Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոսներ 9։1-20

Նվագավարին։ Մութ-լաբբեն*։ Դավթի երգը։ א [Ա՛լեֆ] 9  Իմ ամբողջ սրտով կգովաբանեմ քեզ, ո՜վ Եհովա+, Կազդարարեմ քո բոլոր զարմանահրաշ գործերի մասին+։   Կուրախանամ ու կցնծամ քեզանով+, Սաղմոս կերգեմ քո անվանը, ո՜վ Բարձրյալ+։ ב [Բեթ]   Երբ թշնամիներս հետ դառնան+, Նրանք կսայթաքեն ու կորստյան կմատնվեն քո առաջ+։   Որովհետև դու տեսար իմ դատը և արդար վճիռ կայացրիր+, Դու նստեցիր գահին, որ արդարությամբ դատես+։ ג [Գի՛մել]   Դու սաստեցիր ազգերին+, կործանեցիր ամբարշտին+։ Նրանց անունը ընդմիշտ ջնջեցիր, այո՛, հավիտյան+։   Ո՛վ թշնամիներ, ձեր կործանումը հավերժական է+, Եվ կործանումը այն քաղաքների, որոնց դու արմատախիլ արեցիր+։ Նույնիսկ նրանց մասին հիշատակումը կկորչի+։ ה [Հե]   Սակայն Եհովան հավիտյան կնստի գահին+, Իր գահը ամուր կհաստատի դատաստանի համար+։   Նա աշխարհը արդարությամբ կդատի+, Ազգերի հետ ուղղամտությամբ դատաստան կանի+։ ו [Վավ]   Եհովան ապահով բարձունք կդառնա փշրվածի համար+, Ապահով բարձունք՝ նեղության ժամանակներում+։ 10  Քո անունը ճանաչողները կապավինեն քեզ+. Որովհետև դու չես լքի նրանց, ովքեր փնտրում են քեզ, ո՛վ Եհովա+։ ז [Զային] 11  Երգե՛ք Եհովային, որ բնակվում է Սիոնում+, Պատմե՛ք նրա գործերը ժողովուրդների մեջ+։ 12  Արյուն թափողներին փնտրելիս+ նա կհիշի ընկճվածներին+, Նա ոչ մի դեպքում չի մոռանա նրանց աղաղակը+։ ח [Խեթ] 13  Բարեհա՛ճ եղիր իմ նկատմամբ, ո՛վ Եհովա. տե՛ս, թե ինչպես եմ տառապում ինձ ատողների պատճառով+, Դու, որ մահվան դռներից բարձրացնում ես ինձ+, 14  Որպեսզի գովեստի արժանի քո բոլոր գործերի մասին ազդարարեմ+ Սիոնի դստեր+ դռների մոտ+, Որպեսզի ուրախանամ քո տված փրկությամբ+։ ט [Տեթ] 15  Ազգերն ընկան այն փոսի մեջ, որն իրենք էին փորել+։ Իրենց թաքցրած ցանցի+ մեջ իրենց իսկ ոտքը բռնվեց+։ 16  Եհովան հայտնի է այն դատաստանով, որն իրագործեց+։ Ամբարիշտն իր իսկ ձեռքի գործերով որոգայթն ընկավ+։ Հիգգայոն*։ (Սելա) י [Յոդ] 17  Ամբարիշտները+ կգնան գերեզման*+, Եվ բոլոր ազգերը, որոնք մոռացել են Աստծուն+։ 18  Աղքատը հավերժ չի մոռացվի+, Եվ հեզերի հույսը երբեք չի կորչի+։ כ [Քաֆ] 19  Վե՛ր կաց, ո՛վ Եհովա։ Թող մահկանացու մարդը ավելի զորավոր չլինի+։ Թող ազգերը դատվեն քո երեսի առաջ+։ 20  Վախո՛վ լցրու նրանց, ո՛վ Եհովա+, Որպեսզի ազգերն իմանան, որ իրենք ընդամենը մարդիկ են+։ (Սելա)

Ծանոթագրություններ

Եբր. բառ, որի նշ-ը հայտնի չէ։ Երբեմն թարգմ. է «որդու մահվան մասին»։
Երաժշտ. տերմին, որի նշ-ը հայտնի չէ։
Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։