Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոսներ 86։1-17

Դավթի աղոթքը։ 86  Խոնարհեցրո՛ւ ականջդ, ո՜վ Եհովա։ Պատասխա՛ն տուր ինձ+, Որովհետև ես խեղճ եմ ու աղքատ+։   Պահպանի՛ր իմ հոգին, քանի որ ես նվիրված եմ քեզ+։ Դո՛ւ ես իմ Աստվածը։ Փրկի՛ր քո ծառային, որը քեզ է ապավինում+։   Բարեհա՛ճ եղիր իմ հանդեպ, ո՜վ Եհովա+, Քանի որ օրնիբուն ես քեզ եմ կանչում+։   Ուրախացրո՛ւ քո ծառայի հոգին+, Որովհետև, ո՛վ Եհովա, դեպի քեզ եմ իմ հոգին բարձրացնում+։   Ո՛վ Եհովա, դու բարի ես+ ու ներելու պատրաստ+, Եվ մեծ է քո սիրառատ բարությունը բոլոր նրանց հանդեպ, ովքեր կանչում են քեզ+։   Ակա՛նջ դիր, ո՜վ Եհովա, իմ աղոթքին+ Եվ ո՛ւշ դարձրու իմ աղաչանքների ձայնին+։   Իմ նեղության օրը ես քեզ կկանչեմ+, Որովհետև դու կպատասխանես ինձ+։   Քեզ նմանը չկա աստվածների մեջ, ո՛վ Եհովա+, Եվ ոչինչ չկա, որ նմանվի քո գործերին+։   Բոլոր ազգերը, որոնց դու ստեղծեցիր, կգան+ Ու կխոնարհվեն քո առաջ, ո՛վ Եհովա+, Եվ փառք կտան քո անվանը+, 10  Որովհետև դու մեծ ես ու զարմանահրաշ գործեր ես անում+, Դո՛ւ ես Աստված, միայն դո՛ւ+։ 11  Սովորեցրո՛ւ ինձ, ո՛վ Եհովա, քո ճանապարհը+։ Ես քո ճշմարտության մեջ կքայլեմ+։ Միավորի՛ր իմ սիրտը, որ վախենամ քո անունից+։ 12  Իմ ողջ սրտով գովերգում եմ քեզ, ո՛վ իմ Աստված Եհովա+, Ես կփառաբանեմ քո անունը հավիտյան, 13  Որովհետև մեծ է քո սիրառատ բարությունը իմ հանդեպ+, Եվ դու ազատեցիր իմ հոգին գերեզմանից*՝ նրա ամենախոր տեղից+։ 14  Ո՛վ Աստված, հանդուգն մարդիկ վեր են կացել ինձ վրա+, Բռնակալ մարդկանց ժողովը իմ հոգին է փնտրում+, Նրանք չեն տեսնում քեզ իրենց առաջ+։ 15  Բայց դու, ո՛վ Եհովա, ողորմած ու գթառատ Աստված ես+, Չես շտապում բարկանալ+ և լի ես սիրառատ բարությամբ ու ճշմարտությամբ+։ 16  Դեպի ի՛նձ դարձիր և բարեհա՛ճ եղիր իմ հանդեպ+։ Տո՛ւր զորությունդ քո ծառային+ Եվ փրկի՛ր քո աղախնի որդուն+։ 17  Իմ հանդեպ քո բարության մասին մի նշան ցույց տուր, Որպեսզի ինձ ատողները տեսնեն ու ամոթ զգան+, Որովհետև դու, ո՛վ Եհովա, օգնեցիր ու մխիթարեցիր ինձ+։

Ծանոթագրություններ

Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։