Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոսներ 84։1-12

Նվագավարին։ Գիթթիթ*+։ Կորխի որդիների սաղմոսը։ Երգ։ 84  Որքա՜ն եմ սիրում քո վեհապանծ բնակավայրը+, Ո՛վ Զորքերի Տեր Եհովա+։   Հոգիս Եհովայի գավիթներին է փափագում և մաշվում է դրանց համար+։ Սիրտս ու մարմինս կենդանի Աստծուն են աղաղակում ցնծությամբ+։   Նույնիսկ թռչունն է տուն գտնում, Եվ ծիծեռնակը՝ բույն իր համար, Որտեղ իր ձագերին է դնում՝ Քո վեհաշուք զոհասեղանի մոտ, ո՛վ Զորքերի Տեր Եհովա, իմ թագավո՛ր և իմ Աստվա՛ծ։   Երջանիկ են քո տան մեջ բնակվողները+, Նրանք անդադար քեզ են փառաբանում+։ (Սելա)   Երջանիկ են այն մարդիկ, որոնց զորությունը քեզանից է+, Որոնց սրտերը փափագում են քո տան ճանապարհներին լինել+։   Անցնելով տափաստանի միջով, որտեղ բակայի* թփեր են աճում+՝ Նրանք այն աղբյուրի են վերածում. Ուսուցիչն+ իրեն օրհնություններով է պարուրում։   Նրանք զորությունից զորություն են գնալու+, Յուրաքանչյուրն Աստծու առաջ է ներկայանում Սիոնում+։   Ո՛վ զորքերի Աստված Եհովա, լսի՛ր իմ աղոթքը+, Ակա՛նջ դիր, ո՛վ Հակոբի Աստված+։ (Սելա)   Ո՜վ մեր վահան, տե՛ս, ո՜վ Աստված+, Եվ քո օծյալի երեսին նայիր+։ 10  Որովհետև քո գավիթներում անցկացրած մեկ օրը ավելի լավ է, քան հազարավորները՝ դրանցից դուրս+։ Նախընտրում եմ իմ Աստծու տան շեմին կանգնել+, Քան թե բնակվել ամբարշտության վրանների մեջ+, 11  Որովհետև Եհովա Աստվածը արև է+ ու վահան+, Նա բարեհաճություն է ցույց տալիս ու փառք է տալիս+։ Անարատության մեջ քայլողներին Եհովան ոչ մի բարիքից չի զրկում+։ 12  Ո՛վ Զորքերի Տեր Եհովա, երջանիկ է այն մարդը, որ քե՛զ է ապավինում+։

Ծանոթագրություններ

Տե՛ս 8-րդ սաղմոսի ենթախորագրի ծնթ.։
Այս բառը տառադարձված է եբր-ից, որի ճշգրիտ նշ-ը հայտնի չէ։