Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոսներ 91։1-16

91  Բարձրյալի+ պատսպարանում*+ բնակվողը Ապաստան կգտնի Ամենակարողի հովանու տակ+։   Ես կասեմ Եհովային. «Դո՛ւ ես իմ ապավենը և իմ ամրոցը+, Իմ Աստվածը, որին ես պիտի վստահեմ»+։   Նա կազատի քեզ թռչնորսի որոգայթից+, Այն համաճարակից, որը չարիք է բերում+։   Իր փետուրներով նա կծածկի քեզ+, Եվ նրա թևերի տակ դու ապաստան կգտնես+։ Նրա հավատարմությունը*+ մեծ վահան+ ու պատվար կլինի։   Դու չես վախենա ո՛չ գիշերվա զարհուրանքից+, Ո՛չ էլ ցերեկվա սլացող նետից+,   Ո՛չ խավարում շրջող համաճարակից+ Եվ ո՛չ էլ կեսօրին կործանում բերող ավերումից+։   Հազարներ կընկնեն քո կողքին Եվ տասնյակ հազարներ՝ քո աջ կողմում, Բայց քեզ որևէ հարված չի մոտենա+։   Բավական է, որ քո աչքերով նայես+, Եվ կտեսնես ամբարիշտների հատուցումը+։   Քանի որ ասացիր՝ «Եհովան իմ ապավենն է»+, Դու Բարձրյալին քո ապաստարանը դարձրիր+. 10  Ոչ մի չարիք քեզ չի հասնի+, Եվ ոչ մի պատուհաս չի մոտենա քո վրանին+. 11  Որովհետև նա իր հրեշտակներին+ կհրամայի քեզ համար, Որ պահպանեն քեզ քո բոլոր ճանապարհներում+։ 12  Նրանք իրենց ձեռքերի վրա քեզ կտանեն+, Որ ոտքդ քարի չխփես+։ 13  Առյուծի և կոբրայի վրայով կքայլես+, Ոտքերիդ տակ զորեղ առյուծին ու մեծ օձին կկոխկռտես+։ 14  Քանի որ նա սիրեց ինձ+, Պիտի փրկեմ նրան+, Պիտի պահպանեմ նրան, որովհետև նա ճանաչեց իմ անունը+։ 15  Նա կկանչի ինձ, և ես կպատասխանեմ+, Նրա հետ կլինեմ նեղության ժամանակ+։ Կազատեմ նրան ու կփառավորեմ+։ 16  Երկար օրերով կկշտացնեմ նրան+ Եվ տեսնել կտամ նրան փրկություն բերող իմ զորությունը+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «ծածուկ տեղում»։
Կամ՝ «ճշմարտությունը»։