Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Տիտոս 3։1-15

3  Շարունակիր հիշեցնել նրանց, որ հպատակվեն+ և հնազանդվեն կառավարություններին ու իշխանություններին+, պատրաստ լինեն ամեն բարի գործի+,  ոչ ոքի մասին չարը չխոսեն, չլինեն կռվարար+, այլ լինեն խոհեմ*+, ամենայն մեղմությամբ վերաբերվեն բոլոր մարդկանց+։  Մենք էլ մի ժամանակ անմիտ էինք, անհնազանդ, մոլորված, տարբեր ցանկությունների ու հաճույքների ստրուկ էինք, չարությամբ ու նախանձով էինք վարվում, նողկալի էինք և ատում էինք իրար+։  Սակայն երբ մեր Փրկչի+՝ Աստծու բարությունն+ ու մարդասիրությունը հայտնի դարձավ+,  ոչ թե մեր կատարած արդար գործերի+, այլ իր ողորմության շնորհիվ+ նա փրկեց մեզ լվանալով+, ինչը մեզ կյանքի+ բերեց, նաև սուրբ ոգով մեզ նորոգելով+։  Այս ոգին նա առատորեն թափեց մեզ վրա Հիսուս Քրիստոսի՝ մեր Փրկչի միջոցով+,  որպեսզի նրա անզուգական բարությամբ+ արդար հայտարարվելուց+ հետո ժառանգներ+ դառնանք՝ հավիտենական կյանքի+ հույսի համաձայն։  Արժանահավատ են այս խոսքերը+, և ուզում եմ, որ այս բաների մասին դու միշտ հաստատակամորեն խոսես, որպեսզի նրանք, ովքեր հավատացին Աստծուն, իրենց ուշադրությունը կենտրոնացնեն բարի գործեր անելու վրա+։ Այս ամենը բարի է և օգտակար մարդկանց համար։  Բայց հիմար վիճաբանություններից+ ու տոհմաբանությունները+ փորփրելուց, գժտություններից+ և Օրենքի շուրջ վեճերից+ հետ քաշվիր, որովհետև դրանք անօգուտ են և ունայն։ 10  Իսկ աղանդավորություն+ տարածող մարդուն մեկ կամ երկու անգամ զգուշացնելուց+ հետո հեռացրու+՝ 11  գիտենալով, որ այդպիսին շեղվել է ճանապարհից և մեղք է գործում՝ ինքն իր վրա դատապարտություն բերելով+։ 12  Երբ Արտեմասին կամ Տյուքիկոսին+ քեզ մոտ ուղարկեմ, ամեն ինչ արա, որ ինձ մոտ գաս՝ Նիկոպոլիս, որովհետև որոշել եմ ձմեռն այնտեղ անցկացնել+։ 13  Զենասին, որը լավատեղյակ է Օրենքից, և Ապողոսին ապահովիր ճանապարհի համար անհրաժեշտ բաներով, որ ոչ մի բանի կարիք չունենան+։ 14  Մերոնք էլ թող սովորեն միշտ բարի գործեր անել, որ բավարարեն իրենց ամենաանհրաժեշտ կարիքները+, որպեսզի ծառայության մեջ անպտուղ չլինեն+։ 15  Ողջունում են քեզ բոլոր ինձ մոտ եղողները+։ Իմ ողջույնները փոխանցիր մեր հավատակիցներին, ովքեր սիրում են մեզ։ Թող Աստծու անզուգական բարությունը ձեր ամենքի հետ լինի+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «զիջող»։