Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոսներ 98։1-9

Երգ։ 98  Նոր ե՛րգ երգեք Եհովային+, Որովհետև հրաշալի են նրա արած գործերը+։ Նրա աջը՝ նրա սուրբ բազուկը, փրկություն բերեց+։   Եհովան հայտնի դարձրեց իր փրկությունը+, Ազգերի աչքերի առաջ բացահայտեց իր արդարությունը+։   Նա հիշեց Իսրայելի տան հանդեպ իր սիրառատ բարությունն ու հավատարմությունը+։ Երկրի բոլոր ծայրերը տեսան մեր Աստծու տված փրկությունը+։   Ցնծության բացականչություննե՛ր ուղղեք Եհովային, ո՛վ երկրի բոլոր մարդիկ+։ Հրճվե՛ք, ուրախությամբ գոչե՛ք ու սաղմո՛ս երգեք+։   Սաղմո՛ս երգեք Եհովային քնարով+, Քնարով ու երգերով+։   Փողերի և եղջյուրի ձայների ներքո+ Ցնծության բացականչություննե՛ր ուղղեք Թագավորի՝ Եհովայի առաջ։   Թող որոտան ծովը և նրա մեջ եղող բոլոր բաները+, Երկիրը և նրանում բնակվողները+։   Թող գետերը ծափ զարկեն, Թող սարերը միասին ուրախությամբ ցնծան Եհովայի առաջ+,   Որովհետև նա եկել է երկիրը դատելու+։ Նա աշխարհը արդարությամբ է դատելու+, Եվ ժողովուրդներին՝ ուղղամտությամբ+։

Ծանոթագրություններ