Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոսներ 88։1-18

Երգ։ Կորխի որդիների սաղմոսը։ Նվագավարին։ Մախալաթ*։ Պատասխան երգի համար։ Եզրահյան Եմանի+ Մասքիլը*։ 88  Ո՜վ Եհովա, իմ փրկությա՛ն Աստված+, Ցերեկը ես աղաղակում էի+ Նույնպես և գիշերը՝ քո դիմաց+։   Աղոթքս քո առաջ կգա+։ Խոնարհեցրո՛ւ ականջդ իմ աղերսանքին+,   Որովհետև հոգիս լցվել է չարիքներով+, Եվ կյանքս գերեզմանին* է մոտեցել+։   Փոսի մեջ իջնողների հետ համարվեցի+, Դարձա ինչպես մի մարդ, որ ուժ չունի+,   Ազատվեցի, ինչպես մահացածները+, Ինչպես սպանվածները՝ գերեզմանների մեջ պառկած+, Որոնց դու այլևս չես հիշում Եվ որոնք կտրված են քո օգնության ձեռքից+։   Դու ինձ ամենախորունկ փոսի մեջ դրիր, Խավար տեղերում, մեծ անդունդի մեջ+։   Զայրույթդ ինձ վրա է թափվել+, Եվ քո բոլոր ալիքներով հարվածում ես ինձ+։ (Սելա)   Իմ ծանոթներին դու հեռացրիր ինձանից+, Ինձ գարշելի դարձրիր նրանց համար+։ Ես փակի տակ եմ և չեմ կարող դուրս գալ+։   Աչքս տկարացել է տառապանքներիս պատճառով+։ Օրնիբուն ես քեզ եմ կանչում, ո՛վ Եհովա+, Դեպի քեզ եմ տարածում իմ ձեռքերը+։ 10  Մի՞թե մեռելների համար հրաշագործություն ես անելու+։ Կամ մի՞թե անզոր մեռելները վեր են կենալու+ Ու գովերգելու են քեզ+։ (Սելա) 11  Մի՞թե գերեզմանում պատմվելու է քո սիրառատ բարության մասին Եվ քո հավատարմության մասին՝ կորստի վայրում+։ 12  Մի՞թե խավարի մեջ ճանաչվելու են քո հրաշագործությունները+, Կամ քո արդարությունը՝ մոռացության երկրում+։ 13  Բայց ես քեզ եմ օգնության կանչում, ո՛վ Եհովա+, Եվ առավոտյան իմ աղոթքը քեզ մոտ է գալիս+։ 14  Ինչո՞ւ ես, ո՛վ Եհովա, մերժում իմ հոգին+։ Ինչո՞ւ ես երեսդ ծածկում ինձանից+։ 15  Մանկությունից ի վեր ես ճնշված եմ և մեռնելու վրա եմ+։ Զարհուրելի շատ բաներ կրեցի քեզանից+։ 16  Քո բորբոքված բարկության կայծերը իմ վրայով անցան+, Քեզանից եկող արհավիրքները լռեցրին ինձ+։ 17  Ջրերի պես ողջ օրը դրանք շրջապատում էին ինձ+՝ Միաժամանակ ամեն կողմից ինձ պաշարելով։ 18  Դու հեռացրիր ինձանից իմ ընկերոջն ու ծանոթին+. Խավարն է իմ միակ ընկերը+։

Ծանոթագրություններ

Տե՛ս 53-րդ սաղմոսի ենթախորագրի ծնթ.։
Տե՛ս 32-րդ սաղմոսի ենթախորագրի ծնթ.։
Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։