Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոսներ 78։1-72

Մասքիլ*։ Ասափի+ սաղմոսը։ 78  Ակա՛նջ դիր, ո՛վ իմ ժողովուրդ, իմ օրենքին+, Խոնարհեցրո՛ւ ականջդ իմ բերանի խոսքերին+։   Առակներով կբացեմ բերանս+, Կբխեցնեմ հին ժամանակների հանելուկները+,   Որոնք լսել ենք և գիտենք+, Եվ որոնք մեր հայրերը պատմել են մեզ+,   Որոնք մենք չենք թաքցնում նրանց որդիներից+, Գալիք սերնդին պատմում ենք+ Եհովայի գործերը, որ գովաբանության են արժանի, և նրա զորությունն+ Ու այն զարմանահրաշ բաները, որ նա արել է+։   Նա վկայություն հաստատեց Հակոբի մեջ+ Եվ օրենք դրեց Իսրայելի մեջ+, Բաներ, որոնք նա պատվիրեց մեր նախահայրերին+, Որ իմացնեն իրենց որդիներին+,   Որպեսզի եկող սերունդը՝ այն որդիները, որ պիտի ծնվեն, իմանան դրանք+, Որ նրանք էլ վեր կենան ու իրենց որդիներին պատմեն+,   Որպեսզի ապավինեն Եհովային+ Եվ չմոռանան Աստծու գործերը+, այլ պահեն նրա պատվիրանները+,   Որպեսզի իրենց նախահայրերի պես+ Կամակոր ու ապստամբ+ սերունդ չդառնան, Սերունդ, որը չպատրաստեց իր սիրտը+, Եվ որի ոգին հավատարիմ չէր Աստծուն+։   Եփրեմի որդիները, որ թեև զինված աղեղնավորներ էին+, Նահանջեցին կռվի օրը+։ 10  Նրանք չպահեցին Աստծու ուխտը+ Եվ մերժեցին նրա օրենքի համեմատ քայլել+։ 11  Նաև սկսեցին մոռանալ նրա արածները+ Եվ այն զարմանահրաշ գործերը, որ նա իրենց տեսնել տվեց+։ 12  Նրանց հայրերի առաջ նա զարմանահրաշ գործեր արեց+ Եգիպտոսում+՝ Տայանիսի+ դաշտում։ 13  Նա բաժանեց ծովը և նրանց անց կացրեց+, Ջրերը պատնեշի պես կանգնեցրեց+։ 14  Առաջնորդեց նրանց. ցերեկը՝ ամպով+, Իսկ ողջ գիշերը՝ կրակի լույսով+։ 15  Անապատում ժայռեր ճեղքեց+, Որ առատությամբ խմեցնի նրանց, ինչպես ջրերի անդունդներից+։ 16  Ժայռից աղբյուրներ բխեցրեց+ Եվ ջրեր վայր բերեց գետերի պես+։ 17  Բայց նրանք շարունակեցին ավելի շատ մեղք գործել նրա դեմ+՝ Բարձրյալի դեմ ապստամբելով անջուր վայրում+։ 18  Նրանք փորձեցին Աստծուն իրենց սրտերում+՝ Ուտելիք խնդրելով իրենց հոգու համար+, 19  Ուստի սկսեցին Աստծու դեմ խոսել+։ Նրանք ասացին. «Արդյոք Աստված կարո՞ղ է անապատում սեղան գցել»+։ 20  Ահա նա զարկեց ժայռին+, Որ ջրեր բխեն և վտակներ հոսեն+։ «Արդյոք կարո՞ղ է նաև հաց տալ+ Կամ կերակուրով ապահովել իր ժողովրդին»+։ 21  Երբ Եհովան լսեց այս, ցասումով լցվեց+. Կրակ բոցավառվեց Հակոբի դեմ+, Եվ բարկություն բորբոքվեց Իսրայելի դեմ+, 22  Որովհետև նրանք չհավատացին Աստծուն+ Եվ չվստահեցին նրա ուղարկած փրկությանը+։ 23  Նա վերևում հրաման տվեց ամպամած երկնքին Եվ երկնքի դռները բաց արեց+։ 24  Որպես կերակուր մանանա տեղացրեց նրանց վրա+ Ու երկնքի ցորենը նրանց տվեց+։ 25  Մարդիկ կերան զորավորների* հացը+. Նա պաշար ուղարկեց նրանց կշտանալու չափ+։ 26  Արևելյան քամի հանեց երկնքում+ Եվ հարավային քամի բերեց իր զորությամբ+։ 27  Փոշու պես կերակուր բերեց նրանց վրա+ Եվ ծովի ավազի պես՝ թռչուններ+, 28  Որոնց գցեց իր ճամբարի մեջ+՝ Իր վրանների+ շուրջբոլորը։ 29  Նրանք կերան ու լիովին կշտացան+, Իրենց ուզածը նա տվեց նրանց+։ 30  Սակայն նրանք չզսպեցին իրենց ցանկությունը. Ուտելիքը դեռ իրենց բերանում էր+, 31  Երբ Աստծու բարկությունը բորբոքվեց նրանց դեմ+։ Նա սպանեց նրանց ուժեղներին+ Եվ գետին զարկեց Իսրայելի երիտասարդներին։ 32  Չնայած այս ամենին՝ նրանք շարունակեցին մեղք գործել+ Եվ հավատ չընծայեցին նրա զարմանահրաշ գործերին+։ 33  Այդ պատճառով էլ նա վերջ դրեց նրանց օրերին, ինչպես որ շունչն են փչում+, Եվ ահուսարսափով՝ նրանց տարիներին։ 34  Ամեն անգամ, երբ նա սպանում էր նրանց, դեպի իրեն էին դառնում+, Վերադառնում էին և Աստծուն փնտրում+։ 35  Նրանք հիշում էին, որ Աստված իրենց Վեմն էր+, Եվ որ Բարձրյալ Աստվածը իրենց Վրիժառուն էր+։ 36  Նրանք փորձում էին խաբել նրան իրենց շուրթերով+ Եվ ստել նրան իրենց լեզվով+։ 37  Նրանց սիրտը հաստատուն չէր նրա հետ+, Եվ նրանք հավատարիմ չէին նրա ուխտի մեջ+։ 38  Բայց նա ողորմած էր+. ներում էր անօրենությունը+ և չէր կործանում նրանց+։ Շատ անգամներ զսպում էր իր բարկությունը+ Եվ չէր բորբոքում իր ողջ զայրույթը։ 39  Հիշում էր, որ նրանք մարմին են+, Որ ոգին* գնում է ու հետ չի դառնում+։ 40  Քանի՜-քանի՜ անգամ ապստամբեցին նրա դեմ անապատում+, Վշտացրին նրան անջուր վայրում+։ 41  Կրկին ու կրկին փորձեցին Աստծուն+ Եվ ցավ պատճառեցին Իսրայելի Սրբին+։ 42  Չհիշեցին նրա ձեռքը+, Չհիշեցին այն օրը, երբ իրենց փրկագնեց ոսոխից+, 43  Թե ինչպես իր նշանները ցույց տվեց Եգիպտոսում+ Եվ իր հրաշքները՝ Տայանիսի դաշտում+, 44  Թե ինչպես Նեղոսի ջրանցքները արյան փոխեց+, Այնպես որ նրանք չկարողանան խմել իրենց աղբյուրներից+։ 45  Խայթող ճանճեր ուղարկեց նրանց վրա, որ խայթոցներով չարչարեն+, Եվ գորտեր, որ կործանեն նրանց+։ 46  Նրանց բերքը տվեց խավարասերներին, Եվ վաստակը՝ մորեխներին+։ 47  Կարկուտով+ ոչնչացրեց նրանց որթատունկերը Եվ կարկուտի քարերով՝ ժանտաթզենիները+։ 48  Նրանց բեռնակիր կենդանիներին մատնեց կարկուտին+, Իսկ անասուններին՝ ժանտախտին։ 49  Նրանց վրա իր սաստիկ բարկությունն ուղարկեց+, Ցասում, մեղադրանքներ և նեղություն+, Աղետ բերող հրեշտակների զորքեր+։ 50  Նա ճանապարհ պատրաստեց իր բարկության համար+։ Նրանց հոգիները չպահեց մահից Եվ նրանց կյանքը մատնեց համաճարակին+։ 51  Նա հարվածեց Եգիպտոսի բոլոր առաջնեկներին+՝ Նրանց որդեծնության զորության սկզբին՝ Քամի+ վրաններում։ 52  Ապա իր ժողովրդին հանեց ինչպես ոչխարների+ Եվ հոտի նման առաջնորդեց անապատում+։ 53  Ապահով առաջնորդեց նրանց, և նրանք վախի մեջ չընկան+. Եվ ծովը ծածկեց նրանց թշնամիներին+։ 54  Նա իր սուրբ վայրը բերեց նրանց+, Այս լեռնային շրջանը, որը նրա աջ ձեռքից էին ստացել+։ 55  Նրանց պատճառով նա ազգերին դուրս քշեց+, Չափման լարով նրանց ժառանգություն բաժանեց+ Եվ Իսրայելի ցեղերին իրենց տներում բնակեցրեց+։ 56  Բայց նրանք սկսեցին փորձել Բարձրյալ Աստծուն և ապստամբել նրա դեմ+ Ու նրա հիշեցումները չպահեցին+։ 57  Հետ դարձան ու իրենց հայրերի պես դավաճանություն գործեցին+, Հետ դարձան լարն արձակած աղեղի պես+։ 58  Վիրավորեցին նրան իրենց բարձր տեղերով+ Եվ իրենց քանդակված կուռքերով նրա խանդը* շարժեցին+։ 59  Աստված լսեց+ ու ցասումով լցվեց+ Եվ խիստ արհամարհեց Իսրայելին+։ 60  Նա լքեց Սելովի խորանը+, Այն վրանը, որտեղ ապրում էր մարդկանց մեջ+։ 61  Իր զորությունը գերության տվեց+ Եվ իր փառահեղությունը՝ ոսոխի ձեռքը+։ 62  Իր ժողովրդին նա սրի մատնեց+ Եվ խիստ բարկացավ իր ժառանգության վրա+։ 63  Նրա երիտասարդներին կրակը լափեց, Եվ նրա կույսերի համար ամուսնության երգ չերգեցին+։ 64  Նրա քահանաները սրով ընկան+, Եվ նրանց այրիները չողբացին+։ 65  Այդ ժամանակ Եհովան արթնացավ, ասես քնից+, Ինչպես զորավոր մեկը, որ սթափվում է գինուց+։ 66  Նա թիկունքից հարվածեց իր թշնամիներին+, Հավիտենական նախատինք տվեց նրանց+։ 67  Մերժեց Հովսեփի վրանը+ Եվ Եփրեմի ցեղին չընտրեց+, 68  Այլ Հուդայի ցեղն ընտրեց+՝ Սիոն լեռը, որին նա սիրեց+։ 69  Կառուցեց իր սրբարանը, ինչպես բարձունքները+, Ինչպես երկիրը, որը հաստատեց հավիտյան+։ 70  Իր Դավիթ ծառային ընտրեց+, Նրան հոտերի փարախներից վերցրեց+։ 71  Ծիծ տվող ոչխարների+ մոտից Նա բերեց նրան, որ հովիվ լինի Հակոբի՝ իր ժողովրդի վրա+, Եվ Իսրայելի՝ իր ժառանգության վրա+։ 72  Եվ նա իր սրտի անարատությամբ սկսեց հովվել+ Ու իր հմուտ ձեռքերով առաջնորդել նրանց+։

Ծանոթագրություններ

Տե՛ս 32-րդ սաղմոսի ենթախորագրի ծնթ.։
LXXSyVg-ում՝ «հրեշտակների»։
Կամ՝ «կյանքի ուժը»։
Տե՛ս Ելք 34։14-ի ծնթ.։