Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոսներ 73։1-28

Ասափի+ երգը։ 73  Արդարև, Աստված բարի է Իսրայելի հանդեպ, նրանց հանդեպ, ովքեր մաքուր են սրտով+։   Իսկ իմ ոտքերը գրեթե շեղվել էին ճանապարհից+, Քիչ էր մնում քայլերս սայթաքեին+,   Որովհետև ես նախանձեցի պարծենկոտներին+, Երբ ամբարիշտների խաղաղությունը տեսա+,   Որովհետև նրանք մահանալիս էլ ցավ չունեն+, Եվ նրանց փորը ճարպակալած է+։   Նրանք մյուս մարդկանց պես նեղություն չեն քաշում+ Եվ ուրիշների պես թշվառության մեջ չեն+։   Այդ պատճառով էլ ամբարտավանությունը նրանց համար վզնոցի պես է+, Եվ բռնությունը ծածկում է նրանց իբրև հանդերձ+։   Նրանց աչքերը գիրությունից դուրս են պրծել+, Նրանք իրենց սրտի երևակայությունից էլ այն կողմ են անցնում+։   Նրանք ծաղրում են և չար բաներ խոսում+, Հպարտությամբ են խոսում խաբեության մասին+։   Իրենց շուրթերը երկնքին են հասցնում+, Իսկ նրանց լեզուն քայլում է երկրի վրա+։ 10  Դրա համար նա ժողովրդին հետ է բերում այստեղ, Եվ առատությամբ ջրեր են լցվում նրանց համար։ 11  Նրանք ասում են. «Աստված ինչպե՞ս կարող է իմանալ+։ Կա՞ արդյոք իմացություն Բարձրյալի մոտ»+։ 12  Ահա սրանք են ամբարիշտները, որոնք երբեք ոչ մի անհանգստություն չունեն+։ Նրանք ավելացնում են իրենց ունեցվածքը+։ 13  Իրոք որ իմ սիրտը զուր տեղն եմ մաքրում+ Եվ ձեռքերս անմեղությամբ լվանում+։ 14  Ես թշվառության մեջ եմ ամեն օր+ Եվ խրատ եմ ստանում ամեն առավոտ+։ 15  Եթե ասեի, թե՝ «ես էլ եմ այդպես խոսելու», Քո որդիների սերնդի դեմ Անհավատարմություն գործած կլինեի+։ 16  Ես խորհրդածեցի, որ հասկանամ այս+, Սակայն դժվար էր իմ աչքերի առաջ, 17  Մինչև որ մտա Աստծու վեհապանծ սրբարանը+։ Ես ցանկացա իմանալ նրանց ապագան+։ 18  Արդարև, դու նրանց սայթաքուն տեղ ես կանգնեցնում+։ Դու նրանց կործանման ես մատնում+։ 19  Ինչպիսի՜ ահարկու տեսարան են նրանք դառնում մեկ ակնթարթում+։ Ինչպե՜ս են նրանք հասնում իրենց վախճանին, կործանվում հանկարծահաս աղետից։ 20  Ինչպես երազն է մոռացվում զարթնելուց հետո, ո՛վ Եհովա+, Այնպես էլ դու ես արհամարհելու նրանց, երբ վեր կենաս+, 21  Որովհետև սիրտս դառնացած էր+, Եվ երիկամներումս սուր ցավ կար+։ 22  Ես անխոհեմ էի ու անտեղյակ+, Քո աչքին անասունի պես դարձա+։ 23  Բայց ես միշտ քեզ հետ եմ+։ Դու բռնում ես իմ աջ ձեռքից+։ 24  Քո խորհրդով դու կառաջնորդես ինձ+ Եվ հետո ինձ փառքի կարժանացնես+։ 25  Ո՞ւմ ունեմ ինձ համար երկնքում+։ Քեզանից բացի, ուրիշ ուրախություն չունեմ երկրի վրա+։ 26  Մարմինս ու սիրտս նվաղել են+։ Աստված իմ սրտի վեմն է և իմ բաժինն է հավիտյան+։ 27  Ահա քեզանից հեռացողները կվերանան+, Դու կկործանես բոլոր նրանց, ովքեր քո դեմ շնություն գործելով՝ թողնում են քեզ+։ 28  Բայց ինձ համար բարի է Աստծուն մոտենալը+։ Գերիշխան Տեր Եհովային իմ ապավենն եմ դարձրել+, Որպեսզի հռչակեմ նրա բոլոր գործերի մասին+։

Ծանոթագրություններ