Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոսներ 74։1-23

Մասքիլ*։ Ասափի+ սաղմոսը։ 74  Ինչո՞ւ ես, ո՛վ Աստված, մերժել մեզ հավիտյան+։ Ինչո՞ւ է բարկությունդ շարունակ բորբոքվում քո արոտի ոչխարների վրա+։   Հիշի՛ր քո ժողովին, որին հին ժամանակներից քոնն ես դարձրել+, Այն ցեղին, որին հետ ես գնել որպես ժառանգություն+, Եվ այս Սիոն լեռը, որտեղ դու բնակվում ես+։   Բարձրացրո՛ւ քո քայլերը դեպի հնամյա ավերակները+։ Թշնամին սուրբ վայրում ամեն ինչ ավերել է+։   Քեզ թշնամություն անողները մռնչում են քո հանդիպման վայրի մեջտեղում+։ Նրանք իրենց սեփական խորհրդանիշներն են դրել+։   Նրանք ճանաչված են որպես կացին բարձրացնողներ մացառուտի ծառերի վրա։   Եվ հիմա սրբարանի բոլոր քանդակներն անխտիր կոտրատում են կացիններով ու երկաթե գործիքներով+։   Նրանք հրի մատնեցին քո սրբարանը+, Պղծեցին քո անվան խորանը՝ գետնին հավասարեցնելով այն+։   Նրանք ու նրանց սերունդը միասին ասացին իրենց սրտում. «Աստծու հանդիպման բոլոր վայրերը պետք է հրի մատնվեն այս երկրում»+։   Մեր նշանները մենք չենք տեսնում, այլևս մարգարե չկա+, Մեր մեջ չկա մեկը, որն իմանա, թե սա մինչև երբ է տևելու։ 10  Մինչև ե՞րբ է, ո՛վ Աստված, հակառակորդը նախատելու+։ Մի՞թե թշնամին հավիտյան անարգելու է քո անունը+։ 11  Ինչո՞ւ ես ձեռքդ հետ պահում, քո աջ ձեռքը+, Որ հանել ես ծոցիցդ։ Մի՞թե այժմ մենք պիտի կործանվենք։ 12  Բայց Աստված վաղուց ի վեր իմ թագավորն է+, Որ մեծ փրկություն է բերում երկրի վրա+։ 13  Քո զորությամբ դու շարժեցիր ծովը+, Ծովային հրեշների գլուխները դու ջարդեցիր ջրերի մեջ+։ 14  Դու փշրեցիր լևիաթանի*+ գլուխները Եվ նրան որպես կերակուր տվեցիր անջուր վայրերում բնակվող ժողովրդին+։ 15  Դու ճեղքեցիր աղբյուրը, և ջուրը հեղեղի պես հոսեց+։ Դու ցամաքեցրիր մշտահոս գետերը+։ 16  Քո՛նն է ցերեկը, և քո՛նն է գիշերը+։ Դու ես ստեղծել լուսատուն՝ արևը+։ 17  Դու ես հաստատել երկրի բոլոր սահմանները+, Ամառն ու ձմեռը դու ես ստեղծել+։ 18  Հիշի՛ր սա. թշնամին նախատում է, ո՛վ Եհովա+, Եվ անմիտ մարդիկ արհամարհում են քո անունը+։ 19  Գազանին մի՛ տուր տատրակի+ հոգին։ Քո ընկճվածների կյանքը հավիտյան մի՛ մոռացիր+։ 20  Հիշի՛ր քո ուխտի մասին+, Որովհետև երկրի մութ տեղերը բռնության բնակավայրերով են լցվել+։ 21  Թող որ փշրվածը ամոթով հետ չդառնա+։ Թող որ ընկճվածն ու աղքատը գովաբանեն քո անունը+։ 22  Վե՛ր կաց, ո՛վ Աստված, պաշտպանի՛ր քո դատը+։ Հիշի՛ր, որ անմիտը օրնիբուն նախատում է քեզ+։ 23  Մի՛ մոռացիր քեզ թշնամություն անողների ձայնը+։ Մշտապես բարձրանում է քեզ հակառակվողների աղմուկը+։

Ծանոթագրություններ

Տե՛ս 32-րդ սաղմոսի ենթախորագրի ծնթ.։
Հվնբր «կոկորդիլոս» կամ «ծովահրեշ»։