Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոսներ 90։1-17

Ճշմարիտ Աստծու մարդու+՝ Մովսեսի աղոթքը։ 90  Ո՛վ Եհովա, դու մեզ համար ապաստարան ես+ Սերնդից սերունդ+։   Դեռ որ լեռները չէին ծնվել+, Եվ դու, ասես երկունքի ցավերի մեջ, դեռ ծնունդ չէիր տվել երկրին+ ու աշխարհին+, Հավիտենից մինչև հավիտյան դո՛ւ ես Աստված+։   Դու մահկանացու մարդուն վերադարձնում ես հողի փոշուն+՝ Ասելով. «Վերադարձե՛ք, ո՛վ մարդկանց որդիներ»+։   Որովհետև հազար տարին քո աչքին երեկվա պես է, որ անցավ+, Եվ գիշերվա մի պահի* պես+։   Դու վերջ ես դնում նրանց+, և նրանք ընդամենը քուն են դառնում+. Առավոտյան նրանք կանաչ խոտի պես են, որ նորից դալարում է+։   Առավոտյան այն ծաղկում է ու դալարում+, Իսկ երեկոյան թառամում է ու չորանում+։   Մենք սպառվեցինք քո բարկությունից+ Եվ քո զայրույթից շփոթմունքի մեջ ընկանք+։   Մեր անօրենությունները քո առաջ դրեցիր+, Մեր գաղտնի գործերը՝ քո լուսաշող երեսի առաջ+։   Մեր բոլոր օրերը նվազում են քո ցասումից+, Մեր տարիներն ավարտում ենք շշուկի պես+։ 10  Մեր կյանքի օրերը յոթանասուն տարի են+, Եվ եթե ավելի մեծ ուժով ութսուն տարի էլ լինեն+, Միևնույնն է, դրանք նեղությամբ ու տառապանքով են լի+։ Դրանք արագ անցնում են, և մենք թռչում ենք+։ 11  Ո՞վ գիտի քո զայրույթի ուժը+ Եվ քո ցասումը, որ այնպիսի վախ ունենան քո հանդեպ, որին դու արժանի ես+։ 12  Սովորեցրո՛ւ մեզ, թե ինչպես հաշվենք մեր օրերը+, Որպեսզի իմաստուն սիրտ+ ձեռք բերենք։ 13  Վերադարձի՛ր, ո՛վ Եհովա+։ Մինչև ե՞րբ պիտի այսպես շարունակվի+։ Խղճա՛ քո ծառաներին+։ 14  Առավոտյան կշտացրո՛ւ մեզ քո սիրառատ բարությամբ+, Որպեսզի ցնծանք և ուրախ լինենք մեր բոլոր օրերի ընթացքում+։ 15  Ուրախացրո՛ւ մեզ այն օրերի չափով, որ դու վշտացրել ես մեզ+, Եվ այն տարիների չափով, որ մենք նեղություն ենք տեսել+։ 16  Թող քո գործերը հայտնվեն քո ծառաներին+, Եվ քո շքեղությունը՝ նրանց որդիներին+։ 17  Թող Եհովայի՝ մեր Աստծու հաճությունը մեզ վրա լինի+, Եվ մեր ձեռքերի գործը հաստատի՛ր մեզ համար+։ Այո՛, մեր ձեռքերի գործը հաստատի՛ր+։

Ծանոթագրություններ

Ըստ երևույթին՝ արևամուտից մինչև արևածագ ընկած ժ-հատվածի մեկ երրորդ մասն էր, կամ տևում էր մոտ չորս ժ.՝ կախված տարվա եղանակից։