Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Տիտոս 2։1-15

2  Բայց դու շարունակիր խոսել այն բաների մասին, որոնք համապատասխան են առողջ+ ուսմունքին։  Թող որ տարեց տղամարդիկ+ չափավոր լինեն իրենց սովորությունների մեջ, լինեն լուրջ+, ողջամիտ, նաև առողջ՝ հավատի+, սիրո և տոկունության մեջ+։  Նմանապես և տարեց կանայք+, թող ակնածանքով լի վարմունք ունենան, չլինեն զրպարտող+, չափից շատ գինի խմելուն գերի, այլ լինեն բարին սովորեցնող,  որ շտկեն երիտասարդ կանանց մտածելակերպը, որպեսզի նրանք սիրեն իրենց ամուսիններին+ և իրենց երեխաներին+,  լինեն ողջամիտ, մաքուր+, տնարար, առաքինի* և ենթարկվեն+ իրենց ամուսիններին, որ ուրիշները Աստծու խոսքի մասին անարգանքով չխոսեն+։  Նույնպես էլ շարունակիր հորդորել երիտասարդ տղամարդկանց, որ լինեն ողջամիտ+։  Ամեն ինչում բարի գործերի օրինակ եղիր+. մաքուր+ բաներ սովորեցրու+, լուրջ եղիր,  կերտիչ բաների մասին խոսիր, որ խոսքերդ դատապարտելի չլինեն+, որպեսզի հակառակվողները ամոթով մնան՝ չկարողանալով որևէ վատ բան ասել մեր մասին+։  Ծառաները+ թող ամեն ինչում ենթարկվեն իրենց տերերին+ և հաճեցնեն նրանց, չհակաճառեն+, 10  գողություն չանեն+, այլ լիակատար հավատարմություն դրսևորեն+, որպեսզի ամեն ինչում զարդարեն մեր Փրկչի+՝ Աստծու ուսմունքը։ 11  Աստծու անզուգական բարությունը+, որ փրկություն է բերում+ ամեն տեսակ մարդկանց+, հայտնի դարձավ+՝ 12  սովորեցնելով մեզ մերժել ամբարշտությունն+ ու աշխարհային ցանկությունները+ և այս աշխարհում*+ ապրել ողջամտությամբ, արդարությամբ ու Աստծու հանդեպ նվիրվածությամբ+, 13  մինչ սպասում ենք սքանչելի հույսի իրականացմանն+ ու մեր մեծ Աստծու և մեր Փրկչի՝ Քրիստոս Հիսուսի փառահեղ+ հայտնությանը. 14  նա իր անձը տվեց+ մեզ համար, որպեսզի ազատի+ մեզ ամեն տեսակ անօրենությունից և մաքրի+ մեզ՝ դարձնելով իր համար սեփական ժողովուրդ+՝ բարի գործերի նախանձախնդիր+։ 15  Շարունակիր խոսել այս բաների մասին, հորդորիր և հանդիմանիր հրահանգներ տալու ողջ հեղինակությամբ+։ Թող ոչ ոք չարհամարհի+ քեզ։

Ծանոթագրություններ

Տե՛ս Գղ 5։22-ի ծնթ.։
Հուն.՝ աիոն։ Տե՛ս բառարանը։