Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոսներ 77։1-20

Նվագավարին։ Իդիթուն*։ Ասափի+ սաղմոսը։ Երգ։ 77  Իմ ձայնով ես կաղաղակեմ Աստծուն+, Իմ ձայնով՝ Աստծուն, և նա կլսի ինձ+։   Իմ նեղության օրը Եհովային եմ փնտրում+։ Գիշերը ձեռքս մեկնած է և չի թմրում, Հոգիս չի կամենում մխիթարվել+։   Կհիշեմ Աստծուն և կհառաչեմ+։ Կմտահոգվեմ, և ոգիս կնվաղի+։ (Սելա)   Աչքերիս արտևանունքը դու բաց ես պահում+։ Ես խռովված եմ ու չեմ կարող խոսել+։   Մտածում եմ անցած-գնացած օրերի մասին+, Հեռավոր անցյալի տարիների մասին։   Գիշերը կհիշեմ իմ լարերից դուրս եկող մեղեդին+։ Սիրտս կմտահոգվի+, Եվ ոգիս ամեն ինչ քննության կենթարկի։   Մի՞թե Եհովան հավետ պիտի մերժի մեզ+, Եվ մի՞թե այլևս չենք կարող հաճելի լինել նրան+։   Մի՞թե հավիտյան վերջացել է նրա սիրառատ բարությունը+։ Սպառվե՞լ է արդյոք նրա խոսքը+ բոլոր սերունդների համար։   Մի՞թե Աստված մոռացել է իր բարեհաճության մասին+, Կամ մի՞թե նա բարկության մեջ փակել է իր ողորմությունը+։ (Սելա) 10  Մի՞թե ես պիտի ասեմ. «Ինձ խոցում է այն+, Որ Բարձրյալը հետ է պահում իր աջը»+։ 11  Պիտի հիշեմ Յահի գործերը+։ Պիտի հիշեմ այն զարմանահրաշ բաները, որ արել ես դու վաղուց ի վեր+։ 12  Պիտի խորհրդածեմ քո բոլոր գործերի մասին+ Եվ քո արածների մասին պիտի միտք անեմ+։ 13  Ո՛վ Աստված, քո ճանապարհը սուրբ տեղում է+։ Ո՞վ կա Աստծու նման մեծ Աստված+։ 14  Դո՛ւ ես ճշմարիտ Աստվածը, որ զարմանահրաշ բաներ ես անում+։ Ժողովուրդների մեջ զորությունդ ցույց տվեցիր+։ 15  Բազկովդ ազատեցիր քո ժողովրդին+՝ Հակոբի և Հովսեփի որդիներին։ (Սելա) 16  Ջրերը տեսան քեզ, ո՛վ Աստված, Ջրերը տեսան քեզ և սաստիկ ցավերով բռնվեցին+։ Ջրերի անդունդները խռովվեցին+։ 17  Ամպերը որոտումով ջուր թափեցին+, Ամպամած երկինքը թնդյուն արձակեց, Եվ նետերդ այս ու այն կողմ սուրացին+։ 18  Քո որոտի ձայնը ասես կառքերի անիվների ձայն լիներ+, Կայծակները լուսավորեցին երկիրը+, Երկիրը խռովվեց ու դողաց+։ 19  Ծովի միջով անցավ քո ճանապարհը+, Եվ քո շավիղը՝ շատ ջրերի միջով։ Քո ոտնահետքերը չերևացին։ 20  Դու առաջնորդեցիր քո ժողովրդին ինչպես մի հոտի+ Մովսեսի և Ահարոնի ձեռքով+։

Ծանոթագրություններ

Տե՛ս 39-րդ սաղմոսի ենթախորագրի ծնթ.։