Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Օսեե 13։1-16

13  «Երբ Եփրեմը խոսում էր, մարդիկ դողում էին։ Նա կշիռ ուներ Իսրայելում+, բայց հանցավոր դարձավ Բահաղի+ պատճառով ու մահացավ+։  Իսկ հիմա նրանք էլի մեղք են գործում և իրենց համար իրենց արծաթից արձան են ձուլում+, կուռքեր են շինում իրենց հասկացողությամբ+ (բոլորը արհեստավորի ձեռքի գործեր են+) և ասում են. «Թող զոհաբերություն անող մարդիկ համբուրեն հորթերին»+։  Դրա համար նրանք կդառնան առավոտվա ամպերի պես+ և շուտ անհետացող ցողի պես, մղեղի պես, որին փոթորիկը վեր է առնում կալից+, և երդիկից ելնող ծխի պես։  Բայց ես Եհովան եմ՝ քո Աստվածը, այն ժամանակից ի վեր, երբ դու Եգիպտոսում էիր+։ Բացի ինձանից, ուրիշ Աստծու դու չէիր ճանաչում, և բացի ինձանից, փրկիչ չկար+։  Ես ճանաչեցի քեզ անապատում+՝ տենդի երկրում+։  Դու կշտացար+ քո արոտավայրում։ Կշտացար, ու սիրտդ մեծամտացավ+։ Այդ պատճառով մոռացար ինձ+։  Նրանց համար ես առյուծի պես պիտի լինեմ+։ Ընձառյուծի նման դարան պիտի մտնեմ ճանապարհի մոտ+։  Ձագերին կորցրած արջի պես պիտի հանդիպեմ նրանց+ և պիտի պատառոտեմ նրանց սրտի ծածկոցը։ Առյուծի պես կխժռեմ նրանց այնտեղ+։ Դաշտի գազանը կհոշոտի նրանց+։  Դու կկործանվես+, ո՛վ Իսրայել, որովհետև դու իմ՝ քո օգնականի+ դեմ դուրս եկար։ 10  Որտե՞ղ է հիմա քո թագավորը, որ քեզ փրկի քո բոլոր քաղաքներում+, և որտե՞ղ են քո դատավորները, որոնց համար ինձ ասում էիր. «Ինձ թագավոր ու իշխաններ տուր»+։ 11  Ես քեզ թագավոր տվեցի իմ բարկությամբ+ և կհեռացնեմ նրան իմ զայրույթով+։ 12  Եփրեմի անօրենությունը կնքված է, նրա մեղքը պահված է+։ 13  Ծննդկան կնոջ ցավեր պիտի գան նրա վրա+։ Նա իմաստուն որդի չէ+, որովհետև երբ ժամանակը գա, նա այնպիսի դիրք չի ընդունի, ինչը որ պետք է անեն որդիները, որպեսզի դուրս գան արգանդից+։ 14  Գերեզմանի* ձեռքից կփրկագնեմ+, մահվանից կազատեմ նրանց+։ Ո՞ւր են քո խայթոցները, Մա՛հ+։ Ո՞ւր է քո ավերմունքը, Գերեզմա՛ն+։ Կարեկցանքը պիտի ծածկվի իմ աչքերից+։ 15  Եթե նա պտղաբեր լինի+, ինչպես եղեգների որդին, ապա կգա արևելյան քամին՝ Եհովայի քամին+։ Նա անապատից կգա և կցամաքեցնի նրա ջրհորն ու կչորացնի նրա աղբյուրը+։ Բոլոր ցանկալի բաներով լի գանձարանը նա կթալանի+։ 16  Սամարիան հանցավոր կճանաչվի+, քանի որ ապստամբում է իր Աստծու դեմ+։ Նրանք սրով պիտի ընկնեն+։ Նրանց երեխաները պիտի ջախջախվեն+, և նրանց հղի կանայք պիտի պատռվեն»+։

Ծանոթագրություններ

Եբր.՝ Շեոլ։ Տե՛ս հավելված 11։