Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Փիլիպպեցիներ 3։1-21

3  Ուրեմն, եղբայրնե՛րս, շարունակեք ուրախանալ Տիրոջով+։ Միևնույն բաները ձեզ գրելը դժվար չէ ինձ համար, բայց ապահովություն է ձեզ համար։  Զգուշացեք շներից+, զգուշացեք վնաս հասցնողներից, զգուշացեք նրանցից, ովքեր խեղում են մարմինը+։  Մենք ենք, որ իսկապես թլփատված ենք+, որ սուրբ ծառայություն ենք մատուցում Աստծու ոգով+ և պարծենում ենք Քրիստոս Հիսուսով+, ու մեր վստահությունը մարմնի վրա չէ+,  թեպետ բոլորից ավելի ես ունեմ հիմքեր վստահություն ունենալու նաև մարմնի վրա+։ Եթե կա մեկը, որ մտածում է, թե մարմնի վրա վստահություն ունենալու հիմքեր ունի, ապա առավել ևս ես ունեմ.  ութերորդ օրը թլփատված+, Իսրայելի ազգատոհմից, Բենիամինի ցեղից+, եբրայեցի՝ ծնված եբրայեցի ծնողներից+, օրենքի տեսանկյունից՝ փարիսեցի+,  նախանձախնդրության տեսանկյունից՝ ժողովը հալածող+, օրենքից եկող արդարության տեսանկյունից՝ մեկը, որ փաստել է իր անարատությունը։  Բայց այն բաները, որ շահ էին ինձ համար, ես կորուստ համարեցի հանուն Քրիստոսի+։  Այդ պատճառով էլ ամեն բան կորուստ եմ համարում հանուն իմ Տիրոջ՝ Քրիստոս Հիսուսի մասին գիտելիքների գերազանց արժեքի+։ Հանուն նրա ես կորցրի ամեն ինչ և դրանք աղբ եմ համարում+, որ կարողանամ շահել Քրիստոսին  և նրա հետ միության մեջ գտնվել՝ ունենալով ոչ թե իմ արդարությունը, որն օրենքից է+, այլ այն արդարությունը, որը գալիս է Քրիստոսի հանդեպ հավատից+, Աստծուց սկիզբ առնող արդարությունը՝ հիմնված հավատի վրա+, 10  որ ճանաչեմ նրան և նրա հարության զորությունը+ և նրա չարչարանքներին մասնակից լինելը+՝ իմ անձը ենթարկելով այնպիսի մահվան, ինչպիսի մահով որ նա մահացավ+, 11  որ տեսնեմ, թե արդյոք հնարավոր կլինի՞ հասնել մահացածների վաղ հարությանը+։ 12  Ես ոչ թե արդեն ստացել եմ մրցանակը կամ արդեն կատարյալ եմ դարձել+, այլ ձգտում եմ+ տեսնել, թե արդյոք հնարավոր կլինի՞ ձեռք բերել+ այն, ինչի համար Քրիստոս Հիսուսը ընտրեց+ ինձ։ 13  Եղբայրնե՛ր, ես չեմ համարում, որ այն արդեն ձեռք եմ բերել, բայց մի բան կասեմ. մոռանալով հետևում եղած բաները+ և ձգտելով դեպի առջևում եղածները+՝ 14  ես հետամուտ եմ լինում նպատակին+՝ վերին կոչման+ մրցանակին+, որ տալիս է Աստված Քրիստոս Հիսուսի միջոցով։ 15  Ուրեմն մենք, որ հասուն ենք+, եկեք այս մտածելակերպն+ ունենանք, և եթե որևէ հարցում դուք այլ կերպ եք մտածում, Աստված կբացահայտի ձեզ համար ճիշտ մտածելակերպը։ 16  Ամեն դեպքում, որ չափով որ առաջադիմեցինք, եկեք շարունակենք նույն այդ սահմանված կարգի+ համաձայն վարվել։ 17  Միասնաբար ընդօրինակեք ինձ+, եղբայրնե՛ր, և նայեք նրանց, ովքեր քայլում են այն օրինակի համեմատ, որը մենք թողեցինք ձեզ+, 18  որովհետև շատ են այն անհատները, որոնց մասին ես հաճախ եմ հիշատակել, բայց հիմա նրանց մասին հիշատակում եմ նաև լացով, որոնք քայլում են իբրև Քրիստոսի տանջանքի ցցի թշնամիներ+: 19  Նրանց վերջը կործանումն է+, նրանց աստվածն իրենց փորն է+, նրանք հպարտանում են ամոթալի բաներով+ և երկրավոր բաների մասին են մտածում+։ 20  Իսկ մեր քաղաքացիությունը+ երկնքում է+, որտեղից էլ փափագով սպասում ենք+ փրկչին՝ Տեր Հիսուս Քրիստոսին+, 21  որը զորություն+ ունի ամեն ինչ հպատակեցնելու+ իրեն։ Այդ զորության միջոցով նա կփոխակերպի մեր նվաստ մարմինը+, որպեսզի նրա փառավոր մարմնի+ կերպարանքն ունենանք։

Ծանոթագրություններ