Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սոփոնիա 3։1-20

3  Վա՜յ հարստահարող քաղաքին, որն ապստամբ է և պղծում է ինքն իրեն+։  Նա չլսեց ձայնին+, չընդունեց խրատը*+, չապավինեց Եհովային+ ու չմոտեցավ իր Աստծուն+։  Նրա մեջ նրա իշխանները մռնչող առյուծներ էին+, դատավորները՝ երեկոյան գայլեր, որոնք մինչև առավոտ կրծելու ոչինչ չէին թողնում+։  Նրա մարգարեներն ամբարտավան էին, դավաճաններ էին նրանք+։ Նրա քահանաները պղծում էին սուրբ բաները, ոտնահարում էին օրենքը+։  Եհովան արդար էր նրանում+, անարդարացիորեն չէր վարվում+, նա ամեն առավոտ հայտնում էր իր դատավճիռները+։ Արշալույսին դրանք չէին անհետանում+, սակայն անարդարը ամոթ չէր զգում+։  «Ես բնաջինջ արեցի ազգերին, և նրանց անկյունային աշտարակներն ավերվեցին։ Ամայացրի նրանց փողոցները, այնպես որ ոչ ոք դրանցով չէր անցնում։ Նրանց քաղաքները ամայի են դարձել՝ ո՛չ մարդ կա, ո՛չ բնակիչ+։  Ես ասացի՝ «վախեցիր ինձանից և ընդունիր խրատը»+, որ նրա բնակավայրը բնաջինջ չլինի+։ Նրանից հաշիվ եմ պահանջելու նրա գործած բոլոր մեղքերի համար+։ Սակայն նրանք, առանց վարանելու, ապականիչ գործեր էին անում+։  «Ուստի սպասեք ինձ+,– ասում է Եհովան,– մինչև այն օրը, երբ ես վեր կենամ, որ ավար վերցնեմ+, որովհետև իմ դատավճիռն այն է, որ ժողովեմ ազգերը+, հավաքեմ թագավորությունները, որպեսզի նրանց վրա թափեմ իմ ցասումը+, իմ ողջ բորբոքված բարկությունը։ Իմ նախանձախնդրության կրակը կլափի ողջ երկիրը+։  Այդ ժամանակ ես ժողովուրդներին մաքուր լեզու կտամ+, որպեսզի նրանք բոլորը կանչեն Եհովայի անունը+ և ուս ուսի ծառայեն նրան»+։ 10  Եթովպիայի գետերի շրջանից ինձ նվեր կբերեն ինձ աղերսողները՝ իմ ցիրուցան եղած ժողովրդի դուստրը+։ 11  Այդ օրը դու չես ամաչի քո բոլոր գործերից, որոնցով հանցանք գործեցիր իմ առաջ+, որովհետև այդ ժամանակ ես քո միջից կհեռացնեմ ամբարտավանությամբ հրճվողներին+, և դու այլևս ամբարտավանությամբ չես վարվի իմ սուրբ լեռան վրա+։ 12  Ես քո մեջ կթողնեմ խոնարհ ու հեզ ժողովրդին+, և նրանց համար Եհովայի անունը ապաստան կլինի+։ 13  Իսրայելից մնացածները+ անարդարություն չեն անի+, սուտ չեն խոսի+, և նրանց բերանում նենգավոր լեզու չի լինի+։ Նրանք կարածեն ու կմակաղեն+, և վախեցնող չի լինի»+։ 14  Ուրախ բացականչի՛ր, ո՛վ Սիոնի դուստր։ Հրճվի՛ր+, ո՛վ Իսրայել։ Ուրախացի՛ր ու ցնծա՛ ամբողջ սրտով, ո՛վ Երուսաղեմի դուստր+։ 15  Եհովան չեղյալ է համարում քո դեմ ուղղված դատաստանները+։ Նա հետ է մղել քո թշնամուն+։ Իսրայելի թագավորը՝ Եհովան, քո մեջ է+։ Դու այլևս չես վախենա աղետից+։ 16  Այդ օրը Երուսաղեմին կասվի. «Մի՛ վախեցիր, Սիո՛ն+, թևաթափ մի՛ եղիր+։ 17  Քո Աստված Եհովան քո մեջ է, որպես հզոր՝ նա կփրկի+։ Նա բերկրությամբ կցնծա քեզնով+, քո հանդեպ սեր ցուցաբերելով՝ անդորր կգտնի։ Նա կուրախանա քեզնով ու հրճվանքով կբացականչի։ 18  Ես կհավաքեմ նրանց+, ովքեր վշտի մեջ են+, որովհետև չեն կարողանում մասնակցել քո տոներին։ Նրանք քեզ մոտ չեն, որովհետև իրենց վրա նախատինք են կրում+։ 19  Այդ ժամանակ ես կգործեմ բոլոր նրանց դեմ, ովքեր հարստահարում են քեզ+։ Ես կփրկեմ կաղերին+ ու կհավաքեմ ցիրուցան եղածներին+։ Այնպես կանեմ, որ նրանք գովասանքի արժանանան և լավ անուն ունենան այն երկրում, որտեղ խայտառակ են եղել։ 20  Երբ հավաքեմ ձեզ, այդ ժամանակ կբերեմ ձեզ։ Այնպես կանեմ, որ դուք լավ անուն ունենաք և գովասանքի արժանանաք երկրի բոլոր ժողովուրդների մեջ, երբ ձեր աչքի առաջ վերադարձնեմ ձեր գերիներին»,– ասում է Եհովան+։

Ծանոթագրություններ

Տե՛ս Առ 1։2-ի ծնթ.։