Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Օսեե 12։1-14

12  «Եփրեմը քամիով+ է սնվում և ամբողջ օրը արևելյան քամու հետևից է վազում+։ Ստություն ու թալան է շատացնում+։ Ուխտ է կնքում Ասորեստանի հետ+ և յուղ է տանում Եգիպտոս։  Եհովան դատ ունի Հուդայի հետ+։ Նա հաշիվ է պահանջելու Հակոբից նրա ճանապարհների համար+ և հատուցելու է նրան իր գործերի համեմատ+։  Դեռ որովայնի մեջ նա բռնեց իր եղբոր կրունկից+, իսկ հետագայում իր ողջ ուժով մարտնչեց Աստծու հետ+։  Նա մարտնչեց հրեշտակի հետ և, ի վերջո, հաղթեց նրան+։ Նա լաց եղավ՝ աղերսելով իր հանդեպ բարեհաճ լինել»+։ Բեթելում Աստված գտավ նրան+ և այնտեղ սկսեց մեզ հետ խոսել+։  Նա Զորքերի Աստված Եհովան է+, նրան կհիշեն Եհովա անունով+։  «Վերադարձիր քո Աստծու մոտ+՝ պահպանելով սիրառատ բարություն+ ու արդարություն+, և հույսդ միշտ քո Աստծու վրա դիր+։  Առևտրականի ձեռքին խաբեության կշեռք կա+, նա խաբել է սիրում+։  Եփրեմն ասում է. «Իրոք, ես հարստացել եմ+։ Ինձ համար թանկարժեք բաներ եմ գտել+։ Իմ ամբողջ աշխատանքի մեջ ոչ մեկը ինձ վրա հանցանք չի գտնի, որը մեղք լինի»+։  Բայց ես Եհովան եմ՝ քո Աստվածը, այն ժամանակվանից ի վեր, երբ դու Եգիպտոսի երկրում էիր+։ Ես դարձյալ քեզ վրաններում կբնակեցնեմ, ինչպես որ նշանակված տոնի օրերին։ 10  Ես խոսեցի մարգարեների հետ+, շատ տեսիլքներ տվեցի և մարգարեների միջոցով այլաբանություններով խոսեցի+։ 11  Գաղաադում մոգությամբ են զբաղվում+ և ստությամբ+ են ապրում։ Գաղգաղայում ցլեր են զոհաբերում+, իսկ նրանց զոհասեղաններն ասես արտի ակոսներում եղող քարակույտեր լինեն+։ 12  Հակոբը փախավ Ասորիքի դաշտերը+, և Իսրայելը+ կնոջ համար ծառայություն արեց+ ու կնոջ համար ոչխարների պահապան դարձավ+։ 13  Եհովան մարգարեի միջոցով Իսրայելին դուրս բերեց Եգիպտոսից+ և մարգարեի միջոցով պահպանեց նրան+։ 14  Եփրեմը դառնացնելով բարկացրեց Աստծուն+, ուստի նրա արյունոտ գործերը նրա վրա են թողնվում+, և նրա նախատինքը իր Մեծ Տերը նրան կհատուցի»+։

Ծանոթագրություններ