Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Ընտրել լեզուն Հայերեն

Սաղմոս 79։1-13

Ասափի երգը։ 79  Ո՛վ Աստված, ազգերը մտան քո ժառանգության մեջ+,Քո սուրբ տաճարը պղծեցին+Եվ Երուսաղեմը ավերակների կույտ դարձրին+։   Քո ծառաների դիակները որպես կերակուր տվեցին երկնքի թռչուններին+,Քեզ նվիրվածների մարմինը՝ երկրի գազաններին+։   Նրանց արյունը ջրի պես թափեցինԱմբողջ Երուսաղեմում, և չկար մեկը, որ թաղեր նրանց+։   Մեր հարևանների առաջ նախատինք դարձանք+,Մեր շուրջը եղողների համար՝ ծաղրուծանակ+։   Մինչև ե՞րբ, ո՛վ Եհովա, պիտի բարկանաս։ Հավիտյա՞ն+։ Մինչև ե՞րբ պիտի քո զայրույթը կրակի պես բորբոքվի+։   Թափի՛ր ցասումդ ազգերի վրա, որոնք քեզ չեն ճանաչում+,Եվ թագավորությունների վրա, որոնք քո անունը չեն կանչում+,   Որովհետև նրանք կերան Հակոբին+Եվ նրա բնակավայրը ամայացրին+։   Մի՛ պատժիր մեզ մեր նախնիների անօրենությունների համար+։ Շտապի՛ր։ Թող քո ողորմությունը դիմավորի մեզ+,Որովհետև մենք խիստ հյուծված ենք+։   Օգնի՛ր մեզ, ո՛վ մեր փրկության Աստված+,Քո անվան փառքի համար+,Ազատի՛ր մեզ ու ների՛ր մեր մեղքերը քո անվան համար+։ 10  Ինչո՞ւ ազգերն ասեն. «Ո՞ւր է նրանց Աստվածը»+։ Թող որ մեր աչքերը տեսնեն, թե ինչպես ազգերի մեջ հայտնի կդառնա+Քո ծառաների թափված արյան վրեժխնդրությունը+։ 11  Թող գերության մեջ եղողի հառաչանքը քո առաջը գա+։ Քո բազկի մեծության համեմատ կենդանի՛ պահիր մահապարտներին+։ 12  Յոթնապատիկ հատուցի՛ր մեր հարևաններին, իրենց ծոցը դիր+Այն նախատինքը, որով նրանք նախատեցին քեզ, ո՛վ Եհովա+։ 13  Իսկ մենք, որ քո ժողովուրդն ենք և քո արոտի ոչխարները+,Պիտի մեր երախտագիտությունը հայտնենք քեզ հավիտյան,Սերնդից սերունդ քո փառքը պիտի հռչակենք+։

Ծանոթագրություններ