Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սոփոնիա 2։1-15

2  Հավաքվի՛ր, հավաքվի՛ր+, ո՛վ ամոթից չգունատվող ազգ+։  Քանի դեռ որոշումն ուժի մեջ չի մտել+, քանի դեռ օրը մղեղի պես չի անցել, քանի դեռ ձեզ վրա Եհովայի բորբոքված բարկությունը չի հասել+, քանի դեռ ձեզ վրա Եհովայի բարկության օրը չի հասել+,  փնտրե՛ք Եհովային+, ո՛վ երկրի բոլոր հեզեր+, որ իրագործում եք Նրա դատավճիռները, որոնե՛ք արդարություն+, որոնե՛ք հեզություն+, գուցե+ ծածկված լինեք Եհովայի բարկության օրը+։  Գազան լքված կլինի+, Ասկաղոնը ամայի կդառնա+, Ազոտոսին+ ցերեկով դուրս կանեն+, իսկ Ակկարոնն արմատախիլ կլինի+։  «Վա՜յ ծովեզերքի բնակիչներին՝ քերեթցիների ազգին+։ Եհովայի խոսքը ձեր դեմ է։ Ո՛վ Քանան՝ փղշտացիների՛ երկիր, ես կկործանեմ քեզ, այնպես որ ոչ մի բնակիչ չի մնա+։  Ծովեզերքը արոտավայր կդառնա+, որտեղ ջրհորներ կլինեն հովիվների համար, և քարե փարախներ՝ ոչխարների համար։  Այն Հուդայի տնից մնացածներինը կլինի+, նրանք այնտեղ կարածեն, իսկ երեկոյան կմակաղեն Ասկաղոնի տներում, որովհետև նրանց Աստվածը՝ Եհովան, ուշադրություն կդարձնի նրանց+ ու կվերադարձնի գերությունից»+։  «Ես լսել եմ Մովաբի նախատինքը+ և Ամմոնի որդիների վիրավորական խոսքերը+, որոնցով նրանք նախատում էին իմ ժողովրդին և մեծ-մեծ խոսում էին նրանց երկրի դեմ։  Կենդանի եմ ես+,– ասում է Զորքերի Տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը,– Մովաբը Սոդոմի պես կլինի+, իսկ Ամմոնի որդիները+՝ Գոմորի պես՝ եղինջներով ծածկված վայր, աղի փոս և ամայի տեղ դարեդար+։ Իմ ժողովրդից մնացածները կկողոպտեն նրանց, և իմ ազգի մնացորդը կտիրանա նրանց+։ 10  Ահա թե ինչ կունենան իրենց հպարտության փոխարեն+, որովհետև նրանք նախատեցին Զորքերի Տեր Եհովայի ժողովրդին և մեծամտացան նրանց հանդեպ+։ 11  Եհովան ահարկու կլինի, երբ գործի նրանց դեմ+։ Նա ոչնչի կվերածի երկրի բոլոր աստվածներին+, և նրա առաջ կխոնարհվեն մարդիկ+՝ յուրաքանչյուրն իր տեղից, նաև ազգերի բոլոր կղզիները+։ 12  Եվ դուք, եթովպացինե՛ր+, իմ սրով կսպանվեք+։ 13  Նա կմեկնի իր ձեռքը դեպի հյուսիս և կկործանի Ասորեստանը+, ամայի կդարձնի Նինվեն+, անապատի պես անջուր վայր։ 14  Նրա մեջ կմակաղեն հոտերը, տարբեր ազգերի երկրներում բնակվող բոլոր գազանները+։ Հավալուսն ու փշախոզը+ նրա սյունագլուխներում կանցկացնեն գիշերը+։ Պատուհանից երգի ձայն կլսվի։ Շեմքի մոտ ամայացում կլինի, նա կպոկի փայտե երեսվածքը+։ 15  Սա է այն ցնծացող քաղաքը, որը նստած էր ապահովության մեջ+ և իր սրտում ասում էր. «Ես եմ, և ուրիշը չկա»+։ Օ՜, ի՜նչ զարհուրելի տեսարան դարձավ նա և գազանների համար մակաղելու տեղ։ Ով որ անցնի նրա կողքով, կսուլի ու կթափահարի իր ձեռքը»+։

Ծանոթագրություններ