Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոսներ 95։1-11

95  Եկե՛ք ուրախությամբ կանչենք Եհովային+, Ցնծության բացականչություններ ուղղենք մեր փրկության Վեմին+։   Եկե՛ք շնորհակալություն հայտնելով նրա առջև գանք+, Սաղմոսներով ցնծության բացականչություններ ուղղենք նրան+,   Որովհետև Եհովան մեծ Աստված է+ Եվ մեծ Թագավոր՝ բոլոր աստվածների վրա+։   Նրա ձեռքում են երկրի խորքերը+, Եվ նրանն են լեռների գագաթները+,   Նրանն է ծովը, որն ինքն է ստեղծել+, Եվ նրա ձեռքերն են արարել ցամաքը+։   Եկե՛ք երկրպագենք ու խոնարհվենք+, Եկե՛ք ծնկի գանք+ Եհովայի՝ մեզ Ստեղծողի առաջ+,   Որովհետև նա է մեր Աստվածը, իսկ մենք նրա արոտի ժողովուրդն ենք և նրա ձեռքի ոչխարները+։ Այսօր եթե դուք նրա ձայնը լսեք+,   Մի՛ կարծրացրեք ձեր սրտերը, ինչպես Մերիբայում+, Ինչպես Մասսայի* օրը անապատում+,   Երբ ձեր հայրերը փորձեցին ինձ+։ Նրանք քննեցին ինձ ու տեսան իմ գործերը+։ 10  Քառասուն տարի ես զզվեցի այս սերնդից+ Ու ասացի. «Նրանք սրտով քմահաճ ժողովուրդ են+, Չճանաչեցին+ իմ ճանապարհները»։ 11  Իմ բարկության մեջ ես երդվեցի+. «Նրանք չեն մտնելու իմ հանգստի վայրը»+։

Ծանոթագրություններ

Նշ. է «փորձություն»։