Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սոփոնիա 1։1-18

1  Եհովայի խոսքը, որը Հուդայի թագավորի՝ Ամոնի+ որդի Հովսիայի+ օրերում եղավ Եզեկիայի որդի Ամարիայի որդի Գոդողիայի որդի Քուսի որդի Սոփոնիային.  «Ես անպատճառ երկրի երեսից բնաջինջ կանեմ ամեն ինչ»,– ասում է Եհովան+։  «Բնաջինջ կանեմ մարդուն և անասունին+։ Բնաջինջ կանեմ երկնքի թռչուններին և ծովի ձկներին+, նաև գայթակղության քարերը ամբարիշտների հետ միասին+։ Բնաջինջ կանեմ մարդկանց երկրի երեսից+,– ասում է Եհովան։–  Ես ձեռքս կմեկնեմ Հուդայի և Երուսաղեմի բոլոր բնակիչների դեմ+, այս վայրից բնաջինջ կանեմ Բահաղի+ երկրպագուների մնացորդին և քրմերի անունը քահանաների հետ մեկտեղ+,  նաև նրանց, ովքեր կտուրների վրա խոնարհվում են երկնքի զորքի առաջ+, ովքեր խոնարհվում են+ ու երդումներ են տալիս Եհովային+ և միևնույն ժամանակ երդվում են Մեղքոմով+,  ովքեր դադարում են Եհովային հետևելուց+ և ովքեր չեն փնտրում Եհովային ու չեն հարցնում նրան»+։  Լռե՛ք Գերիշխան Տեր Եհովայի առաջ+, որովհետև մոտ է Եհովայի օրը+, Եհովան զոհ է պատրաստել+, սրբացրել է+ իր կողմից հրավիրվածներին։  «Այն օրը, երբ Եհովան զոհաբերություն անի, ես ուշադրություն կդարձնեմ իշխաններին, թագավորի որդիներին+ և բոլոր նրանց, ովքեր օտար զգեստ են հագնում+։  Այն օրը ես ուշադրություն կդարձնեմ բոլոր նրանց, ովքեր բարձրանում են հարթակի* վրա, ովքեր իրենց տերերի տունը լցնում են բռնությամբ ու խաբեությամբ+։ 10  Այդ օրը,– ասում է Եհովան,– Ձկների դարպասից+ աղաղակ, քաղաքի նոր հատվածից+ ողբ և բլուրներից ուժգին թնդյուն կլսվի+։ 11  Ողբացե՛ք+, ո՛վ Մաքթեսի* բնակիչներ, որովհետև ողջ առևտրական ժողովուրդը լռության է մատնվել+, բոլոր արծաթ կշռողները կործանվել են։ 12  Այդ ժամանակ ես ճրագներ կվերցնեմ ու կխուզարկեմ Երուսաղեմը+ և ուշադրություն կդարձնեմ այն մարդկանց, որոնք գինու պես նստել են իրենց մրուրի վրա+ և որոնք իրենց սրտում ասում են. «Եհովան ո՛չ բարիք է անում, ո՛չ չարիք»+։ 13  Նրանց հարստությունը կթալանվի, և տները կամայանան+։ Նրանք տներ կշինեն, բայց դրանցում չեն բնակվի+, խաղողի այգիներ կտնկեն, բայց դրանց գինին չեն խմի+։ 14  Մոտ է Եհովայի մեծ օրը+, մոտ է ու շատ շտապում է+։ Եհովայի օրվա ձայնը դառնալից է+։ Զորավոր մարդն անգամ կաղաղակի այդ օրը+։ 15  Ցասման օր է այդ օրը, նեղության ու տառապանքի օր+, փոթորկի ու ավերման օր, մթության ու խավարի օր+, ամպերի ու թանձր խավարի օր, 16  եղջյուրի ու պատերազմի ազդանշանի+ օր ընդդեմ բերդաքաղաքների և բարձր անկյունային աշտարակների+։ 17  Ես նեղության կմատնեմ մարդկանց, և նրանք կույրի պես ման կգան+, որովհետև Եհովայի դեմ մեղք գործեցին+։ Նրանց արյունը փոշու պես կթափվի+, և նրանց աղիքները՝ գոմաղբի պես+։ 18  Ո՛չ նրանց արծաթը և ո՛չ էլ նրանց ոսկին չեն կարողանա ազատել նրանց Եհովայի ցասման օրը+։ Նրա նախանձախնդրության կրակը կլափի ողջ երկիրը+, որովհետև նա կործանում՝ սարսափելի կործանում կբերի երկրի բոլոր բնակիչների վրա»+։

Ծանոթագրություններ

Հվնբր թագավորական գահի պատվանդանն է։
Հվնբր դա մի թաղամաս էր Երուսաղեմում, որը գտնվում էր Ձկների դարպասի և քաղաքի նոր հատվածի մոտ։