Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոսներ 85։1-13

Նվագավարին։ Կորխի որդիների սաղմոսը։ Երգ։ 85  Ո՛վ Եհովա, դու հաճույք ես ստանում քո երկրից+։ Գերությունից հետ դարձրիր Հակոբի որդիներին+։   Դու ներեցիր քո ժողովրդի անօրենությունը+ Եվ նրա բոլոր մեղքերը ծածկեցիր+։ (Սելա)   Դու զսպեցիր քո ողջ ցասումը+, Հետ դարձար քո բորբոքված բարկությունից+։   Հավաքի՛ր մեզ նորից, ո՛վ մեր փրկության Աստված+, Դադարեցրո՛ւ քո զայրույթը, որ մեզ վրա է+։   Մի՞թե մեզ վրա ընդմիշտ պիտի բարկացած մնաս+, Մի՞թե զայրույթդ սերնդից սերունդ պիտի ձգվի+։   Մի՞թե մեզ կրկին չպիտի կենդանացնես+, Որպեսզի ժողովուրդդ ուրախանա քեզանով+։   Ցո՛ւյց տուր մեզ, ո՜վ Եհովա, քո սիրառատ բարությունը+, Եվ քո փրկությո՛ւնը տուր մեզ+։   Ես պիտի լսեմ, թե ինչ է խոսելու ճշմարիտ Աստված Եհովան+, Որովհետև նա խաղաղություն է խոսելու իր ժողովրդի+ և իրեն նվիրվածների հետ, Միայն թե նրանք նորից չդառնան ինքնավստահ+։   Արդարև, նրա փրկությունը մոտ է իրենից վախեցողներին+, Որպեսզի մեր երկրում փառքը բնակվի+։ 10  Սիրառատ բարությունն ու ճշմարտությունը իրար հանդիպեցին+, Արդարությունն ու խաղաղությունը համբուրվեցին+։ 11  Ճշմարտությունը կբուսնի երկրից+, Եվ արդարությունը երկնքից ցած կնայի+։ 12  Եհովան բարիք կտա+, Եվ մեր երկիրը կտա իր բերքը+։ 13  Նրա առջևից արդարությունը կքայլի+ Եվ նրա ոտնահետքերով ճանապարհ բաց կանի+։

Ծանոթագրություններ