որովհետև այն ժամանակ ավելի լավ էր ինձ համար, քան հիմա»+։  Բայց նա չիմացավ+, որ ես էի նրան տալիս ցորենը+, քաղցր գինին ու յուղը, որ ես էի նրա համար շատացնում արծաթն ու ոսկին, որոնք նա Բահաղի երկրպագության մեջ էր օգտագործում+։  «Դրա համար էլ ես հիմա այլ կերպ կվարվեմ. կվերցնեմ իմ ցորենը հնձի ժամանակ և իմ քաղցր գինին՝ իր ժամանակին+ ու կխլեմ իմ բուրդն ու կտավը, որոնք ծածկում են նրա մերկությունը+։ 10  Իր սիրեկանների աչքերի առաջ բաց կանեմ նրա ամոթույքը+, և ոչ ոք չի ազատի նրան իմ ձեռքից+։ 11  Ես վերջ կդնեմ նրա բոլոր ուրախություններին+՝ նրա տոներին+, նորալուսիններին+, շաբաթներին և նրա բոլոր հանդիսավոր օրերին։ 12  Կավերեմ նրա որթատունկն+ ու նրա թզենին+, որոնց մասին նա ասում է. «Դրանք իմ սիրեկանների տված նվերներն են»։ Ես դրանք անտառ+ կդարձնեմ, և դաշտի գազանը կուտի դրանք։ 13  Ես հաշիվ կպահանջեմ+ նրանից այն օրերի համար, երբ Բահաղի պատկերներին+ զոհերի ծուխն էր վեր հանում+, երբ զարդարվում էր օղերով ու արդուզարդով+ և իր սիրեկանների հետևից էր գնում+, իսկ ինձ մոռանում էր»+,– ասում է Եհովան։ 14  «Դրա համար էլ ես կհամոզեմ նրան, անապատ կտանեմ+ ու կխոսեմ նրա սրտի հետ+։ 15  Հետո նրան կտամ իր խաղողի այգիները+ և Աքորի հարթավայրը+՝ իբրև հույսի դուռ, և նա այնտեղ կպատասխանի ինձ, ինչպես իր երիտասարդության օրերին+ և ինչպես Եգիպտոսից իր դուրս գալու օրը+։ 16  Այդ օրը,– ասում է Եհովան,– դու ինձ «իմ ամուսին» կկանչես և այլևս «իմ տեր» չես կանչի»+։ 17  «Ես կհեռացնեմ նրա բերանից Բահաղի պատկերների անունները+, և դրանք այլևս չեն հիշվի իրենց անուններով+։ 18  Այդ օրը ես նրանց համար ուխտ կկապեմ դաշտի գազանների+, երկնքի թռչունների և երկրի սողունների հետ։ Աղեղը, սուրն ու պատերազմը կվերացնեմ երկրից+ և նրանց ապահովության մեջ կբնակեցնեմ+։ 19  Քեզ պիտի նշանեմ ինձ հետ դարեդար+, քեզ պիտի նշանեմ ինձ հետ արդարությամբ, արդարադատությամբ, սիրառատ բարությամբ* և ողորմությամբ+։ 20  Քեզ պիտի նշանեմ ինձ հետ հավատարմությամբ, և դու կճանաչես Եհովային»+։ 21  «Եվ ես կպատասխանեմ այդ օրը,– ասում է Եհովան,– ես կպատասխանեմ երկնքին, և երկինքն էլ կպատասխանի երկրին+, 22  երկիրը կպատասխանի ցորենին+, քաղցր գինուն և յուղին։ Նրանք էլ իրենց հերթին կպատասխանեն Հեզրայելին։*+ 23  Ինձ համար ես կցանեմ նրան իմ երկրում+ ու կողորմեմ նրան, որի հանդեպ ողորմություն ցույց չի տրվել+, ու կասեմ նրան, ով իմ ժողովուրդը չէ՝ «դու իմ ժողովուրդն ես»+, և նրանք էլ կասեն՝ «դու իմ Աստվածն ես»»»+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «նվիրված սիրով»։
Նշ. է «Աստված սերմ կցանի»։