Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Օսեե 11։1-12

11  «Երբ Իսրայելը երեխա էր, ես սիրեցի նրան+ և Եգիպտոսից կանչեցի իմ որդուն+։  Որքան շատ նրանց կանչեցին+, այնքան շատ նրանք հեռացան+։ Զոհեր մատուցեցին Բահաղի պատկերներին+ և զոհերի ծուխը վեր հանեցին քանդակված կուռքերի համար+։  Ես Եփրեմին քայլել սովորեցրի+, վերցրի նրանց բազուկներիս վրա+, և նրանք չհասկացան, որ ես եմ բուժել նրանց+։  Ես քաշում էի նրանց մարդկային բարության պարաններով՝ սիրո լարերով+։ Ես նրանց համար իրենց պարանոցներից* լուծը հանողների պես եղա+ և նրանցից ամեն մեկին քնքշորեն կերակրեցի+։  Նրանք չեն վերադառնա Եգիպտոսի երկիր, բայց նրանց թագավորը Ասորեստանը կլինի+, որովհետև նրանք չուզեցին վերադառնալ ինձ մոտ+։  Սուր պիտի պտտվի նրա քաղաքներում+՝ ոչնչացնելով նրա նիգերը և խժռելով+ նրանց իրենց ծրագրերի համար+։  Իմ ժողովուրդը հակված է իմ հանդեպ անհավատարիմ լինելու+։ Թեև նրան դեպի բարձրն* են կանչում, բայց ոչ մեկը վեր չի կենում։  Ինչպե՞ս կարող եմ հրաժարվել քեզանից, ո՛վ Եփրեմ+։ Ինչպե՞ս կարող եմ հանձնել քեզ քո թշնամիներին, ո՛վ Իսրայել+։ Ինչպե՞ս կարող եմ քեզ անել այն, ինչը Ադմային արեցի+։ Ինչպե՞ս կարող եմ քեզ հետ վարվել այնպես, ինչպես Սեբոյիմի հետ վարվեցի+։ Սիրտս փոխվել է իմ ներսում+, կարեկցանքս արթնացել է։  Ես չեմ գործադրի իմ բորբոքված բարկությունը+, Եփրեմին նորից չեմ ավերի+. չէ՞ որ ես Աստված եմ+ և ոչ թե մարդ, քո մեջ եղող Սուրբն եմ+։ Ես չեմ գա զայրույթով։ 10  Նրանք Եհովայի հետևից կգնան+։ Նա առյուծի պես մռնչալու է+ և, երբ մռնչա+, որդիները դողալով կգան արևմուտքից+։ 11  Թռչնի պես նրանք դողալով կգան Եգիպտոսից+ և աղավնու պես՝ Ասորեստանի երկրից+, և նրանց իրենց տներում պիտի բնակեցնեմ»,– ասում է Եհովան+։ 12  «Եփրեմը ինձ ստությամբ է պաշարել+ և Իսրայելի տունը՝ խաբեբայությամբ։ Բայց Հուդան դեռ քայլում է Աստծու հետ+ և հավատարիմ է Ամենասուրբին»։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «ծնոտներից»։
Տե՛ս 7։16-ի ծնթ.։