Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոսներ 97։1-12

97  Եհովան թագավոր դարձավ+։ Թող երկիրը ցնծա+։ Թող բազում կղզիներն ուրախանան+։   Ամպերն ու թանձր խավարը չորս կողմից շրջապատել են նրան+։ Արդարությունն ու արդարադատությունը հիմքն են նրա գահի+։   Նրա առաջից կրակ է գնում+ Եվ լափում է շուրջբոլորը գտնվող հակառակորդներին+։   Նրա կայծակները լուսավորում են երկիրը+. Երկիրը տեսավ և սաստիկ ցավերով բռնվեց+։   Լեռները մոմի նման հալվեցին Եհովայի առաջ+՝ Ողջ երկրի Տիրոջ առաջ+։   Երկինքը պատմում է նրա արդարության մասին+, Եվ բոլոր ժողովուրդները տեսնում են նրա փառքը+։   Թող ամաչեն բոլոր նրանք, ովքեր քանդակված կուռքերի են ծառայում+, Ովքեր փուչ աստվածներով+ են պարծենում։ Խոնարհվե՛ք նրա առաջ, բոլո՛ր աստվածներ+։   Սիոնը լսեց և ուրախացավ+, Հուդայի դուստրերը* ցնծացին+ Քո դատավճիռների համար, ո՛վ Եհովա+,   Որովհետև դու, ո՛վ Եհովա, Բարձրյալ ես ողջ երկրի վրա+, Անչափ վեր ես բարձրացած մյուս բոլոր աստվածներից+։ 10  Ո՛վ դուք Եհովային սիրողներ+, ատեցե՛ք չարությունը+։ Նա պահպանում է իրեն նվիրվածների հոգիները+, Ամբարիշտների ձեռքից ազատում է նրանց+։ 11  Լույս է շողում արդարների համար+, Եվ ուրախություն՝ սրտով ուղիղների համար+։ 12  Ուրախացե՛ք Եհովայով, ո՛վ դուք արդարներ+, Եվ ձեր երախտագիտությունը հայտնեք նրա սուրբ անվանը*+։

Ծանոթագրություններ

Այսինքն՝ Հուդայի կախյալ քաղաքները։
Բռց.՝ «հիշատակին»։