Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Փիլիմոն 1։1-25

 Ես՝ Պողոսս, որ բանտարկյալ եմ+ հանուն Քրիստոս Հիսուսի, և Տիմոթեոս+ եղբայրը գրում ենք քեզ՝ մեր սիրելի համագործակցին+՝ Փիլիմոնին,  ինչպես նաև մեր քույր Ապպիային, մեր զինվորակից+ Արքիպոսին+ ու քո տան մեջ եղող ժողովին+։  Թող մեր Հոր՝ Աստծու և Տեր Հիսուս Քրիստոսի անզուգական բարությունը* և խաղաղությունը ձեզ հետ լինի+։  Միշտ շնորհակալություն եմ հայտնում իմ Աստծուն, երբ հիշում եմ քեզ իմ աղոթքներում+,  որովհետև շարունակ լսում եմ քո սիրո և հավատի մասին, որ ունես Տեր Հիսուսի և բոլոր սրբերի հանդեպ+։  Աղոթում եմ, որ քո հավատը+, որ կիսում ես ուրիշների հետ, մղի քեզ բարի գործերի, քանի որ դու գիտակցում ես, որ Քրիստոսի հետ միության մեջ լինելով՝ մենք ինքներս էլ շատ բարիք ենք ստացել։  Շատ ուրախացա և մխիթարվեցի քո ցուցաբերած սիրո համար+, որովհետև դու, եղբա՛յր, սրբերի սրտերը ջերմացրիր+։  Ու թեև որպես Քրիստոսի առաքյալ խոսելու մեծ ազատություն ունեմ՝ պատվիրելու+ քեզ անել այն, ինչ ճիշտ է,  այնուհանդերձ, սիրուց մղված+՝ հորդորում եմ քեզ ես՝ Պողոսս, որ տարիքս առած մարդ եմ, այո՛, այժմ նաև բանտարկյալ+ հանուն Քրիստոս Հիսուսի։ 10  Հորդորում եմ քեզ իմ որդու+՝ Օնեսիմոսի+ համար, որի համար ես հոր+ պես դարձա բանտի կապանքների մեջ, 11  որը նախկինում պիտանի չէր քեզ, սակայն հիմա պիտանի է ինչպես քեզ, այնպես էլ ինձ+։ 12  Նրան հետ եմ ուղարկում քեզ մոտ, այո՛, նրան, որ սրտիս մի մասն է+։ 13  Կուզենայի նրան ինձ մոտ պահել, որպեսզի քո փոխարեն+ նա շարունակեր ծառայել ինձ բանտի կապանքներում+, որ կրում եմ բարի լուրի համար։ 14  Բայց չուզեցի ինչ-որ բան անել՝ առանց քո համաձայնության, որ քո բարի գործը ոչ թե հարկադրանքով լինի, այլ հոժար կամքով+։ 15  Թերևս նա ժամանակավորապես հեռացավ քեզանից, որպեսզի ընդմիշտ ունենաս նրան, 16  սակայն արդեն ոչ թե որպես ստրուկ+, այլ ավելին, քան ստրուկ+, որպես սիրելի եղբայր+, հատկապես սիրելի ինձ համար և որքա՜ն ավելի քեզ համար թե՛ որպես ստրուկ, թե՛ որպես քրիստոնյա եղբայր։ 17  Ուստի եթե ինձ ընկեր+ ես համարում, գրկաբաց ընդունիր+ նրան, ինչպես որ ինձ կընդունեիր։ 18  Իսկ եթե նա քո դեմ որևէ սխալ է գործել կամ քեզ ինչ-որ բան է պարտք, ինձ վրա հաշվիր։ 19  Ես՝ Պողոսս, իմ ձեռքով եմ գրում+՝ ե՛ս կհատուցեմ։ Էլ չեմ ասում, որ, ամեն ինչից բացի, դու նույնիսկ քո անձն ես ինձ պարտական։ 20  Այո՛, եղբա՛յրս, թույլ տուր, որ իբրև Տիրոջ հետևորդ քեզանից օգուտ ստանամ. ջերմացրո՛ւ սիրտս+ Քրիստոսում։ 21  Վստահ լինելով, որ կհամաձայնվես՝ գրում եմ քեզ՝ գիտենալով, որ ասածներիցս նույնիսկ ավելին կանես+։ 22  Միևնույն ժամանակ ինձ համար մնալու տեղ+ պատրաստիր, քանի որ հույս ունեմ, որ ձեր աղոթքների+ շնորհիվ ազատ կարձակվեմ+ ձեզ համար։ 23  Քեզ բարևում է Եպաֆրասը+, որ Քրիստոս Հիսուսի համար բանտարկված է ինձ հետ։ 24  Բարևում են նաև իմ համագործակիցները՝ Մարկոսը, Արիստարքոսը+, Դեմասը+ և Ղուկասը։ 25  Թող որ Տեր Հիսուս Քրիստոսի անզուգական բարությունը ձեզ հետ լինի ձեր ցուցաբերած ոգու համար+։ [Ծանոթագրություն]

Ծանոթագրություններ

Տե՛ս բառարանը։