Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոսներ 92։1-15

Սաղմոս։ Երգ։ Շաբաթ օրվա համար։ 92  Բարի է շնորհակալություն հայտնել Եհովային+ Եվ սաղմոս երգել քո անվանը, ո՜վ Բարձրյալ+,   Առավոտյան պատմել քո սիրառատ բարության մասին+ Եվ գիշերը՝ քո հավատարմության մասին+   Տասնալար նվագարանով ու տավիղով+, Քնարի հնչեղ երաժշտությամբ+.   Որովհետև դու ուրախացնում ես ինձ քո գործերով, ո՜վ Եհովա, Քո ձեռքի գործերն ինձ ցնծություն են պատճառում+։   Որքա՜ն մեծ են քո գործերը, ո՛վ Եհովա+։ Որչա՜փ խորն են քո մտքերը+։   Անխոհեմ մարդը չի կարող դրանք իմանալ+, Եվ հիմարը չի կարող դա հասկանալ+։   Թեև ամբարիշտները խոտի նման բուսնում են+, Եվ չարիք գործողները՝ ծաղկում, Միևնույնն է, նրանք հավերժ պիտի կործանվեն+։   Բայց դու, ո՛վ Եհովա, բարձունքում ես հավիտյան+։   Քո թշնամիները, ո՛վ Եհովա+, Ահա քո թշնամիները կվերանան+. Կցրվեն բոլոր նրանք, ովքեր չարիք են գործում+։ 10  Բայց իմ եղջյուրը դու կբարձրացնես, ինչպես վայրի ցլինը+։ Ես կօծվեմ թարմացնող յուղով+։ 11  Աչքերս հաղթանակած կնայեն թշնամիներիս+, Ականջներս կլսեն իմ դեմ ելած չարագործների պարտության մասին։ 12  Արդարը արմավենու պես կծաղկի+, Լիբանանի մայրու պես կմեծանա+։ 13  Եհովայի տան մեջ տնկվածները+ Եվ մեր Աստծու գավիթներում+ տնկվածները կծաղկեն։ 14  Ալևորության ժամանակ էլ նրանք կփթթեն+, Պարարտ ու դալար կլինեն+, 15  Որպեսզի պատմեն, որ Եհովան ուղղամիտ է+։ Նա իմ Վեմն է+, և անարդարություն չկա նրանում+։

Ծանոթագրություններ