Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոս 89։1-52

Մասքիլ*։ Եզրահյան Եթանի+ սաղմոսը։ 89  Եհովայի ցույց տված սիրառատ բարության մասին ես պիտի երգեմ հավիտյան+։Սերնդից սերունդ իմ բերանը պիտի պատմի քո հավատարմության մասին+։   Ես ասացի. «Սիրառատ բարությունը հավիտյան հարատևելու է+,Դու երկնքում ամուր հաստատել ես քո հավատարմությունը»+։   «Իմ ընտրյալի հետ ես ուխտ կնքեցի+,Երդում արեցի իմ Դավիթ ծառային+.   «Մինչև հավիտյան պիտի հաստատեմ քո սերնդին+,Սերնդեսերունդ պիտի կանգուն պահեմ քո գահը»»+։ (Սելա)։   Երկինքը կգովերգի քո հրաշագործությունը, ո՛վ Եհովա+,Եվ քո հավատարմությունը՝ սրբերի ժողովում։   Ո՞վ կա երկնքում, որ համեմատվի Եհովայի հետ+։Ո՞վ կա Աստծու որդիներից*, որ նման լինի Եհովային+։   Թող որ Աստծուց երկյուղեն իրեն մտերիմ սրբերի ժողովում+.Նա մեծ է և ահ ներշնչող բոլոր իր շուրջը գտնվողների մեջ+։   Ո՛վ Զորքերի Աստված Եհովա+,Ո՞վ կա քեզ նման հզոր, ո՛վ Յահ+։Քո հավատարմությունը ամեն կողմից շրջապատում է քեզ+։   Դու տիրում ես ուռչող ծովի վրա+.Երբ այն բարձրացնում է իր ալիքները, դու հանդարտեցնում ես դրանք+։ 10  Դու փշրեցիր Ռախաբին*+ ինչպես սպանվածի+։Քո զորավոր բազկով դու ցրեցիր քո թշնամիներին+։ 11  Քո՛նն է երկինքը+, քո՛նն է նաև երկիրը+։Երկիրը և այն ամենը, ինչով լցված է այն+, դո՛ւ հիմնեցիր+։ 12  Հյուսիսն ու հարավը դու ես ստեղծել+,Թաբորն+ ու Հերմոնը+ ցնծությամբ աղաղակում են և քո անունն են փառաբանում+։ 13  Քո՛նն է զորության բազուկը+,Ուժե՛ղ է քո ձեռքը+,Քո աջ ձեռքը բարձրացված է+։ 14  Արդարությունն ու արդարադատությունը հիմքն են քո գահի+,Սիրառատ բարությունն ու ճշմարտությունը քո երեսի առաջ են+։ 15  Երջանիկ է այն ժողովուրդը, որը գիտի, թե ինչ են ուրախության բացականչությունները+։Ո՛վ Եհովա, քո երեսի լույսով են նրանք ընթանում+, 16  Քո անունով են նրանք ուրախանում ամեն օր+Եվ քո արդարությամբ են նրանք բարձրացվում+, 17  Որովհետև դու ես նրանց զորության փառքը+,Եվ քո հաճությամբ է մեր եղջյուրը բարձրանում+, 18  Որովհետև մեր վահանը Եհովայինն է+,Եվ մեր թագավորը Իսրայելի Սրբինն է+։ 19  Այն ժամանակ տեսիլքով խոսեցիր քեզ նվիրվածների հետ+Եվ ասացիր.«Օգնություն ցույց տվեցի հզորին+,Բարձրացրի ընտրվածին ժողովրդի միջից+։ 20  Գտա իմ Դավիթ ծառային+Եվ իմ սուրբ յուղով օծեցի նրան+։ 21  Իմ ձեռքը նրա հետ ամուր կլինի+,Եվ իմ բազուկը նրան կզորացնի+։ 22  Թշնամին չի հարստահարի նրան+,Եվ անարդարության որդին նրան չի չարչարի+։ 23  Նրա առաջ ես ջախջախեցի իր ոսոխներին+Եվ նրան ատողներին հարվածեցի+։ 24  Իմ հավատարմությունն ու իմ սիրառատ բարությունը նրա հետ են+,Եվ իմ անունով է նրա եղջյուրը բարձրացվում+։ 25  Ծովի վրա դրեցի նրա ձեռքը+Եվ նրա աջ ձեռքը՝ գետերի վրա+։ 26  Նա կանչում է ինձ. «Դո՛ւ ես իմ Հայրը+,Իմ Աստվածը+ և իմ փրկության Վեմը»+։ 27  Ես նրան անդրանիկ կդարձնեմ+,Երկրի թագավորներից ավելի բարձր կդնեմ+։ 28  Հավիտյան կպահպանեմ իմ սիրառատ բարությունը նրա հանդեպ+,Եվ նրա հետ կապած իմ ուխտը անփոփոխ կլինի+։ 29  Նրա սերունդը կհաստատեմ հավիտյան+,Եվ նրա գահը՝ ինչպես երկնքի օրերը+։ 30  Եթե նրա որդիները իմ օրենքը թողնեն+Եվ իմ դատավճիռների համաձայն չքայլեն+, 31  Եթե իմ կանոնները խախտենԵվ չպահեն իմ պատվիրանները, 32  Ես կկանչեմ նրանց պատասխան տալու և գավազանով կպատժեմ իրենց հանցանքների համար+,Եվ հարվածներով՝ իրենց անօրենությունների համար+։ 33  Բայց իմ սիրառատ բարությունը չեմ կտրի նրանից+Եվ իմ հավատարմությունը սուտ չեմ հանի+։ 34  Իմ ուխտը չեմ դրժի+Եվ իմ շուրթերից դուրս եկածը չեմ փոխի+։ 35  Մեկընդմիշտ երդվել եմ իմ սրբությամբ+,Դավթին ես չեմ ստի+։ 36  Նրա սերունդը հավիտյան պիտի լինի+,Եվ նրա գահը՝ ինչպես արեգակը իմ առաջ+։ 37  Լուսնի նման՝ այն պիտի հավիտյան հաստատված լինի,Ինչպես հավատարիմ վկա երկնքում»։ (Սելա) 38  Բայց դու, դու մերժում ես ու արհամարհում+,Դու զայրացած ես քո օծյալի վրա+։ 39  Դու արհամարհեցիր քո ծառայի ուխտը,Անարգեցիր նրա թագը՝ գետին գցելով+։ 40  Քանդեցիր նրա փարախների բոլոր քարե պարիսպները+Եվ նրա ամրություններն ավերակ դարձրիր+։ 41  Ճանապարհով բոլոր անցնողները կողոպտեցին նրան+Եվ նա նախատինք դարձավ իր հարևանների առաջ+։ 42  Դու բարձրացրիր նրա ոսոխների աջ ձեռքը+,Ուրախություն պատճառեցիր նրա բոլոր թշնամիներին+։ 43  Դու նորից նրա դեմ ես դուրս գալիս ու նրա սրի դեմ+Եվ պատերազմի ժամանակ նեցուկ չես կանգնում նրան+։ 44  Դու զրկեցիր նրան իր փայլից+Եվ նրա գահը գետին տապալեցիր+։ 45  Կարճացրիր նրա երիտասարդության օրերը,Ամոթով պարուրեցիր նրան+։ (Սելա) 46  Մինչև ե՞րբ ես, ո՛վ Եհովա, թաքցնելու քո անձը։ Մի՞թե ընդմիշտ+։Մինչև ե՞րբ է բարկությունդ բորբոքվելու հրի պես+։ 47  Հիշի՛ր, թե որքան կարճ է կյանքիս տևողությունը+։Մի՞թե զուր տեղն ես արարել մարդկանց բոլոր որդիներին+։ 48  Կենդանի մարդկանցից ո՞վ է, որ մահ չի տեսնելու+,Կարո՞ղ է նա իր հոգին ազատել գերեզմանի* ձեռքից+։ (Սելա) 49  Ո՞ւր են քո սիրառատ բարության նախկին գործերը, ո՛վ Եհովա,Որոնց մասին քո հավատարմությամբ երդվել ես Դավթին+։ 50  Հիշի՛ր, ո՛վ Եհովա, քո ծառաների վրա եղած նախատինքը+,Հիշի՛ր, որ բազում ազգերից եկած այդ նախատինքը իմ ծոցում եմ կրում+։ 51  Հիշի՛ր, թե ինչպես նախատեցին թշնամիներդ, ո՛վ Եհովա+,Թե ինչպես նախատեցին օծյալիդ ոտնահետքերը+։ 52  Թող օրհնյալ լինի Եհովան հավիտյան։ Ամեն և ամեն+։

Ծանոթագրություններ

Տե՛ս 32-րդ սաղմոսի ենթախորագրի ծնթ.։
Կամ՝ «հրեշտակներից»։
Հվնբր վերաբ. է Եգիպտոսին կամ նրա փարավոնին։
Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։