Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոսներ 75։1-10

Նվագավարին։ «Մի՛ կործանիր»։ Ասափի+ սաղմոսը։ Երգ։ 75  Շնորհակալություն ենք հայտնում քեզ, ո՛վ Աստված, շնորհակալություն  ենք հայտնում+, Քո անունը մեզ հետ է+։ Մարդիկ քո հրաշագործությունների մասին պիտի հռչակեն+։   «Ես որոշված ժամանակ ընտրեցի+, Սկսեցի ուղիղ դատել+։   Երբ երկիրն իր բոլոր բնակիչների հետ տարրալուծվեց+, Ես կարգի բերեցի նրա սյուները»+։ (Սելա)   Հիմարներին ասացի. «Հիմար մի՛ եղեք»+։ Եվ ամբարիշտներին ասացի. «Եղջյուր մի՛ բարձրացրեք+։   Ձեր եղջյուրը վեր մի՛ բարձրացրեք։ Մի՛ խոսեք ամբարտավան պարանոցով+,   Որովհետև բարձրանալը ոչ արևելքից, ոչ արևմուտքից Եվ ոչ էլ հարավից է լինելու,   Որովհետև Աստված է դատավորը+։ Մեկին ցածրացնում է, մյուսին՝ բարձրացնում+։   Բաժակ կա Եհովայի ձեռքում+, Եվ գինին փրփրում է. այն լի է խառնուրդով։ Նա, անշուշտ, նրանից կթափի նստվածքը, Եվ երկրի բոլոր ամբարիշտները ամբողջությամբ կխմեն այն»+։   Իսկ ես կպատմեմ այս մասին հավիտյան, Սաղմոս կերգեմ Հակոբի Աստծուն+։ 10  «Ամբարիշտների բոլոր եղջյուրները ես կկոտրեմ»+։ Իսկ արդարների եղջյուրները կբարձրացվեն+։

Ծանոթագրություններ